Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռոստոմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ապավեն Վասիլի Ռոստոմյան (1905 թ., գյուղ Բոլնիս-Խաչեն,—18․1․1945, քաղաք Ժարկի, Լեհաստան), Սովետական Միության հերոս (10․4․1945, հետմահու), ավագ սերժանտ։ ՍՄԿԿ անդամ 1931 թվականից։ Հայրենական պատերազմի առաջին օրերից կռվել է Ուկրաինական 3-րդ, ապա՝ Ուկրաինական 1-ին ռազմաճակատների զորքերի կազմում, մասնակցել Լեհաստանի ազատագրմանը։ Հերոսի կոչման արժանացել է լեհական Ժարկի քաղաքի ազատագրման ժամանակ՝ 1945 թ. հունվարի 18-ին ցուցաբերած անձնազոհության համար (կրծքով փակել է թշնամու գնդացրի հրակնատը)։

Ապավեն Վասիլի Ռոստոմյան
Դիմանկար
Ծնվել է1905, հունվարի 18
ԾննդավայրԲոլնիս-Խաչեն
Մահացել է1945, ապրիլի 10
Մահվան վայրԺարկի
ԳերեզմանKędzierzyn-Koźle
ՔաղաքացիությունՍՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։