Ապագայի Բեթմենը։ Ջոկերի վերադարձը

Ապագայի Բեթմենը։ Ջոկերի վերադարձը (անգլ.՝ Batman Beyond: Return of the Joker, Ավստրալիայում և Եվրոպայում նաև հայտնի է որպես Batman of the Future: Return of the Joker), ամերիկյան անիմացիոն ֆիլմ, որը թողարկվել է 2000 թվականին, «Direct-to-video» տարբերակով։ Հիմնված է սուպերհերոս Բեթմենի և նրա թշնամի Ջոկերի մասին պատմող կոմիքսների վրա։ Այն թողարկվել է «Ապագայի Բեթմենը» մուլտսերիալի «Kings' Ransom» էպիզոդից հետո։

Ապագայի Բեթմենը։ Ջոկերի վերադարձը
անգլ.՝ Batman Beyond: Return of the Joker
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ և մարտաֆիլմ
Թեմաահաբեկչություն
ԿերպարներՋոկեր, Barbara Gordon?, Հարլի Քուին, Բեթմեն և Թիմ Դրեյք
Հորինված երկիրDC անիմացիոն տիեզերք
Հիմնված էԱպագայի Բեթմենը և Բեթմեն
ՌեժիսորԿուրտ Գեդա[1][2]
ՍցենարիստՓոլ Դինի և Բոբ Քեյն
ՀնչյունավորումՈւիլ Ֆրիդլ, Քեվին Կոնրոյ, Մարկ Հեմիլ, Էնջի Հերմոն, Դին Ստոկվել, Թերի Գար, Տառա Սթրոնգ, Մեթյու Վալենսիա, Մելիսա Ջոան Հարթ, Արլին Սորկին
ՊրոդյուսերԱլան Բրնեթ, Փոլ Դինի, Glen Murakami?, Բրյուս Թիմ, Բենջամին Մելնիկեր և Մայքլ Ուսլան
ԵրաժշտությունKristopher Carter?
ԽմբագիրJoe Gall?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWarner Bros. Animation, Warner Bros. Family Entertainment? և TMS Entertainment
ԴիստրիբյուտորWarner Home Video և Նեթֆլիքս
ՏևողությունՓոփոխված տարբերակ՝
76 րոպե
Չփոփոխված տարբերակ՝
77 րոպե
Թվական2000
MPAA վարկանիշPG-13
batmanbeyond.com/FLASH/index.html(անգլ.)

Մինչ թողարկվելը ֆիլմը շատ է փոփոխվել՝ բռնի տեսարանները և երկխոսությունները փոխվել են։ Հետագայում չփոփոխված տարբերակը թողարկվել է DVD տարբերակով PG-13 վարկանիշով։ Ռուսաստանում ֆիլմը թարգմանվել է «Мост-Видео» կինոընկերության և ТВ-3 հեռուստաալիքի կողմից։

Սյուժե խմբագրել

Հանկարծակի Գոթեմ սիթի է վերադառնում վտանգավոր հանցագործ Ջոկերը, որին մահացած էին համարում։ Նրան դիմադրում է նոր բեթմենը՝ Թերի ՄակԳիննիսը։ Նա փորձում է կանգնեցնել գողությունները, որոնք իրականացնում էր Ջոկերի խումբը, բայց դա նրան չի հաջողվում։ Ծեր Բրյուս Ուեյնը վերադարձել էր իր ընկերությունը ղեկավարելու, Ջոկերը գալիս է այդ ընկերություն և Ուեյնի ելույթի ժամանակ ներս մտնում, այդպիսով հայտնելով իր ողջ լինելու մասին։ Այդ ընթացքում Ջոկերի խումբը լաբորատորիայից գողանում է սարքերը։ Թերին փորձում է պարզել, թե ինչու է Ջոկերը այդպես ատում Բրյուսին և այնպես է ստացվում, որ Բեթմեն Ուեյնը իր թշնամիներից ամենաքիչը գիտի խելագար ծաղրածուի մասին։ Բացատրությունների փոխարեն Բրյուսը Թերիից պահանջում է հետ վերադարձնել չղջիկի հագուստը, նրանք վիճաում են և ՄակԳիննիսը հեռանում է։ Դրանից հետո Ջոկերը հարձակվում է Բեթմենի քարանձավի վրա, իսկ նրա խումբը փորձում է առեվանգել Թերիի ընկերուհուն՝ Դանային։ Ուեյնին և նրա շանը թունավորում են ծիծաղի դեղով։ ՄակԳիննիսը կռվելով Ջոկերի հետ, պետք է պարզեր թե ինչ է տեղի ունեցել 30 տարի առաջ և թե Ջոկերի գաղտնիքի հետ ինչ կապ ունեն Բրյուսը, Բարբարա Գորդոնը և Թիմ Դրեյքը[3]։

Հնչյունավորողներ խմբագրել

  • Ուիլլ Ֆրիդլ — Թերենս «Թերրի» ՄակԳիննիս / Ապագայի Բեթմենը
  • Քեվին Կոնրոյ — Բրյուս Ուեյն / Բեթմեն
  • Մարկ Հեմիլ — Ջոկեր և Ջորդան Պրայս
  • Էնջի Հերմոն — Կոմիսար Բարբարա Գորդոն
  • Դին Ստոկվել — չափահաս Թիմ Դրեյք
  • Տառա Սթրոնգ — Բարբարա Գորդոն / Բեթգյորլ
  • Արլին Սորկին — Հարլի Քուին
  • Մեթյու Վալենսիա — Թիմ Դրեյք / Ռոբին
  • Մելլիսա Ջոան Հարթ — Դիլիա և Դիդրի Դենիս / Դի-Դի
  • Դոն Հարվի — Չարլզ Բանվ / Չուկո
  • Մայքլ Ռոզենբաում — Ստյուրտ Կարտեր Ուինտրոպ Երրորդ / Վամպիր
  • Ֆրենկ Ուելկեր — Վուֆ, Մարդ-բորենի, շուն Էյս
  • Հենրի Ռոուլինզ — Բենջամին Նոկս / Բոնկ
  • Թոմ Լորեն — Դանա Թեն
  • Թերի Գար — Մերի ՄակԳիննիս
  • Ռայան Օ'Դոնոհյու] — Մեթյու «Մեթ» ՄակԳիննիս
  • Ռեյչել Լի Կուկ — Չելսի Կաննիգեմ
  • Վերնի Ուոտսոն Ջոնսոն — Ջոյս Քար
  • Մերի Շեր — Թիմ Դրեյքի կին
  • Մարկ Ջոնաթան Դեվիս — լրագրող
  • Բրյուս Թիմ — թիկնապահ
  • Ջեյսոն Սթենֆորդ — հանցագործ
  • Անդրեա Ռոմանո — Ջեյ Ջեյ / Ջոկեր կրտսեր
  • Սեթ Գրին — Նելսոն Նեշ

Սաունդթրեք խմբագրել

Batman Beyond: Return of the Joker Soundtrack[4][5]
Թողարկվածհոկտեմբերի 17, 2000
Ձայնագրված2000
Ժանրֆանտաստիկ ֆիլմ և մարտաֆիլմ
Տևողություն38 րոպե
Լեզուանգլերեն
ԼեյբլRhino Records
ՊրոդյուսերԱլան Բրնեթ, Փոլ Դինի, Glen Murakami?, Բրյուս Թիմ, Բենջամին Մելնիկեր և Մայքլ Ուսլան
Համար Թրեքի անվանում
01 Batman Beyond: Return of the Joker (Main Title)
02 Industrial Heist
03 Meet the Joker
04 Joker Crashes Bruce's Party
05 Terry Relieved of Duty
06 Nightclub Fight / Terry Rescues Bruce
07 A Trap for Tim
08 Joker Family Portrait
09 Arkham Mayhem
10 Batman Defeats the Jokerz
11 Joker Meets His End (Again)
12 Healing Old Wounds
13 Crash (The Humble Brothers Remix) by Mephisto Odyssey (feat. Static-X)
14 Batman Beyond: Return of the Joker (End Title) by Kenny Wayne Shepherd

Ալբոմի ձայնագրման մասնակիցներ խմբագրել

  • Քրիսթոֆեր Քարթեր — սինթեզատոր, դրամ-պրոգրամինգ, նվագածմբի դիրիժոր
  • Կոիտի Ֆուկադա — կիթառ, էլեկտրոնային դաշնամուր
  • Սակի Կարկաս — կիթառ
  • Գաբրիել Մոզես — կիթառ
  • Orpheos — կիթառ
  • Ջոն Բատտոն — բաս
  • Արբրահամ Լեյբորել կրտսեր — drum loops
  • Ջոն «JR» Ռոբինսոն — թմբուկներ
  • Ուեյն Ստատիկ — վոկալ
  • Մայքլ Մակկյուշեն, Լարի Ռենչ — գործիքավորում
  • Պատտի Զիմմիտիի, Դեբբի Դաց Պայլ - նվագախմբի կարգավորողներ
  • Մակո Սուջիշի — ձայնագրման ինժեներ (էլեկտրական և բաս կիթառներ)
  • Սանդեր Դեյոնգ — ձայնագրման ինժեներ
  • Էրիկ Սերաֆին — թմբուկներ
  • Ռոբերտ Ֆերնանդես — ձայնագրման ինժեներ, միքսեր

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • ««Batman Beyond: Return Of The Joker (2000)»». на сайте DC Comics. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  • ««Return Of The Joker»». на сайте BatmanYTB.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  • Batman Beyond: Return Of The Joker(անգլ.) Discogs կայքում