Հաշվեստուգում կամ Աուդիտ, կազմակերպության, համակարգի գործունեության, ծրագրի և արդյունքի անկախ գնահատման գործընթաց։ Ամենից հաճախ այս տերմինը հանդիպում է հաշվապահական գործունեությունում։

Տարբերում ենք աուդիտի օպերատիվ, տեխնիկական, էկոլոգիական և այլ տարատեսակներ։ Առանձին աուդիտի տեսակները իրենց նշանակությամբ մոտ են սերտիֆիկացմանը։

Աուդիտի պատմություն խմբագրել

Աուդիտը ֆինանսական վերահսկողության ձևերից մեկն է, որի անհրաժեշտությունն առաջացել է դրամական հարաբերությունների և ապրանքափոխանակման առաջացման և զարգացմանը միաժամանակ։ Առաջին երկիրը, որը ստեղծեց ֆինանսական վերահսկողության համակարգ, Չինաստանն էր մ.թ.ա մոտավորապես 700 թվականին։ Աուդիտի զարգացումը սերտորեն կապված էր առանձին պետությունների ֆինանսաարդյունաբերական պատմության առանձնահատկությունների հետ և որոշվում էր նախ և առաջ կապիտալի շուկայի զարգացման բնույթով։ Եվրոպայում աուդիտը հայտնի էր արդեն Միջնադարում, սակայն որպես գիտություն և տնտեսական գործունեության տեսակ ակտիվորեն զարգացել է սկսած դարից։ Միջնադարում կոնտրագեն-առևտրականների (որպես կանոն այլ առևտրականներին կամ բանկային ինստիտուտներին) աուդիտորները ստուգում էին 19-րդ առևտրականների հաշվապահական գրքերը և վկայակոչում էին իրենց ճիշտ լինելը։ 19-րդ դարում աուդիտի հիմնական պատվիրատուները դարձան վարկատուներից բացի նաև ձեռնարկության սեփականատերերը, ինչը կապված էր բաժնետիրական և սահմանափակ ընկերությունների ակտիվ զարգացման հետ, որտեղ սեփականատերերը չէին զբաղվում ընթացիկ կառավարմամբ և համապատասխանաբար կարիք ունեին վարձակալված կառավարիչների նկատմամբ մշտական ստուգման։

Տնտեսության գլոբալացումը, վերազգային կազմակերպություննրի ստեղծումը բազմաթիվ ենթաճյուղերով, որոնք ցրված են ամբողջ երկրով, նույնիսկ՝ ամբողջ աշխարհով, զգալիորեն ուժեղացրեցին վերստուգողների նկատմամբ բիզնեսի պահանջը։ Բացի այդ, զուգընթաց տնտեսությանը պետական միջամտության աճին և հարկադրության համակարգի բարդացմանը, ձեռնարկությունները անկախ մասնագետների անհրաժեշտություն զգացին, որոնք կարող էին ստուգել ընկերության հաշվապահական և հարկային հաշվետվությունները՝ սխալենրի և հաշվետության անհամապատասխանությունների բացահայտման և պետական մարմինների կողմից սանկցիաների կանխման նպատակով։ 20-րդ դարում կապված ֆոնդային շուկայի ակտիվ զարգացման հետ ի հայտ եկան աուդիտով հետաքրքրված նոր կատեգորիայի դեմքեր՝ ներդրողներ։ Որպես կանոն, սկանդալենրի յուրաքանչյուր ալիք, որը կապված է ձեռնարկությունների սնանկացման հետ, որոնց բաժնետոմսերը կամ պարտատոմսերը ունեն բորսայական լիստինգ և ակտիվորեն շրջանառվում են, որոնք շրջվում են աուդիտորների նկատմամբ դատական հետապնդումներով և աուդիտորների ու նրանց կողմից կատարվող ստուգումների նկատմամբ պահանջների խստացումներով։ Բազմաքանակության հաշվին ներդրողները դարձան աուդիտորական ծառայությունների ամենաակտիվ և պահանջարկ վայելով սպառողները։

20 դարի կեսերից աուդիտորները լայնացրել են իրենց հետաքրքրությունների ոլորտը և սկսել են իրականացնել գործունեություն ոչ միայն հաշվապահական հաշվետվության հաստատման գծով, այլև իրենք ևս սկսել են վարել հաշվապահական հաշվառում կողմնակի կազմակերպությունների համար՝ հանդես գալով կոլեգիալ կորպորատիվ հաշվապահի և իրավաբանի, ինչպես նաև ներդրումային խորհրդատուի և իր հաճախորդների համար հավատարմագրված կառավարչի դերում։ Բացի այդ, գիտատեխնիկական հեղափոխությունը ստիպել է աուդիտորական ընկերություններին յուրացնել կազմակերպության կառավարման, հաշվառման ավտոմատացման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև որակի և այլ խառը աշխատանքների վերահսկողության համակարգերի ներդրման ֆունկցիաներ։

Աուդիտի տեսակներ խմբագրել

20-րդ դարում աուդիտը բաժանվել է 2 մեծ խմբերի.

  • ֆինանսական/ներդրումային աուդիտ;
  • արդյունաբերական աուդիտ։

Ֆինանսական և ներդրումային աուդիտ խմբագրել

Ֆինանսականը հենց աուդիտն է դասական ընկալմամբ, այսինքն ֆինանսական հաշվետվության ստուգումը և դրա ճշգրտության վերաբերյալ կարծիքի հայտնումն է։.Նրան մոտ է կանգնած ներդրումային աուդիտը - ներդրումային ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործման մասին եզրակացություն և ներդրումային գործունեության պրոֆեսիոնալ մասնակիցների աուդիտ (բորսաների, ներդրումային և շինարարական ընկերությունների)։ Ինչպես նաև ֆինանսական աուդիտին մոտ է վերստուգման գործունեությունը և գույքագրման անցկացման գծով գործունեությունը։ Կախված այն հանգամանքից, թե ձեռնարկության հաշվետվության աուդիտը անցկացվում է անկախ աուդիտորների կամ սեփական աշխատակցի կողմից, ընդունված է տարբերակել անկախ (աուդիտ դասական ընկալմամբ) և ներքին աուդիտ։

Արդյունաբերական աուդիտ խմբագրել

Արդյունաբերական աուդիտը ավելի բարդ երևույթ է, քանի որ ներառում է ֆինանսական (արտադրանքների ինքնարժեքի ձևավորման, ծառայությունների սակագների հիմնավորվածության հաստատման մասով) և զուտ տեխնիկական աուդիտի տարրեր։ Տեխնիկական աուդիտ ասելով հասկանում ենք արտադրության կազմակերպման համակարգերի, որակի վերահսկողություն և կառավարման համակարգերի ստուգումը, որոնք օգտագործվում են տեխնիկական և տեխնոլոգիական որոշումներում, ինչպես նաև մեքենաների, սարքավորումների, մեխանիզմների, շենքերի և կառույցների, ինժեներական կապուղիների, համակարգերի և ցանցերի տեխնիկական վիճակի ստուգումը, նաև տեխնիկական և ծրագրային փաստաթղթերի ստուգումը՝ օգտագործվող տեխնիկական/տեխնոլոգիական լուծումների հիմնավորվածության նկատմամբ կարծիքի հայտնմամբ, արտադրության կառավարման մեթոդների և ինժեներական բարդ համակարգերի և սարքավորումների տեխնիկական վիճակի նորմատիվային ակտերի պահանջներին համապատասխանության ստուգումը անկախ մասնագետների կողմից։ Արդյունաբերական աուդիտին մոտ է կանգնած տեսչական գործունեությունը, այսինքն տեխնիկական վերահսկողության (արտադրության, կառուցման, հավաքման пуском-наладкой նկատմամբ) գործունեությունը տեխնիկապես բարդ արտադրանքների նկատմամբ, որոնք ունեն, այսպես կոչված, թաքնված աշխատանքներ (աշխատանքներ, որոնք ապագայում անհնար է տեսնել և ընդունել ըստ որակի, օրինակ՝ ֆունդամենտալ աշխատանքները) և տնտեսապես բարդ արտադրանքների (նավերի, շարժիչների, տեխնոլոգիական համալիրների) անկախ ընդունման և ծրագրային պարամետրերին հասնելու հաստատման գործունեությունը, ինչպես նաև ապրանքների խմբաքանակների ընդունման գործունեությունը՝ իրենց հատկություննի, քանակի և որակի հաստատմամբ։ Արդյունաբերական աուդիտի տարատեսակներ են համարվում էկոլոգիական աուդիտը (բնական միջավայրի վրա ծանրաբեռնվածության հաստատում), էներգետիկ աուդիտը, շահագործման և սակագների հաստատման ծախսերի աուդիտը (օգտագործվում է հիմնականում բնական և այլ մենաշնորհների արտադրանքի գների հիմնավորման համար) և հատուկ աուդիտների այլ տեսակներ (օրինակ - ESD-աուդիտ).

Ֆինանսական աուդիտը ամենամեծ զարգացումն ունեցել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, այսինքն այն երկրներում, որտեղ ակտիվորեն զարգացած է ֆոնդային շուկան և հատկապես բաժնետոմսերի հատվածը։

Ֆինանսական աուդիտի չափանիշներ խմբագրել

Ֆինանսական աուդիտի միջազգային ստանդարտները (МСА) կազմվում և անընդհատ թարմացվում են Հաշվապահների Միջազգային դաշնությանը (IFAC) կից International Auditing and Assurance Standarts Board-ի կողմից։

Ռուսաստանում կիրառվում են դաշնային Աուդիտորական գործունեության կանոններ (չափանիշներ), որոնք հաստատվում են ՌԴ Կառավարության կողմից։ Այդ կանոնները համարյա ամբողջովին հիմնված են МСА-ի վրա։

Գրականություն խմբագրել

  • Ա. Զ. Սարգսյան «Աուդիտ», 2008.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուդիտ» հոդվածին։