Աշոտ Մելքոնյան (նկարիչ)

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Մելքոնյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Անատոլիի Մելքոնյան (անգլ.՝ Ashot Melkonyan, մարտի 1, 1930(1930-03-01)[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 9, 2009(2009-12-09), Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977

Աշոտ Մելքոնյան
Ծնվել էմարտի 1, 1930(1930-03-01)[1]
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էդեկտեմբերի 9, 2009(2009-12-09) (79 տարեկան)
Մահվան վայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1950)[1] և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1956)[1]
Մասնագիտություննկարիչ և դասախոս
Ոճնեոռեալիզմ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
 Ashot Melkonian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1930 թվականին, Դոնի Ռոստովում։ 1935 թվականին մոր` Արմենուհի Համբարձումի Մեքինյանի ( երաժշտագետ, թեորետիկ) հետ տեղափոխվել է Գյումրի (Լենինական)։ 1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1956 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտ։ 1957 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, 1972-1980 թվականներին դասավանդել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտում[3]։ 1997 թվականից ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։

Ստեղծագործություններ խմբագրել

Մելքոնյանի աշխատանքներին բնորոշ է հորինվածքի կառուցիկությունը, դասական հավասարակշռությունը, գունային մեղմ գամման, ծավալաձևերի պլաստիկ ավարտվածությունը և շարժումների մեղեդիականությունը, տարածական միջավայրի զուսպ հուզա-արտահայտչական հագեցվածությունը, լուսավոր քնարականությունը։ Ստեղծագործություններից են՝ «Գարնանային ջրեր» (1958, Հայաստանի ազգային գրադարան), «Սպիտակ ձի» (1963, Հայաստանի ազգային պատկերասրահ), «Ժաննա» (1965), «Ընտանիք» (1967, Հայաստանի ազգային պատկերասրահ), «Արգիշտի թագավորը» (1968, ԽՍՀՄ նկարիչների միության գեղարվեստական ֆոնդ), «Գրքով տղան» (1970), «Նոր շրջան» (1971, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), «Արմեն» (1972, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա)
Ջերմ է Աշոտ Մելքոնյանի մոտեցումը մայրության թեմային. առանձնապես՝ «Սեր», «Մայրը մանկան հետ։ Հանգիստ», «Սպասում», «Գարուն», «Իզաբելան» ստեղծագործությունները, որոնցում հայ կնոջ կերպարն արտացոլված է որպես հայրենի օջախի պահպանման գաղափար, որում արտահայտվում է նաև թեմայի ազգային նկարագիրը։ Երեխաներին նվիրված դիմանկարներում դրսևորվում է մանկան հոգու պարզության ու մաքրության գաղափարը։ Այս բնույթի աշխատանքներից են՝ «Փոքրիկ Ժաննան», «Մանկական դիմանկար», «Աշոտը», «Անիի դիմանկարը» և այլն[5]։

  • «Գարնանային ջրեր», ՀՀ Ազգային գրադարան, Երևան 1958
  • «Սպիտակ ձի», ՀՀ պետական պատկերասրահ, Երևան 1963
  • «Ընտանիք», ՀՀ պետական պատկերասրահ, Երևան 1967
  • «Արգիշտի թագավորը», ՀՀ նկարիչների միության գեղ. ֆոնդ 1968
  • «Գրքով տղան», Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա 1970
  • «Նոր շրջան», Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա 1971
  • «Գարուն», 1983

Ծաղկաձորյան նկարաշար՝

  • «Փողոց Ծաղկաձորում»
  • «Դաշտային ծաղիկներ», 1995

Դիմանկարներ՝

  • «Ժաննայի դիմանկարը», 1971
  • «Արմեն», Արևելքի ժողարվեստի թանգարան, Մոսկվա 1972
  • «Ալլայի դիմանկարը», 1995
  • 2018 թվականին թողարկված 10000 դրամանոց թղթադրամի վրա՝ հետին պլանում, պատկերված է Աշոտ Մելքոնյանի՝ Էջմիածնի ճեմարանի Կոմիտասին նվիրված գմբեթի որմնանկարից մի կտոր։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդես է ունեցել Պիրմազենսում (Գերմանիա, 1989), ԱՄՆ-ում, Ռուսաստանում։ Համամիութենական մոսկովյան նկարահանդեսում Մելքոնյանի «Ընտանիք» պատկերն արժանացել է հատուկ մրցանակի։

Մեջբերումներ Աշոտ Մելքոնյանի մասին խմբագրել

«Մեծ ուրախություն էր ինձ համար, երբ Լենինականում ապրելիս ծանոթացա հողի ծնունդ, ազնվական, ցեղական դրոշմով ուշագրավ, տաղանդավոր նկարիչներ Օնիկ Մինասյանին և Աշոտ Մելքոնյանին։ Նրանք ինձ համար գտնված հարստություն էին։ Շատ ուրախ եղա նաև, որ մասնակցեցի Էջմիածնի ճեմարանի Կոմիտասին նվիրված գմբեթի նկարազարդմանը, որի մտահղացման հեղինակն Աշոտ Մելքոնյանն էր։ Նա գալիս էր ոչ թե ուրիշ տեղից, այլ ինքն իրենից։ Նա պատկեր հղանալու հիանալի «կոմպոզիտոր էր»... Մենք, նրան ճանաչողներս, նրա նկարչությունը սիրողներս, զինք չէինք կարող մոռանալ»։ «Ինճըխ կեղնի, որ Պոլոզ Աշոտը մոռացվի...»։
Հակոբ Հակոբյան

«Ընտանիք» նկարում հերոսների հոգեկան վիճակը նկարչին մղում է պատկերային, իսկ երբեմն այլաբանական՝ տեսողական սահմանից այն կողմ անցնող զգացողությունների ու համադրումների ողջ շրջանակ։ Իր ինքնատիպությամբ բացառիկ է Աշոտ Մելքոնյանի տեղը հայ արդի նկարչության մեջ»։
Դմիտրի Սարաբյանով
Արվեստաբան, Մոսկվա

«Մարդասիրություն, նրբին բանաստեղծական աշխարհընկալում, ժամանակի սուր զգացողություն և նկարչական «մեղեդային» լեզվի ինքնատիպություն. այս ամենն Աշոտ Մելքոնյանի ստեղծագործության բնորոշ հատկանիշներն են»։
Մարիամ Այվազյան
արվեստաբանության դոկտոր

«Աշոտ Մելքոնյանի կտավները ուժ են ստանում գունային բարեհնչողության ու ազնիվ գծանկարի նրբին ներդաշնակման շնորհիվ։ Մայրության թեման, վերածնության զգացումով տոգորված, առանձնահատուկ լուծում է ստացել նրա կտավներում, որոնց շնորհիվ է հայ կնոջ համար սրբազան` հայրենի օջախի պահպանման գաղափարը»։
Բորիս Զուրաբով
Արվեստաբան, Մոսկվա

«...Լույսը մեղմ ստվերներին ձուլվելով արծաթ «զգեստ» է հագնում ու միջավայրին տալիս անրջային, երազային խորհուրդ։ Արվեստի հմայքը գաղտնի է, ինչպես սերը։ Անկեղծությունը իրական ապրումի գրավականն է։ Արարման մեջ հասնել կենդանի ապրումի, նշանակում է հասնել ինքնության բացահայտման, իր տեսակի, եզակիության հաստատման։ Այդպես ճանաչել ու սիրել ենք գեղանկարիչ Աշոտ Մելքոնյանին[6]։
Շահեն Խաչատրյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 396.
  2. Մահացել է նկարիչ Աշոտ Մելքոնյանը
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  5. «Գեղանկարիչ Աշոտ Մելքոնյան (1930-2009 թթ.): Աշխատել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում (1972-1985 թթ.)» (PDF).
  6. «Աշոտ Մելքոնյան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Մելքոնյան (նկարիչ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 396