Ապոֆատիկ աստվածաբանություն

Ապոֆատիկ աստվածաբանություն (հին հունարեն՝ ἀπόφασις, ἀπόφημι apophēmi-ից, որը նշանակում է ժխտել), նաև ժխտողական աստվածաբանություն[1], աստվածաբանական աշխարհայացք, որը աստծուն, աստվածային բարիքը փորձում է նկարագրել ժխտման միջոցով՝ օգտագործելով միայն այն հատկանիշները, տերմինները, որոնք կիրառելի չեն իդեալական աստծո համար[2]։ Այն կատաֆիկ փիլիսոփայության հակառակն է։

Աստվածաբան Հովհան Սկոտ Էրիուգենան 9-րդ դարում գրել է. «Մենք չգիտենք, թե ով է Աստված։ Աստված Ինքը չգիտի, թե ով է Ինքը, քանի որ Ինքն ամեն ամեն ինչ չէ։ Տառացի՝ Աստված գոյությունը չէ, քանի որ Նա գերազանցում է գոյությունը»։

Կարճ ասած, ժխտողական աստվածաբանությունը փորձում է աստծո մասին գոյություն ունեցող կրոնական փորձը և լեզուն պարզաբանել ուսումնասիրելով այն ինչ աստված չէ (ապոֆազիա) և փորձելով չուսումնասիրել այն, ինչ աստված է։

Աստծո ապոֆատիկ նկարագրությունը խմբագրել

Ժխտողական աստվածաբանությունը ընդունում է, որ աստծո փորձը անբացատրելի, փորձ, որը հնարավոր է ճանաչվել և հիշվել միայն աբստրակտ կերպով։ Սա նշանակում է, որ մարդիկ չեն կարող նկարագրել իդեալական բարին և աստծուն իր հսկայական բարդությամբ։ Որպես արդյունք, աստծու բոլոր նկարագրությունները սխալ են, սկուզբանքայնացման բոլոր փորձերից պետք է խուսափել։

  • Ոչ գոյություն և ոչ էլ անգոյությունը ինչպես որ մենք ֆիզիկապես հասկանում ենք, ճիշտ չէ աստծո դեպքում։ Աստվածայինը աբստրակտ է, դուրս գոյությունից և անգոյությունից։
  • Աստված աստվածային պարզ է, ոչ ոք չպետք է պնդի՝ աստված մեկն է, երկուսը, ինչ տեսակի է։
  • Աստված հիմար չէ
  • Աստված չար չէ
  • Աստված արարման արդյունք չէ
  • Աստված ժամանակի և տարածության մեջ չի կարող սահմանվել
  • Աստված ժամանակային կերպով սահմանափակ չէ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. McCombs, Richard (2013). The Paradoxical Rationality of Søren Kierkegaard. Bloomington, Indiana: Indiana University Press. էջ 84. ISBN 0-253-00647-3; ISBN 978-02-5300-647-9.
  2. NICHOLAS BUNNIN and JIYUAN YU. «negative theology : The Blackwell Dictionary of Western Philosophy : Blackwell Reference Online». Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել