Աուգսբուրգ (գերմ.՝ Fußball-Club Augsburg 1907 e. V.), գերմանական ֆուտբոլային ակումբ համանուն քաղաքից, որը տեղակայված է Բավարիա դաշնային նահանգում։ Ակումբը հիմնադրվել է 1907 թվականին և ներկայումս հանդես է գալիս Բունդեսլիգայում։

Աուգսբուրգ
Ամբողջական անուն Fußball-Club Augsburg 1907 e. V
Մականուն(ներ) Fuggerstädter (Ֆուգգերներ)
Հիմնադրում օգոստոսի 8, 1907
Երկիր  Գերմանիա
Մարզադաշտ ՎՎԿ Արենա
Տարողունակություն 30,660
Նախագահ Կլաուս Հոֆման
Մարզիչ Մանուել Բաում
Կայք
Լիգա Բունդեսլիգա
2021-22 14-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Պատմություն խմբագրել

Ակումբը հիմնադրվել է 1907 թվականին, որը կոչվում էր Fußball-Klub Alemania Augsburg, 1921-1969 թվականներից կոչվում է BC Augsburg։ Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը «Աուգսբուրգի» ամենամեծ ձեռքբերում եղել է 1940 թվականին Բավարիայի գաուլիգայում զբաղեցրած երկրորդ տեղը։ Պատերազմից հետո նա պարբերաբար մասնակցել է Օբերլիգային՝ երբեմն անցնելով ցածրագույն լիգա։

Բունդեսլիգայի ձևավորումից հետո «Աուգսբուրգը» դուրս մնաց նրանից հանդես գալով ցածրագույն լիգաներում, միայն 1973-74 մրցաշրջանում նա մոտ էր հաջողությանը, երբ Բունդեսլիգա դուրս գալու համար նրան չի բավականացրել մեկ միավոր:Ֆինանանսական ճգնաժամի պատճառով 1969 թվականի հունիսին «Աուգսբոււրգը» միացել է TSV Schwaben Augsburg ֆուտբոլային միությանը, սակայն Schwaben-ը դժգոհ է մնացել արդյունքներից և վերստեղծել է իր ֆուտբոլային թիմը 1970 թվականին։

Առաջին անգամ Երկրորդ Բունդեսլիգայում ակումբը հանդես է եկել 1982-83 մրցաշրջանում, որից հետո մինչև 2006 թվականի խաղացել է Գերմանիայի ցածր լիգաներում։ 2006-07 մրցաշրջանում ակումբը կրկին խաղացել է Երկրորդ Բունդեսլիգայում՝ որտեղ զբաղեցրել է 7-րդ տեղը։ 2009-10 մրցաշրջանում «Աուգսբուրգ» երրորդ տեղն է զբաղեցրել Երկրորդ Բունդեսլիգայում և իրավունք ստացել պայքարել Առաջին Բունդեսլիգայի ուղեգրի համար՝ բավարական մեկ այլ ակումբի «Նյուրնբերգի» դեմ անցումային խաղերում, սակայն 2 խաղն էլ պարտվել է․ արտագնա խաղն ավարտվել է 0։1 հաշվով, տնային խաղը 0։2։

Հաջորդ մրցաշրջանում ակումբը բարելավել է իր արդյունքը՝ զբաղեցնելով 2-րդ տեղը Երկրորդ Բունդեսլիգայում, և իր պատմության մեջ առաջին անգամ իրավունք է ստացել հանդես է գալու առաջին Բունդեսլիգայում։ Հաջորդ մրցսշրջաններում «Աուգսբուրգ» պահպանել է իր դիրքը Բունդեսլիգայում՝ գրավելով մրցարշարային աղյուսակի վերջին տեղերը։

2013-14 մրցաշրջանում ակումբը զբաղեցրել է 8-րդ տեղը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում, տանը 1:0 հաշվով հաղթելով Գերմանիայի վերջին տարիների չեմպիոն մյունխենի Բավարիային։

2014-15 մրցաշրջանում ակումբը հաղթեց բազմաթիվ գերմանական ակումբների, մասնավորապես՝ գործող չեմպիոն Բավարիային հաղթել է հյուրընկալվելիս, «Վոլֆսբուրգին (արծաթե մեդալակիր)՝ տնային խաղում, Բորուսիա Մյոնխենգլադբախին՝ տնային և արտագնա խաղերում (բրոնզե մեդալակիր), ինչպես նաև Բորուսիա Դորտմունդին։ Եվրագավաթների մշտական մասնակիցների՝ «Բայեր» և «Շալկե 04» ակումբների հետ հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի։ Այս մրցաշրջանում «Աուգսբուրգն» իր դաշտում պարտվել է ընդամենը չորս խաղում և զբաղեցրել է 5-րդ տեղը Բունդեսլիգայում՝ իր պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խմբային փուլ 2015-16 մրցաշրջանում։

2015-16 մրցաշրջանում ակումբը զբաղեցրել է 12-րդ տեղը Բունդեսլիգայում, իսկ 2016-17 մրցաշրջանում՝ 13-րդ տեղը։

Մրցաշրջանների վիճակագրություն խմբագրել

Մրց Դիվիզիոն Տեղ
1963-64 Տարածաշրջ 19º
1964-65 Բավարիա
1965-66 Բավարիա
1966-67 Տարածաշրջ 16º
1967-68 Բավարիա 16º
1968-69 Բավարիա
1969-70 Բավարիա
1970-71 Բավարիա
1971-72 Բավարիա
1972-73 Բավարիա
1973-74 Տարածաշրջ
1974-75 Բունդեսլիգա 2 12º
1975-76 Բունդեսլիգա 2 15º
1976-77 Բունդեսլիգա 2
Մրց Դիվիզոն Տեղ
1977-78 Բունդեսլիգա 2 14º
1978-79 Բունդեսլիգա 2 18º
1979-80 Բավարիա
1980-81 Բունդեսլիգա 2 18º
1981-82 Բավարիա
1982-83 Բունդեսլիգա 2 17º
1983-84 Բավարիա
1984-85 Բավարիա
1985-86 Բավարիա
1986-87 Բավարիա
1987-88 Բավարիա
1988-89 Բավարիա
1989-90 Բավարիա
1990-91 Բավարիա
Մրց Դիվիզիոն Տեղ
1991-92 Բավարիա
1992-93 Բավարիա
1993-94 Բավարիա
1994-95 Տարածաշրջ
1995-96 Տարածաշրջ 11º
1996-97 Տարածաշրջ 11º
1997-98 Տարածաշրջ 10º
1998-99 Տարածաշրջ 14º
1999-00 Տարածաշրջ
2000-01 Բավարիա
2001-02 Բավարիա
2002-03 Տարածաշրջ
2003-04 Տարածաշրջ
2004-05 Տարածաշրջ
Մրց Դիվիզիոն Տեղ
2005-06 Տարածաշրջ
2006-07 Բունդեսլիգա 2
2007-08 Բունդեսլիգա 2 14º
2008-09 Բունդեսլիգա 2 11º
2009-10 Բունդեսլիգա 2
2010-11 Բունդեսլիգա 2
2011-12 Բունդեսլիգա 14º
2012-13 Բունդեսլիգա 15º
2013-14 Բունդեսլիգա
2014-15 Բունդեսլիգա
2015-16 Բունդեսլիգա 12º
2016-17 Բունդեսլիգա 13º
2017-18 Բունդեսլիգա

Մարզադաշտ խմբագրել

 
Աուգսբուրգի ՎՎԿ Արենա մարզադաշտը

Մինչև 1951 թվականը «Աուգսբուրգը» իր խաղերը անցկացնում էր «BCA Stadion» մարզադաշտում, որ ուներ փայտե նստարաններ և տեղավորում էր մինչև 20,000 հանդիսատես։ Ներկայում մարզադաշտն օգտագործվում է որպես ակումբի մարզական բազա։ 1951-2009 թվականներին ակումբն իր տնային խաղերն անցկացնում էր Ռոզենաուշտադիոնում։ Ներկայումս թիմը հանդես է գալիս ՎՎԿ Արենայում։

Ներկա կազմ խմբագրել

2017 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1   ԴՊ Անդրեաս Լուտե
3   ՊՇ Կոստաս Ստաֆիլիդիս
4   ՊՇ Դանիել Օպարե
5   ԿՊ Մորից Լայտներ
6   ՊՇ Ջեֆրի Գաուելեյ
7   ԿՊ Մարսել Հելլեր
8   ԿՊ Ռանի Խեդիրա
10   ԿՊ Դանիել Բայեր  
11   ՀՐ Միխայել Գրեգորիչ
13   ԴՊ Ֆաբիան Գիֆեր
14   ԿՊ Յան Մորավեկ
16   ՊՇ Քրիստոֆ Յանկեր
17   ԿՊ Ժոնաթան Շմիդ
18   ՊՇ Յան-Ինգվեր Կալսեն-Բրակեր
19   ԿՊ Կու Ջա Չհոլ
Դիրք Խաղացող
20   ԿՊ Գոյկո Կաչար
21   ԿՊ Սերխիո Կորդովա
22   ՀՐ Չի Դոն Վոն
23   ՀՐ Մարկո Ռիխտեր
25   ՊՇ Կիլիան Յակոբ
26   ԿՊ Էրիկ Տոմմի
27   ՀՐ Ալֆրեդ Ֆինբոգասոն
28   ԿՊ Գեորգ Տայգլ
30   ԿՊ Կայուբի
31   ՊՇ Ֆիլիպ Մաքս
32   ՊՇ Ռաֆայել Ֆրամբերգեր
35   ԴՊ Մարվին Հիտց
36   ՊՇ Մարտին Հինտերեգեր
38   ՊՇ Քևին Դանսո

Նվաճումներ խմբագրել

  • Բունդեսլիգա 2
    • Երկրորդ տեղ (1). 2010–11
  • Ռեգիոնալլիգա Հարավ (II-III)
    • Հաղթող (2). 1973–74, 2005–06
  • Բայերնլիգա (III-IV)
    • Հաղթող (5). 1972–73, 1979–80, 1981–82, 1993–94, 2001–02
    • Երկրորդ տեղ (1). 1984–85
  • Շվաբիայի գավաթ
    • Հաղթող (13). 1968–69, 1969–70, 1970–71, 1971–1972, 1979–80, 1985–86, 1987–88, 1992–93, 1995–96, 1998–99, 2001–02, 2003–04, 2004–05
    • Երկրորդ տեղ (1). 1991–92

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուգսբուրգ ՖԱ» հոդվածին։