Ապագան ներկայից հետո եկող ժամանակն է։ Նրա «ժամանումը» համարվում է անխուսափելի, քանի որ գոյություն ունեն ժամանակն ու ֆիզիկայի օրենքները[1]։ Արևմտյան մտածողության տեսանկյունից, որն օգտագործում է ժամանակի գծային հայեցակարգը, ապագան նախագծվող ժամանակացույցի այն մասն է, որը ակնկալվում է և տեղի է ունենալու[2]։ Ըստ հարաբերականության հատուկ տեսության ապագան համարվում է բացարձակ ապագա, կամ ապագա լուսային կոն[3]։

Ժամանակի փիլիսոփայության մեջ պրեզենտիզմն այն համոզմունքն է, ըստ որի գոյություն ունի միայն ներկան, ապագան և անցյալն անիրատեսական են։ Կրոնները դիտարկում են ապագան, երբ նրանք դիմում են այնպիսի հարցերի, ինչպիսիք են կարման, մահից հետո կյանքը և վախճանաբաննությունը, որոնք ուսումնասիրում են, թե ինչպիսին կլինի ժամանակի վերջը և աշխարհի վերջը։

Ֆիզիկա խմբագրել

 
Լուսային կոնի արտացոլումը:

Ֆիզիկայում ժամանակը չորրորդ չափումն է։ Ֆիզիկոսները պնդում են, որ տիեզերական ժամանակը կարելի է հասկանալ որպես մի տեսակ առաձգական հյուսվածք, որը կորում է այնպիսի ուժերի ազդեցության տակ, ինչպիսիք են ձգողականությունը։

Ավելի ժամանակակից հասկացություն է բացարձակ ապագան, կամ ապագա լուսային կոնը[4]։

Հարաբերականության հատուկ տեսության վարկածներից մեկն էլ այն է, որ մարդը կարող է ճանապարհորդել դեպի ապագա (բայց երբեք չվերադառնալ), ճանապարհորդում է շատ բարձր արագությամբ։ Չնայած սովորական պայմաններում այդ ազդեցությունը չնչին է, տիեզերական ճանապարհորդությունները շատ բարձր արագությամբ կարող են զգալիորեն փոխել ժամանակի ընթացքում։ Ինչպես ցույց է տրված շատ գիտաֆանտաստիկ պատմություններում և ֆիլմերում, լույսի արագությանը մոտ արագությամբ նույնիսկ կարճ ժամանակ ճանապարհորդող մարդը կվերադառնա երկիր, որը երկար տարիներ գտնվում է ապագայում։

Փիլիսոփայություն խմբագրել

Ժամանակի փիլիսոփայության մեջ պրեզենտիզմն այն համոզմունքն է, որ գոյություն ունի միայն ներկան, իսկ ապագան և անցյալը անիրատեսական են[5]։

Պրեզենտիզմի հակադրությունը էթերնալիզմ է։ Մեկ այլ տեսակետ երբեմն կոչվում է ժամանակի աճող բլոկի տեսություն, որը պնդում է, որ անցյալն ու ներկան գոյություն ունեն, իսկ ապագան՝ ոչ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Encyclopædia of religion and ethics. Edinburgh: T. & T. Clark. pp. 335–337.
  2. Moore, C.-L. & Yamamoto, K. (1988). Beyond words: movement observation and analysis. New York: Gordon and Breach. p. 57. (cf., The representation of time as a linear, unidirectional progression is a distinctly Occidental point of view.)
  3. Eddington, A. S. (1921). Space, time and gravitation; an outline of the general relativity theory. Cambridge: University Press. p. 107.
  4. «You Can't Travel Back in Time, Scientists Say». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  5. «agnositic». Merriam-Webster. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  6. Broad, C.D. (1923). Scientific Thought. New York: Harcourt, Brace and Co.