Աուրիպիգմենտ (լատին․՝ aurum – ոսկի + լատին․՝ pigmentum – ներկ), միներալ, արսենի սուլֆիդ, ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Կիտրոնագույն կամ ոսկեդեղին նյութ է, երբեմն գորշավուն։ Տաքացնելիս կարմրում է։ Լուծվում է արքայաջրում և ալկալիների լուծույթներում։ Կարծրությունը՝ 1,5–2, խտությունը՝ 3490 կգ/մ³։ Տարածված է ցածր ջերմաստիճանային հանքավայրերում՝ սովորաբար զուգորդված ռեալգարի, անտիմոնիտի և այլ միներալների հետ, ինչպես նաև հրաբուխների խառնարաններում ու հանքային տաք ջրերի նստվածքներում։ Աուրիպիգմենտի հանքավայրեր կան Վրացական ԽՍՀ–ում (Լուխումի), Նախիջևանի ԻԽՍՀ–ում (Զուլֆա), ՀԽՍՀ–ում (Սալվարդ, Սիսիանի շրջան), Յակուտիայում,ԱՄՆ–ում և այլուր։ Օգտագործվում է արսենի միացությունները ստանալու համար։

Աուրիպիգմենտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
As₂S₃
Նիկել-Շտրունցի դասակարգում2.FA.30[1]
Դանա դասակարգում2.11.1.1
Բյուրեղային համակարգՄոնոցիկլիկ բյուրեղային համակարգ
Ենթակատեգորիաarsenopyrite mineral group, special?[2] և orpiment?

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 161