Աուլ, Աիլ (ղազ.՝ ауыл, ադրբ.՝ aul, ղրղզ.՝ айыл, թաթ.՝ авыл, բաշկիրերեն՝ ауыл)[1], ավանդական գյուղական տիպի բնակավայր, համայնք թյուրքական ազգերի մոտ, ինչպես նաև Միջին Ասիայի և Կովկասի մի շարք այլ ազգերի մոտ։ «Աուլ» բառը ունի թուրքական ծագում, և նշանակում է «գյուղ»։

Գունիբ - Շամիլի վերջին աուլը Դաղստանում

«Աուլ» բնակավայրի տեսակ, որպես վարչատարածքային միավոր առկա է հետևյալ երկրներում՝

Սվանեթի աուլները (Վրաստան), իրենց առանձնահատում միջնադարյան աշտարակներով, ճանաչվել են որպես համաշխարհային ժառանգություն[2]։ Նմանատիպ աշտարակներ կան նաև Կովկասի այլ տարածաշրջաններում, օրինակ՝ Ռուսաստանում գտնվող Ինգուշիայում

Աուլները հիմնականում կառուցված են քարից, լեռների լանջերին։ Տները հիմնականում ունեն երկու հարկ, և կառուցված են դեմքով դեպի հարավ։ Սա ապահովում է արևի առավել շատ թափանցումը տան ներս, ինչպես նաև պաշտպանում է հյուսիսային քամիներից։

19-րդ դարում, Ռուսական կայսրության կողմից Կովկասի գրավման ընթացքում, աուլները իրենցից ներկայացնում էին պաշտպանական լավ պայմաններ ունեցող բնակավայրեր, և նրանց գրավումը հնարավոր էր լինում միայն մեծ զոհերի գնով։ Չեչնիայի բազմաթիվ աուլներ այդպես էլ հնարավոր չի եղել գրավել այդ պատերազմի ընթացքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Н. М. Шанский, ed. (1963). «Аул». Vol. I, issue I «А». Москва: Издательство Московского университета. էջ 175. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն); More than one of |pages= and |page= specified (օգնություն); Unknown parameter |Tiltle= ignored (օգնություն) (ռուս.)
  2. "Upper Svaneti - UNESCO World Heritage Centre", UNESCO World Heritage Centre, United Nations Educational, Scientific, and Cultural Organization.