Աշոտ Ստեփանի Քոչարյան (հունիսի 8, 1957(1957-06-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ։

Աշոտ Քոչարյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 8, 1957(1957-06-08) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունդիվանագետ

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1979-1983 թթ. - աշխատել է միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ։
  • 1983-1984 թթ. - միջնակարգ դպրոցի դաստիարակության գծով դպրոցի տնօրենի տեղակալ։
  • 1984-1986 թթ. - աշխատել է Իրաքում որպես անգլերեն լեզվի թարգմանիչ։
  • 1988-2005 թթ. - Հայաստանի տարբեր բուհերում դասավանդել է միջազգային հարաբերություններ, փիլիսոփայություն, անգլերեն։
  • 1991-1992 թթ. - ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի գիտական քարտուղար։
  • 1992-1997 թթ. - աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության ռազմաքաղաքական, ապա՝ Եվրոպական երկրների, ապա՝ միջազգային կազմակերպությունների վարչություններում։
  • 1997-1999 թթ. - Ավստրիայում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար։
  • 1999-2002 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության խորհրդական-մարդու իրավունքների բաժնի պետ։
  • 2002-2003 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ։
  • 1994-2003 թթ. ՀՀ պաշտոնական պատվիրակությունների կազմում մասնակցել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱԷՄԳ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵԽ-ի և այլ միջազգային կազմակերպությունների գագաթաղողովների, հատուկ նստաշրջանների և կոմիտեների աշխատանքներին։
  • 2002-2003 թթ. - Մարդկանց ապօրինի առուվաՃառքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ։
  • 2003 թ. մայիսից 2005 թ. փետրվար - ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար։
  • 2005 թ. փետրվարից – 2009 թ. օգոստոս - Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2005 թ. հուլիսին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով նշանակվել է Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2005 թ. հոկտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով նշանակվել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2006 թ. հուլիսին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով նշանակվել է Նեպալում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2007 թ. հունիսին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով նշանակվել է Մալայզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2009 թ. սեպտեմբերի 10-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[1]։
  • 2009 թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 2010 թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[3]։
  • 2011 թ. հունվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[4]։
  • 2011 թ. մարտի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ինդոնեզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[5]։
  • 2016 թ. մարտի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[6]։

«Արարատ» գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նախորդող
Վահե Գաբրիելյան
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար
Աշոտ Քոչարյան

2003 թ. մայիս - 2005 թ. փետրվար
Հաջորդող
Վիկտոր Սողոմոնյան
Նախորդող
Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Քոչարյան

2005 թ. փետրվար – 10 սեպտեմբերի 2009 թ.
Հաջորդող
Արա Հակոբյան
Նախորդող
Վահան Տեր-Ղևոնդյան
Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Քոչարյան

10 սեպտեմբերի 2009 թ. - 4 մարտի 2016 թ.
Հաջորդող
Սամվել Մկրտչյան

Ծանոթագրություններ խմբագրել