Աշոտ Բեգլարյան (գրող)

հայ լրագրող, թարգմանիչ, գրող
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Բեգլարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Էռնեստի Բեգլարյան (օգոստոսի 1, 1968(1968-08-01), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, լրագրող, թարգմանիչ[1]։

Աշոտ Բեգլարյան
Ծնվել էօգոստոսի 1, 1968(1968-08-01) (55 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, թարգմանիչ և լրագրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Արցախ
ԿրթությունԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ
Ստեղծագործական շրջան1987 թվականից
ԱնդամակցությունԱրցախի գրողների միություն, ՀԳՄ և Ռուսաստանի գրողների միություն
ԱշխատավայրԱրցախի նախագահի օգնական
Պարգևներ

Բանաստեղծ Էռնեստ Բեգլարյանի որդին է[2]։

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Բեգլարյանը ծնվել է 1968 թվականին, Ստեփանակերտում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Տպագրվում է 19 տարեկանից։ Ստեղծագործում է հիմնականում ռուսերեն[3]։

Բեգլարյանի պատմվածքներն ու ակնարկները հրապարակվել են գրական, հասարակական-քաղաքական հրատարակչություններում Ստեփանակերտում, Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Նովոչերկասկում, Նիժնի Նովգորոդում, Տոմսկում, Կալինինգրադում, Աբխազիայում, Վրաստանում, Իրանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Բելառուսիայում, Բուլղարիայում, Սլովակիայում, Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլն։

Աշոտ Բեգլարյանի «Տունը, որը կրակում էր» պատմվածքի մոտիվներով 2009 թվականին նկարահանվել է ԼՂՀ-ում առաջին խաղային կինոնկարը[4]։

Որպես լրագրող աշխատել է երևանյան «Գոլոս Արմենիի», «Նովոյե վրեմյա» թերթերում, ՍՆԱՐՔ և ԱրմԻնֆո հայկական լրատվական գործակալություններում, բրիտանական «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտում», եղել է ՌԴ Պետդումայի պատգամավորների համար «Կավկազսկի էքսպերտ» հանդեսի, Ռուսաստանի դաշնային REGNUM լրատվական գործակալության, Interfax լրատվական գործակալության թղթակիցը Ստեփանակերտում[5][6] և այլն[7]։

1998 թվականից միաժամանակ աշխատել է նաև ԼՂՀ արտաքին գործերի նախարարության լրատվական-վերլուծական վարչությունում։ Ունի խորհրդականի դիվանագիտական կոչում։ 2013 թվականի հոկտեմբերից զբաղեցնում է ԼՂՀ նախագահի օգնականի պաշտոնը։

Ստեղծագործություններ խմբագրել

2004 թվականին «Անտարես» հրատարակչությունում (Երևան) լույս է տեսել պատմվածքների և վիպակների «Ուրիշի հաշիվը» ժողովածուն, որի մեջ են մտել հիմնականում պատերազմական թեմայով ստեղծագործությունները, 2007 թվականին՝ նույն հրատարակչությունում հումորիստական, սատիրիկ և պատերազմական պատմվածքների «Ապտակ» ժողովածուն, 2010 թվականին՝ վիպակների և պատմվածքների «Աստղային Տղան» ժողովածուն[8]։

2011-2013 թվականներին Աշոտ Բեգլարյանի հումորիստական և պատերազմական պատմվածքները, նաև թարգմանությունները տպագրվել են «Հարավային Կովկաս» տարածաշրջանային ալմանախի հրատարակված բոլոր երեք համարներում։

2013 թվականին «Վսեսվիտ» («Все́світ») ուկրաինական գրական-գեղարվեստական հանդեսը թարգմանել և հրատարակել է հատուկ համարներում Աշոտ Բեգլարյանի արցախյան պատերազմի մասին պատմվածքները և վիպակները։ 2015 թվականին «Վսեսվիտը» վերահրատարակել է «Աստղային տղան» և «Սովորական հերոսներ» վիպակները։

2014 թվականին Ստեփանակերտի «Սոնա» հրատարակչությունում տպագրվել է հեղինակի «Սովորական հերոսներ» նոր ստեղծագործությունների գիրքը։ 2014 թվականին սլովակյան «Revue Svetovej Literatury» հանդեսը թարգմանել և հրատարակել է հեղինակի «Ձմեռ պապ» պատմվածքը։

2015 թվականին Տորոնտոյի Altaspera հրատարակչությունում լույս է տեսել «Պատերազմը ազգանուններ չի հարցնում» վերնագրով ժողովածուն, որում տեղ են գտել հեղինակի տարբեր տարիների գրված վիպակները և պատմվածքները։

2015 թվականին Մոսկվայի «Տպարան» հրատարակչությունում լույս է տեսել «Ղարաբաղյան օրագիր» ժողովածուն (նկարիչ՝ Գագիկ Սիրավյան)[9][10][11][12]։

2015 թվականին Պլովդիվ քաղաքում բուլղարերեն լույս տեսնող համազգային «Վահան» շաբաթաթերթը սեպտեմբերյան համարում հրատարակել է Աշոտ Բեգլարյանի «Արծիվ» պատմվածքը։

2016 թվականին Մոսկվայում լույս է տեսել Աշոտ Բեգլարյանի գեղարվեստական-վավերագրական գիրքը տաղանդավոր պատանի երգիչ Ֆելիքս Քարամյանի մասին։
Աշոտ Բեգլարյանը հանդիսանում է տասնյակ գրքերի թարգմանիչ և խմբագիր[13]։

2017 թվականին Կիևում լույս տեսած «Կենցաղի ստվերները» տարբեր երկրների ռուսալեզու հայ գրողների ստեղծագործությունների ժողովածուում տպագրվել է Աշոտ Բեգլարյանի «Կենարար ծիծաղը» պատմվածքը[14]։

2017 թվականին Գերմանիայում գործող «Այլ որոշում» հրատարակչությունը տպագրել է Աշոտ Բեգլարյանի «Կյանքի ծարավը» գիրքը[15][16]։

2018 թվականին Ստեփանակերտում լույս է տեսել Աշոտ Բեգլարյանի «Հաղթահարում» ստեղծագործությունների ընտրանին՝ նվիրված արձակագրի 50-ամյակին[17] և նրա ստեղծագործական գործունեության 30-ամյակին։

Աշոտ Բեգլարյանի «Մայրը» պատմվածքը ներառվել է 2019 թվականին վերահրատարակած «Ռուսաց լեզու։ Մշակույթների երկխոսություն» Հայաստանի ավագ դպրոցների 12-րդ հումանիտար թեքումով դասարանների համար դասագրքում։

2020 թվականին Երևանում լույս տեսած «Գիրք մարտիկների և պատերազմների մասին» պատմական և պատերազմական արձակի անթոլոգիայում ներառվել է նաև Աշոտ Բեգլարյանի «Փրկված մեղեդին» պատմվածքը[18]։

«Կորցրած արևի նարինջը» վեպի հեղինակն է (2019-2021 թթ.)[19]։

2021 թվականին Երևանի «Արցախ» հրատարակչական տանը լույս է տեսել Աշոտ Բեգլարյանի վավերագրական-գեղարվեստական «Արցախի դեմքերը» ժողովածուն[20][21]։

2022 թվականին գերմանական «Այլ որոշում» հրատարակչությունը տպագրել է Աշոտ Բեգլարյանի փիլիսոփա-հոգեբանական, պատերազմական և հումորիստական պատմվածքների «Միամիտ իմաստություն կամ Կյանքի ճշմարտությունը» ժողովածուն[22]։

2023 թվականին Մոսկվայի «Գրքերի աշխարհ» հրատարակչությունում, ԴԻԱԼՈԳ գրքաշարի շրջանակում, լույս է տեսել Աշոտ Բեգլարյանի «Կորցրած արևի նարինջը» ժողովածուն, որում տեղ են գտել համանուն վեպը Հայրենական մեծ պատերազմի մասին, որին մասնակցել է հեղինակի պապը, և մի քանի պատմվածք ղարաբաղյան վերջին պատերազմների մասին, որոնց մասնակիցն, ականատեսն ու տարեգիրն է հանդիսանում գրողը։ Հեղինակը խորը փիլիսոփայությամբ և նուրբ հոգեբանությամբ մտորում է պատերազմի և խաղաղության հիմնախնդիրների մասին հարավկովկասյան անհանգիստ տարածաշրջանի և ավելի լայն՝ մոլորակի մասշտաբով[23][24][25][26]։

Մասնակցություն Արցախյան ազատամարտին խմբագրել

Մասնակցել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը, ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում ծանր վիրավորվել է։

Անդամակցություն խմբագրել

  • ԼՂՀ ժուռնալիստների միության անդամ
  • Ստեփանակերտի մամլո ակումբի անդամ
  • «Հարավային Կովկաս» միջազգային ասոցիացիայի անդամ
  • Ռազմաճակատային լրագրողների լիգայի անդամ
  • Արցախի գրողների միության անդամ
  • Հայաստանի գրողների միության անդամ
  • Ռուսաստանյան գրողների միության անդամ (2015)

Պարգևներ խմբագրել

  • «Մեծ Ուխտավորը՝ Երիտասարդներին» միջազգային հիմնադրամի երկրորդ մրցանակակիր, 2006, 2011 (կրկնակի)
  • «Մեծ Ուխտավորը՝ Երիտասարդներին» միջազգային հիմնադրամի մագիստրոսի կոչում, 2006
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալ, 2006
  • Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալ, 2006
  • «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալ, 2007
  • ԶԼՄ-ների միջև «Կարմադ, Ամիգո, Շուրավի» համաուկրաինական բաց մրցույթի հատուկ դիպլոմ, 2008
  • 2014 թվականին հաղթող է ճանաչվել Նիժնի Նովգորոդում անցկացված Վիտալի Գուզանովի անվան մրցույթի «Ժամանակի ողբերգությունը։ Հակամարտություններ։ Մարդիկ» թեմայով լավագույն լրագրողական նյութ անվանակարգում։ Պարգևատրվել է դիպլոմով և մեդալով
  • «Մարտական եղբայրություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության «Խորհրդային Միության հերոս, գվարդիայի լեյտենանտ Ալեքսանդր Դեմակով» հուշամեդալ, 2015
  • Հայաստանի Հանրապետության «Երկրապահ Կամավորականների Միություն» հասարակական կազմակերպության «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալ և պատվոգիր, 2015
  • Մի շարք արցախյան, հայաստանյան, ռուսաստանյան պատվոգրեր և գերատեսչական մեդալներ
  • Մասնակից է երիտասարդության և ուսանողության համաշխարհային երկու փառատոնների՝ Կուբայում (1997) և Ալժիրում (2001, որպես պատվիրակության ղեկավար)
  • Համառուսաստանյան Լերմոնտովյան կոմիտեի հոբելյանական մեդալ՝ նվիրված Մ. Յու. Լերմոնտովի ծննդյան 200-ամյակին (2015)
  • Ռուսաստանյան ազգային գրական «Տարվա գրող» 2015, 2016, 2017 թվականների մրցանակի նոմինանտ
  • Հայոց Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող Համառուսաստանյան հանձնաժողովի հոբելյանական մեդալ՝ «Հայոց Եղեռնի 100-ամյակ», 2015
  • 2016 թվականին Աշոտ Բեգլարյանը անցել է «Բաց Եվրասիա» 5-րդ միջազգային մրցույթի «Գրական ստեղծագործություն» կատեգորիայի եզրափակիչ փուլ[27]
  • «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի 25 տարի» հոբելյանական մեդալ, 2017
  • «Մավլանա Ռումի» Ռուս-Իրանական ընկերության հուշամեդալ, 2018
  • 2018 թվականին ԼՂՀ նախագահի հրամագրով Աշոտ Բեգլարյանին շնորհվել է Արցախի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում Արցախի տեղեկատվական դաշտում երկարամյա բեղմնավոր գործունեության համար և ծննդյան 50-ամյակի կապակցությամբ[28]
  • Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարից «Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար» մեդալ, 2022
  • 2023 թվականի փետրվար ամսում Աշոտ Բեգլարյանը դարձել է «Մեծ Ուխտավորը՝ Երիտասարդներին» միջազգային հիմնադրամի Փառքի ակումբի դափնեկիր։ Նրա «Թողնված գնդակը» պատմվածքը գրավել է Փառքի ակումբի 27 համարային մրցույթի երկրորդ տեղը[29]։

Ծանոթագրություններ[30] խմբագրել

  1. «Ստեփանակերտում կայացել է միջոցառում՝ նվիրված արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի ծննդյան 50-ամյակին». artsakhpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  2. «Էռնեստ Բեգլարյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 24-ին.
  3. «Ашот Бегларян | Книжный форум». www.rus.ocabookforum.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  4. «Дом, который стрелял (Տունը, որ կրակել է). Фильм Георгия Газаряна».
  5. Աշոտ Բեգլարյանի կենսագրությունը Արցախի գրողների միության կայքում
  6. Ашот Бегларян
  7. Աշոտ Բեգլարյանի կենսագրությունը «Հայազգ» հանրագիտարանի կայքում
  8. Աշոտ Բեգլարյան
  9. ԱՇՈՏ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՕՐԱԳԻՐ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸՙ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ
  10. Աշոտ Բեգլարյանի «Ղարաբաղյան օրագիր» գրքի շնորհանդեսը Մոսկվայում
  11. «Карабахский дневник» Ашота Бегларяна представлен в Ереване
  12. Журнал «ЖАМ» представил в Ереване книгу «Карабахский дневник»
  13. Бегларян Ашот Эрнестович: Проза
  14. «Тени бытия»: современные армянские писатели разных стран под одной обложкой
  15. «Գերմանիայում լույս է տեսել արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի գիրքը | Artsakhpress.am | Արցախի անկախ լրատվական գործակալություն». artsakhpress.am. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  16. ԿՅԱՆՔԻ ԾԱՐԱՎԸ/ Աշոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ
  17. «Հպարտանում ենք մեր բարեկամներով». www.artsakhtert.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  18. «Рассказ Ашота Бегларяна про апрельскую войну в Арцахе вошёл в антологию «Книга о воинах и войнах»». russia-artsakh.ru. 17 августа, 2020 - 20:56.
  19. «Ашот Бегларян. Апельсин потерянного солнца». nashasreda.
  20. «В Ереване вышел в свет художественно-документальный сборник Ашота Бегларяна «Лица Арцаха»». moscow.media (ռուսերեն). 1 ноября, 16:11.
  21. ՏԱՐԻՆԵՐԻ ՎԱՍՏԱԿԸ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ, Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին
  22. «В немецком издательстве вышел новый сборник рассказов известного карабахского писателя Ашота Бегларяна». Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив. 2022 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 1-ին.
  23. «Книга арцахского автора пополнила Книжную серию ДИАЛОГ / Արցախյան հեղինակի գիրքը համալրել է ԴԻԱԼՈԳ մատենաշարը». Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив. 2023 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  24. «Известный карабахский писатель Ашот Бегларян представил в Русском доме в Ереване новую книгу». Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив. 2024 թ․ մարտի 20. Վերցված է 2024 թ․ մարտի 22-ին.
  25. «ПОБЕДНАЯ СТАТЬЯ АШОТА БЕГЛАРЯНА ВПЕРЕДИ». golosarmenii.am. Վերցված է 2024 թ․ մարտի 25-ին.
  26. AmberSite. «В Доме русской книги в Ереване состоялась презентация сборника Ашота Бегларяна, изданного в рамках книжной серии ДИАЛОГ». dialogorg.ru (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  27. «Արցախցի գրող Աշոտ Բեգլարյանը «Բաց Եվրասիա» մրցույթի եզրափակչում է». PanARMENIAN.Net. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  28. «ԱՀ հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն». artsakhpress.am. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  29. «Писатель из Степанакерта Ашот Бегларян стал лауреатом конкурса Клуба Славы международного фонда ВСМ». Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив. 2023 թ․ փետրվարի 10. Վերցված է 2023 թ․ փետրվարի 20-ին.
  30. «Արցախցի գրողը միջազգային գրական մրցույթի դափնեկիր է դարձել». artsakhpress.am. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.

Տեսանյութեր խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել