«Աչքը » (անգլ.՝ The Eye), միստիկական թրիլլեր սարսափի և դրամայի տարրերով։ Ռեժիսորներն են Դեվիդ Մորոն և Քսավյեր Պալյուն։ Համարվում է հոնկոնգյան համանուն ֆիլմի ռեմեյքը։ Պրեմիերան կայացել է 2008 թվականի հունվարի 31-ին, իսկ ՌԴ-ում 2008 թվականի փետրվարի 21-ին։

Աչքը
անգլ.՝ The Eye
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ, թրիլեր և ֆիլմ ուրվականների մասին
ՀիմքԱչքը
Թվականհունվարի 31, 2008[1] և մայիսի 29, 2008[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Մորո և Քսավիեր Պալուդ[1]
ՊրոդյուսերՓոլա Վագներ և Միշել Մենինգ
Սցենարի հեղինակՍեբաստիան Գուտիեռես
ԴերակատարներՋեսիկա Ալբա, Փարքեր Փոուզի, Ալեսանդրո Նիվոլա, Ռադե Շերբեջիա, Ռեյչել Տիկոտին, Քլոե Գրեյս Մորեց, Թեմլին Թոմիթա, Քարեն Օսթին, Օբբա Բաբատունդե, Զաք Սանտիագո[3], Հեթեր Դորքսեն[3] և Թեգան Մոս[3]
ՕպերատորՋեֆրի Ջուր
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
ՄոնտաժՊատրիկ Լյուսսե
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Նկարահանման վայրՆյու Մեքսիկո
ԿինոընկերությունLions Gate Entertainment, Paramount Vantage և Cruise/Wagner Productions
Տևողություն98 րոպե
IMDbID 0406759
Պաշտոնական կայքէջ
 The Eye (2008 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսուհի Սիդնին մանկության տարիներին կուրանում է և հարմարվում է կյանքին՝ լրիվ մթության պայմաններում։ Բայց հասնում է այն պահը, երբ ժամանակակից բժշկությունը նրա աչքի եղջերաթաղանթի մեջ դնում են անհայտ դոնորի աչքը։ Սակայն եղջերաթաղանթի փոխպատվաստումից հետո Սիդնին տեսնում է տարօրինակ բաներ. կամ այնպիսի բաներ, որոնք եղել են անցյալում, կամ լինելու են ապագայում։ Այդժամ նա որոշում է ճշտել, թե ով է եղել նրա աչքի եղջերաթաղանթի դոները։ Արդյունքում պարզում է, որ դոնորը Աննա անունով աղջիկ է, որն ապրել է Մեքսիկայում, որտեղ նրան կախարդ են անվանել...

Դերերում խմբագրել

  • Ջեսիկա Ալբա - Սիդնի Ուելշ
  • Ալեսանդրո Նիվոլա - բժիշկ Փոլ Ֆոլքներ
  • Փարքեր Պոուզի - Հելեն Ուելշ
  • Ռադե Սերեբաջիա - Սիմոն ՄաքԿալլոու
  • Րեյչել Թիկոտին - Ռոզա Մարտինես
  • Խլոյա Մորեց - Ալիշա

Շահույթ խմբագրել

Սկզբնական ազատ օրերին ֆիլմը հավաքեց 12,425,776 $ (երկրորդ տեղը)։ Վարձույթում 2008 թվականի փետրվարի 1-ից 10-ը միաժամանակ ցուցադրվել է 2,470 կինոթատրոններում։ Այդժամ այն ամբողջ աշխարհում հավաքեց շուրջ 56,964,642 $ (85-րդ տեղը տարվա կտրվածքով), որից 31,418,697 $ ԱՄՆ-ում (94-րդ տեղը աշխարհում) և 25,545,945 $ այլ վայրերում։ ԱՊՀ երկրներում ֆիլմը ցուցադրվել է փետրվարի 21-ից մինչև նույն թվականի ապրիլի 20-ը և հավաքել է 1,724,758 $։

Սաունթրեք խմբագրել

Ֆիլմի սաունթրեքը ստեղծել է Մարկո Բելտրամին։ Այն բաղկացած է հետևյալ ստեղծագործություններից.

  1. The Eye Main Titles - 1։34
  2. Bruja - 1։53
  3. Rain - 2։42
  4. Not My Eyes - 3։06
  5. To See Again - 1։32
  6. Apartment On Fire - 1։37
  7. Taking Mrs. Hillman - 2։11
  8. Road to Mexico - 2։03
  9. He Is Dead - 2։54
  10. Bedridden - 3։19
  11. Report Card - 1։52
  12. Who Is She? - 1։56
  13. Mirror Mirror - 3։02
  14. Mrs. Martinez - 4։10
  15. Walkthrough - 1։42
  16. Retribution - 3։02
  17. The Drive Home - 1։49
  18. Roadblock - 4։45
  19. The Concert - 1։53

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աչքը (ֆիլմ, 2008)» հոդվածին։