Ապստամբը տարեկանի արտում

«Ապստամբը տարեկանի արտում» (անգլ.՝ Rebel in the Rye)[3], ամերիկյան կենսագրական դրամա, որը նկարահանել է ռեժիսոր Դենի Սթրոնգը Քենեթ Սլավենսկու՝ Ջերոմ Դեյվիդ Սելինջերի մասին պատմող «Գնալով տարեկանի միջով» վեպի հիման վրա։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի հունվարի 24-ին Սանդեն կինոփառատոնում[4]։ Միացյալ Նահանգների կինոթատրոններում այն թողարկվել է սեպտեմբերի 8-ին։

Ապստամբը տարեկանի արտում
անգլ.՝ Rebel in the Rye
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, կենսագրական ֆիլմ և գրքերի էկրանավորում
Թվական2017 և հոկտեմբերի 6, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեննի Ստրոնգ
ՊրոդյուսերԲրյուս Քոհեն
Սցենարի հեղինակԴեննի Ստրոնգ
ԴերակատարներՆիկոլաս Հոլթ, Զոյի Դոյչ[1], Քևին Սփեյսի[1], Սառա Փոլսոն[1], Հոուփ Դևիս[1], Վիկտոր Գարբեր[1], Էրիկ Բոգոսյան[1], Բրայան դ'Արսի Ջեյմս[1], Բեռնարդ Ուայթ[1], Դևիդ Բերման[1], Աննա Բուլարդ-Վեռներ[1], Լյուսի Բոյնտոն[1], Ջեյմս Ուրբանյակ, Ադամ Բուշ, Ուիլ Ռոջերս, Էմի Ռուտբերգ[1], Բեռնի ՄակԻներնի[1], Ջեֆերսոն Մեյս և Ուիլ Ռոջերս
ՕպերատորՔրամեր Մորգենթաու
ԵրաժշտությունԲեր ՄակՔրիրի
Պատմվածքի վայրՆյու Յորք
Տևողություն106 րոպե
Շահույթ$ 378 294[2]

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է հանրաճանաչ, բայց մենակյացի ապրելակերպ գերադասող գրող Ջերոմ Սելինջերի մասին, որը համաշխարհային հռչակ է ձեռք բերել իր «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպի հրատարակումից հետո[5]։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Նիկոլաս Հոլտ Ջերոմ Դեյվիդ Սելինջեր Ջերոմ Դեյվիդ Սելինջեր
Զոյի Դոյչ Զոյի Դոյչ Զոյի Դոյչ
Քևին Սփեյսի Ուիթ Բերնեթ Ուիթ Բերնեթ
Սառա Փոլսոն Դորոտի Օլդինգ Դորոտի Օլդինգ
Բրայան Դ’Արսի Ջեյմս Ժիրու Ժիրու
Քեյթ Ռոդման Ժիրուի քարտուղար Ժիրուի քարտուղար
Վիկտոր Գարբեր Սոլոմոն Սելինջեր Սոլոմոն Սելինջեր
Հոուփ Դևիս Միրիամ Սելինջեր Միրիամ Սելինջեր
Լյուսի Բոյնտոն Քլեր Դուգլաս Քլեր Դուգլաս
Ջեյմս Ուրբանյակ Գաս Լոբրանո Գաս Լոբրանո
Ադամ Բուշ Նայջել Բենչ Նայջել Բենչ
Ջեֆրեսոն Մեյս Ուիլյամ Մաքսվել Ուիլյամ Մաքսվել
Ալեքսանդր Գարմենդիա ԱՄՆ զինվոր ԱՄՆ զինվոր

Արտադրություն խմբագրել

2014 թվականի ապրիլի 29-ին հայտարարվել է, որ սցենարիստ և դերասան Դեննի Սթրոնգը ռեժիսորական իր նորամուտը կատարում է «Սելինջերի պատերազմը» կենսագրական ֆիլմով, որը հիմնված է Քեննեթ Սլավենսկու «Գնալով տարեկանի միջով» վեպի վրա։ Վերջինս գրվել է 1940-ական թվականների սկզբներին երիտասարդ Սելինջերի կյանքի հիման վրա[6]։ Սթրոնգը գնել է գիրքն ու հարմարեցրել ֆիլմի սցենարին, որը ֆինանսավորել է Black Label Media ընկերությունը[6]։

2015 թվականի օգոստոսի 31-ին Նիկոլաս Հոլտն ընտրվել է Սելինջերի դերի համար, իսկ ֆիլմը վերանվանվել է «Ապստամբը տարեկանի արտում»[7]։ 2016 թվականի հունվարի 19-ին Քևին Սփեյսին միացել է ֆիլմին, որպեսզի խաղա Ուիթ Բերնետի՝ Կոլումբիայի համալսարանի դասախոսի, «Story» ամսագրի խմբագրի և Սելինջերի երիտասարդ ուսուցչի դերը[8]։ 2016 թվականի փետրվարի 12-ին Լորա Դերնը, Բրայան Դ’Արսի Ջեյմսը և Հոուփ Դևիսն ընտրվել են ֆիլմի անհայտ դերերի համար[9]։ 2016 թվականի մարտի 9-ին Զոյի Դոյչը միացել է ֆիլմին՝ կատարելով գրող Յուջին Օ'Նիլի դստեր՝ Ունա Օ'Նիլի դերը, որը հիանալի հարաբերություններ ուներ Սելինջերի հետ[10]։ Հաջորդ օրը ֆիլմին միացել է Վիկտոր Գարբերը, որպեսզի խաղա Սելինջերի հոր՝ Սոլա Սելինջերի դերը[11]։ 2016 թվականի ապրիլի 7-ին Լյուսի Բոյնտոնն անհայտ դերով միացել է ֆիլմին[12]։ Ապրիլի 26-ին Սառա Փոլսոնն ընտրվել է Դորոտի Օլդինգի՝ օրինապահ գործակալի դերի համար, որը երիտասարդ Սելինջերին սատարել է նրա ամբողջ կարիերայի ընթացքում[5]։ 2016 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ Ջեյմս Ուրբանյակն ընտրվել է Գուսա Լոբրանոյի դերի համար[13]։

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի հիմնական նկարահանումներն սկսվել են 2016 թվականի ապրիլի 26-ին Նյու Յորքում[5][14]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է խառն արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 29 % վարկանիշ՝ հիմնված 73 գրախոսականների վրա, որոնց միջին միավորը 10 հնարավորից 5,2 բալ է[15]։ Metacritic կայքում ֆիլմի գնահատականը 100 հնարավորից 46 է՝ հիմնված քննադատների 30 գրախոսականների վրա, ինչև համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքներ» կարգավիճակին[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Rebel in the Rye (2017)». The Numbers. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. «ЗА ПРОПАСТЬЮ ВО РЖИ - Rebel in the Rye: кассовые сборы, о фильме» (ռուսերեն). Бюллетень кинопрокатчика. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. Patten, Dominic (2016 թ․ դեկտեմբերի 5). «Sundance 2017: Robert Redford, New Rashida Jones Netflix Series, 'Rebel In The Rye' & More On Premiere, Docu, Midnight & Kids Slates». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. 5,0 5,1 5,2 McNary, Dave (2016 թ․ ապրիլի 26). «Sarah Paulson Joins J.D. Salinger Movie 'Rebel in the Rye'». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. 6,0 6,1 Pamela McClintock, Rebecca Ford (2014 թ․ ապրիլի 29). «Danny Strong Making Directorial Debut With Biopic 'Salinger's War' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  7. Rebecca Ford (2015 թ․ օգոստոսի 31). «TIFF: Nicholas Hoult to Play J.D. Salinger in Danny Strong's 'Rebel in the Rye'». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  8. Jr, Mike Fleming (2016 թ․ հունվարի 19). «Kevin Spacey Joins Nicholas Hoult In Danny Strong's J.D. Salinger Drama». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  9. Hipes, Patrick (2016 թ․ փետրվարի 12). «'Rebel In The Rye' Adds Laura Dern, Brian d'Arcy James & Hope Davis – Berlin». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  10. Hipes, Patrick (2016 թ․ մարտի 9). «Zoey Deutch Books Key Role In 'Rebel In The Rye'». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  11. Pedersen, Erik (2016 թ․ մարտի 10). «Victor Garber Joins 'Rebel In The Rye'; Ann Dowd Cast In 'Collateral Beauty'». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  12. Hipes, Patrick (2016 թ․ ապրիլի 7). «'Sing Street's Lucy Boynton Joins 'Rebel In The Rye'». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  13. McNary, Dave (2016 թ․ մայիսի 25). «James Urbaniak Joins Nicholas Hoult in 'Rebel in the Rye' (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  14. Max Evry (2016 թ․ ապրիլի 26). «Sarah Paulson Joins J.D. Salinger Biopic Rebel in the Rye». ComingSoon.net (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  15. «Rebel in the Rye» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  16. «Rebel in the Rye». Metacritic. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել