Աջասրտություն, դեքստրոկարդիա (լատին․՝ dextro - աջ և հուն․՝ χαρδία - սիրտ), սրտի տեղադրության անոմալիա, երբ սրտի գագաթը և մեծ մասը գտնվում են կրծքավանդակի աջ կողմում։ Աջասրտությունը կարող է լինել

  • բնածին (ներքին օրգանների հակառակ դասավորությունից)
  • ձեռքբերովի, որը հետևանք է սրտի աջ տեղաշարժի։
Աջասրտություն
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունբժշկական գենետիկա
ՀՄԴ-9746.87
 Dextrocardia Վիքիպահեստում

Վերջինս առաջանում է ձախ թոքամզի խոռոչում գազերի կուտակումից, աջ թոքի թորշոմումից, ինչպես նաև կրծքավանդակի զգալի ձևախախտումներից։ Բնածին աջասրտությունը անհանգստություն չի պատճառում, իսկ ձեռքբերովին ուղեկցվում է սրտի գործունեության խանգարումներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 519