Աշոտ Հարությունյան (պատմաբան)

հայ պատմաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Հարությունյան (այլ կիրառումներ)

Աշոտ Հովսեփի Հարությունյան (դեկտեմբերի 31, 1911(1911-12-31)[1][2], Արծվանիկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - 1986[3][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1968), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974), ԽՄԿԿ անդամ (1937)[4]։ Գնդապետ։

Աշոտ Հարությունյան
Ծնվել էդեկտեմբերի 31, 1911(1911-12-31)[1][2]
Արծվանիկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել է1986[3][2]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Բանբեր Հայաստանի արխիվների[1][2]
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1939)[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1968)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

1939 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1934-1936 թթ. և 1941-1963 թթ. ծառայել է խորհրդային բանակում՝ որպես գնդի կոմիսար, դիվիզիայի քաղբաժնի պետ (գնդապետ)։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1963 թվականից՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր, գլխավոր արխիվային վարչության պետ։ «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի գլխավոր խմբագիր (1978 թվականից)[5]։

Գիտական ուսումնասիրությունները խմբագրել

Գնդապետ, ռազմական պատմաբան Աշոտ Հարությունյանի գիտական ուսումնասիրությունները հիմնականում վերաբերվել են XX դարի առաջին տասնամյակների հայկական ռազմական պատմության, ինչպես նաև երկու աշխարհամարտերում հայերի մասնակցությանը։

Ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են Առաջին համաշխարհային պատերազմի պատմությանը, թուրքական արշավանքին (1918) Անդրկովկաս։ «Կովկասյան ռազմաճակատ, 1914-1917» (1971, ռուսերեն) աշխատության մեջ վերլուծել է ռազմական գործողությունների ընթացքը Կովկասյան ճակատում պատերազմի սկզբից մինչև 1915 թվականի Երզնկայի զինադադարը, լուսաբանել հայ կամավորական գնդերի կազմավորման պատմությունը, տվել ճիշտ գնահատական կամավորական շարժմանը։ «Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական մարտերը» (1984) գրքում ցույց է տվել Թուրքիայի զավթողական նկրտումները Անդրկովկասի նկատմամբ, բացահայտել 1918 թվականի մայիսին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովրդի տարած հաղթանակի բացառիկ նշանակությունը[7]։

Ունի նաև Երկրորդ աշխարհամարտին հայերի, մասնավորապես՝ հայկական ազգային դիվիզիաների մասնակցությանը, ինչպես նաև առանձին նշանավոր հայ ռազմական գործիչներին (զորավար Անդրանիկ Օզանյան, ծովակալ Հովհաննես Իսակով) նվիրված ուսումնասիրություններ։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով։

Մատենագիտություն խմբագրել

  • Աշոտ Հովսեփի Հարությունյան, Կովկասյան ռազմաճակատ. 1914-1917, աշխատություն, 1971։
  • Աշոտ Հովսեփի Հարությունյան, Թուրքական արշավանք Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական մարտերը, աշխատություն, 1984։ / Ա.Հ. Հարությունյան; Խմբ.՝Վ. Ն. Ղազախեցյան, Ե. Ղ. Սարգսյան; ՀՍՍՀ ԳԱ, Պատմ. ին-տ. by Հարությունյան, Աշոտ Հովսեփի 1911-1986 | Ղազախեցյան, Վլադիմիր Նահապետի 1926- [խմբ.] | Սարգսյան, Երվանդ Ղազարի 1913- [խմբ.] | Պատմության ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ. Material type: book Book. Publisher: Երևան; ԳԱ հրատ., 1984. Other title: Турецкая интервенция в Закавказье в 1918г. и оборонительные бои. Availability: Items available for loan: ԵՊՀ գրադարան [Call number: 9(47)9 H-42] (18). Items available for reference: ԵՊՀ գրադարան [Call number: 9(47)9 Հ-42] (2).[8][9]
  • Աշոտ Հովսեփի Հարությունյան, Առաջին Համաշխարհային Պատերազմի Ռազմադիվանագիտական Պատմությունից, «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1983։ Առաջին համաշխարհային պատերազմի ռազմադիվանագիտական պատմությունից։ 1914-1918 / Ա. Հ. Հարությունյան ; Խմբ.՝ Ջ. Ս. Կիրակոսյան. by Հարությունյան, Աշոտ Հովսեփի 1911-1986 | Կիրակոսյան, Ջոն Սահակի 1929-1985 [խմբ.]. Material type: book Book; Format: print. Publisher: Երևան; Հայաստան, 1983. Availability: Items available for loan: ԵՊՀ գրադարան [Call number: 9(47)2 Հ-42] (5).[8][9]
  • Պատերազմի և խաղաղության մի քանի պրոբլեմների մասին, Երևան, 1967։ / Ա.Հ. Հարությունյան. by Հարությունյան, Աշոտ Հովսեփի 1911-1986. Material type: book Book. Publisher: Երևան; Հայաստան, 1967. Availability: Items available for loan: ԵՊՀ գրադարան [Call number: 327 Հ-42] (2).[4][9]
  • Kaвкaзский фронт в 1914 – 1917 гг., Eреяан, 1971./ А.О. Арутюнян; Отв. ред. Е.Г. Саркисян, by Հարությունյան, Աշոտ Հովսեփի 1911-1986 | Սարգսյան, Երվանդ Ղազարի 1913- [ред.].

Material type: book Book; Literary form: not fiction. Publisher: Ереван : Айастан, 1971. Availability: Items available for reference: ԵՊՀ գրադարան [Call number: 9(47)17 А-868] (1).[4][9]

  • Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք / Ա. Հ. Հարությունյան, Ս. Հ. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասյան; Խմբ.՝ Ս. Տ. Հախումյան. by Հարությունյան, Աշոտ Հովսեփի 1911-1986 | Մելքումյան, Հայկազ Ստեփանի | Սուքիասյան, Աղվան Ղազարի | Հախումյան, Սեմյոն Տիգրանի 1930- [խմբ.]. Material type: book Book. Publisher: Երևան; Լույս., 1979. Availability: Items available for loan: ԵՊՀ գրադարան [Call number: 9(47.925)27 H-42] (12).[9]
  • Андраник Озанян : Документы и материалы / Сост. А.О. Арутюнян, Г.Г. Арутюнян, В.С. и др. ; Гл. ред. А.А. Фелекян. by Հարությունյան, Աշոտ Հովսեփի 1911-1986 [com] | Арутюнян, Г.Г [com] | Эвоян, В.С [com] | Ֆելեքյան, Հարություն Հայկի 1931-2005 [edt] | Главное архивное управление при совете мин-ов Республики Армения. Material type: book Book. Publisher: Ереван : Вестник архивов Армении, 1991. Availability: Items available for loan: ԵՊՀ գրադարան [Call number: 355:92 О-46] (1). Items available for reference: ԵՊՀ գրադարան [Call number: 355:92 О-46] (1).[9]
  • 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի, Կարմիր աստղի շքանշանակիր հայկական հրաձգային դիվիզիայի մարտական ուղին= : Боевой путь 89-й стрелковой армянской Таманской орденов красного знамени, Кутузова II степени, Красной звезды дивизии : 1942-1945 : Փաստաթղերի և նյութերի ժող. / ՀՍՍՀ մին. խորհրդին առընթեր գլխ. արխիվային վարչ.; ՀՍՍՀ ԳԱ պատմ. ին-տ; Կազմ.՝ Ա. Հ. Հարությունյան և ուրիշ; Խմբ.՝ Ա.Հ. Հարությունյան, Ա. Մ. Հակոբյան. by Հարությունյան, Աշոտ Հովսեփի 1911-1986 [կազմ., խմբ.] | Հակոբյան, Արշավիր Մնացականի 1908-1993 [խմբ.] | Գիտությունների ակադեմիա ՀՍՍՀ | Պատմության ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ. Material type: book Book; Literary form: not fiction. Publisher: Երևան; Ա. հ, 1985. Other title: Боевой путь 89-й стрелковой армянской Таманской орденов красного знамени, Кутузова II степени, Красной звезды дивизии : 1942-1945 гг. : Сб. док. и материалов. Availability: Items available for loan: ԵՊՀ գրադարան [Call number: 9(47)2 ՈԻ-27] (1).[9]
  • Адмирал флота Советского Союза Иван Степанович Исаков : Сборник документов и материалов / Сост.: А.О. Арутюнян, О.С.Баликян ; Гл. ред. Н.Д. Сергеев ; АН АрмССР. Ин-т истории ; Архивное упр. при Сов. мин-е АрмССР. by Հարությունյան, Աշոտ Հովսեփի 1911-1986 [сост.] | Баликян, О.С [сост.] | Сергеев, Н.Д [ред.] | Институт истории АН АрмССР.

Material type: book Book. Publisher: Ереван : Изд-во АН АрмССР, 1975. Other title: Սովետական Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Ստեփանի Իսակով. Availability: Items available for loan: ԵՊՀ գրադարան [Call number: 355:92 И-853] (4). Items available for reference: ԵՊՀ գրադարան [Call number: 355:92 И-853] (1).[9]

  • Адмирал флота Советского Союза Исаков Иван Степанович : Документы и статьи / Глав. архив. упр. при Совмине АрмССР; Сост. А.О. Арутюнян, О.С. Баликян ; Редкол.: Н.Д. Сергеев (отв. ред.) и др. by Հարությունյան, Աշոտ Հովսեփի 1911-1986 [сост.] | Баликян, О.С [сост.] | Сергеев, Н.Д [ред.] | Главное архивное управление при Совмине АрмССР.

Material type: book Book; Format: print. Publisher: Ереван : Айастан, 1984. Other title: Սովետական Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Ստեփանի Իսակով. Availability: Items available for loan: ԵՊՀ գրադարան [Call number: 355:92 И-853] (12). Items available for reference: ԵՊՀ գրադարան [Call number: 355:92 И-853] (1).[9]

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6, էջ 316
  5. «Աշոտ Հարությունյան ֊ Էյ Վի Փրոդաքշն». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  7. «Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ., էջ 272
  8. 8,0 8,1 Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris, 15, rue Jean-Goujon - 75008 Paris || Père Jirayr Tashjian, Directeur. Téléphone : 01 43 59 67 03. Consultation sur place du lundi au jeudi, de 14 heures à 17 heures, et éventuellement sur rendez-vous. Աշոտ Յովսեփի Հարությունյան։ [1]
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 ԵՊՀ Գրադարանի քարտարան։ %20%D4%B1%D5%B7%D5%B8%D5%BF%20%D5%80%D5%B8%D5%BE%D5%BD%D5%A5%D6%83%D5%AB, %22(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Հարությունյան (պատմաբան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 316