Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Ավագյան (մայիսի 20, 1958, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստագետ, ապրում և ստեղծագործում է Սիսիան քաղաքում։

Աշոտ Ավագյան
Ծնվել էմայիսի 20, 1958(1958-05-20) (65 տարեկան)
Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտություննկարիչ
Կայքavagyanashot.art

Ավագյանի արվեստի ելակետը իր հայրենի Սիսիան քաղաքի ու Սյունիքի մշակութային ժառանգությունն է։ Ուխտասարի նեոլիթյան ժայռապատկերների ու միջնադարյան տապանաքարերի պատկերագրությունը արտացոլված են նկարչի գեղանկարչական ստեղծագործություններում, մինչդեռ հնագույն հեքիաթներն ու պատմվածքները, ծիսակատարություններն ու դրանց մեկնաբանությունները, ինչպես նաեւ տեղական հուշարձանները (Զորաց Քարեր, Պորտաքար, Ուխտասարի ժայռապատկերներ) վերարտադրված են նրա փերֆորմանսներում։

2013թ֊ին արվեստագետը արժանացել է պետական մրցանակի իր «Մաշտոց» որմնանկարի համար, որը զարդարում է Մաշտոցի անվան Մատենդարանի սիմպոզիումների սրահը։

Բացի գեղանկարչությունից, Աշոտ Ավագյանը 1981թ․-ից 2016թ․֊ը դասավանդել է «Զախար Խաչատրյանի անվան Սիսիանի Մանկական Գեղարվեստի դպրոցում»։ Իսկ 2010թ․֊ից 2018թ․֊ը համակարգել է «Զորաց Քարեր պատմամշակութային հուշարձանի» աշխատանքները։

Աջից ձախ՝ Մանվել Հովհաննիսյան (Ասկոլկա Մանվել), Աշոտ Մինասյան (Աշոտ Երկաթ), Վարդան Գևորգյան (Գոդոլի Վարդան), Աշոտ Ավագյան (Կոմիսար)։ Հետին պլանում անհայտ մարտիկ՝ շտապօգնության մեքենայի վարորդ
Սիսական ջոկատի մարտիկները Քարվաճառում 1993թ֊ին Աջից ձախ՝ Մանվել Հովհաննիսյան (Ասկոլկա Մանվել), Աշոտ Մինասյան (Աշոտ Երկաթ), Վարդան Գևորգյան (Գոդոլի Վարդան), Աշոտ Ավագյան (Կոմիսար)։ Հետին պլանում անհայտ մարտիկ՝ շտապօգնության մեքենայի վարորդ

1988թ֊ից նկարիչը ներգրավված է եղել Հայաստանի, հատկապես Սիսիանի հասարակաքաղաքական կյանքին։ Ավագյանը «Սիսական» ջոկատի կազմում մասնակցություն է ունեցել բոլոր երեք Արցախյան պատերազմներին։ 1990թ֊ից ՀՅԴ անդամ է։ Եղել է Սիսիանի շրջկոմի պատգամավոր, ապա նաև ավագանու անդամ։

Կյանքն ու ստեղծագործությունները խմբագրել

Աշոտ Ավագյանը ծնվել է 1958թ-ին Խորհրդային Հայաստանի Սիսիան քաղաքում պատմության ուսուցիչ Արարատ Ավագյանի ու Փառանձեմ Ոսկանյանի ընտանիքում։ Ավագյանի հետաքրքրությունը նկարչության հանդեպ սկսվել է «Սիսիանի Մանկական Գեղարվեստի Դպրոցում», որտեղ նա հաճախել է Վ․ Ստեփանյանի, Է․ Հակոբջանյանի ու Զ․ Խաչատրյանի արվեստանոցները։

1975թ-ին Ավագյանը ընդունվել է «Փ․ Թերլեմեզյանի անվան Երևանի Գեղարվեստի Պետական Քոլեջը»՝ Սամվել Պետրոսյանի արվեստանոցը։ 1977թ-ից 1979թ-ը ծառայել է Սովետական բանակում՝ Իրկուտսկում։ 1981թ-ին, ավարտելով Գեղարվեստի քոլեջը, Ավագյանը վերադարձել է Սիսիան եւ սկսել աշխատել «Սիսիանի Մանկական Գեղարվեստի Դպրոցում» մինչեւ 2016թ-ը։

Արվեստագետի վաղ շրջանի գործերը աղերսներով ու ձգտումներով հարում են հայ եւ ֆրանսիական 20-րդ դարի գեղանկարչական ավանդույթներին։

1988թ-ը շրջադարձային է արվեստագետի համար։ Որպես «Ղարաբաղ կոմիտեի» Սիսիանի մասնաճյուղի հիմնադիր անդամ՝ Ավագյանն ու նրա քեռին՝ Վուրգ Ոսկանյանը, որը հետագայում՝ 1993թ-ին, նահատակվեց Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, կազմակերպում են արցախյան շարժման հանրահավաքները Սիսիանում։ Նրանց են միանում Աշոտ Մինասյանը՝ լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթը, Մասիս Բաղդասարյանը, Արտուշ Եսայանը եւ այլոք, եւ պայքարը ծավալվում է։ Ավագյանի ստեղծագործական գործունեությունը ընդհատվում է, քանի որ նա իր ամբողջ ներուժը կենտրոնացնում է շարժման եւ ապա պատերազմի վրա։ Պատերազմից հետո Ավագյանն իր գործունեությունը շարունակում է բանակաշինության մեջ՝ դառնալով «Սիսական գնդի» քաղաքացիական հարցերով պատասխանատու։ Նա արվեստ վերադառնում է 1998-ին՝ զորացրվելով «Սիսական գնդից»։

Գեղանկարչթություն և փերֆորմանսներ խմբագրել

 
«Ապրիլ 2016, Զինվոր», Աշոտ Ավագյան

Ավագյանի արվեստը սնվում և ոգեշնչվում է իր ծննդավայրի մշակութային ժառանգությունից՝ լինեն դրանք կոթողներ, թե բանահյուսություն ու ավանդույթներ։

Նկարչի՝ պատմության հանդեպ սերը, սկսվել է վաղ տարիքում, տանը՝ շնորհիվ նրա պատմաբան հոր։ Ուսումնասիրելով նրա գրքերն ու գրականությունը՝ Ավագյանը հատկապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում տեղական պատմության ու մշակութային ժառանգության հանդեպ։ Ինչպես ինքն է նշում մի հարցազրույցում, մանկուց կարդալով Սիսիանի ժայռապատկերնեի մասին, երազում էր գտնել դրանք։ Ինչը հետագայում հնարավոր է դառնում պատահաբար՝ Արցախյան առաջին պատերազմի մարտական գործողությունների ժամանակ։ Պատերազմի ավարտից հետո, նկարիչը մի քանի անգամ այցելում է տարածք՝ փոշոտ ճանապարհ գցելով դեպի հուշարձանը։ Կարճ ժամանակ անց արվեստագետի ջանքերի շնորհիվ Ուխտասարի ժայռապատկերները ճանաչում են գտնում զբոսաշրջիկների շրջանում՝ դառնալով Սիսիանի ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից մեկը։

 
«Հովվերգություն», Աշոտ Ավագյան

Ավագյանն իր գեղանկարչության այս շրջանում դիմում է ժայռապատկերների պատկերագրությանը, հետո նաև միջնադարյան տապանաքարերն են վերարտադրություն ստանում նրա կտավներում։ Բացի այդ արվեստագետը ձգտում է նաև կտավի մակերեսի մշակումը դարձնել քարերի պլաստիկային բնորոշ։ Այդ իմաստով նրա գեղանկարչությունն առաջին հայացքից կարող է զուտ վերարտադրական թվալ։ Սակայն այն ուրույն է, անկախ և ունի իր առանձնահատկությունները։ Եվ լինելով ժամանակակից՝ չի տեղավորվում -իզմերի կամ ժամանակակից արվեստի միտումների մեջ[1]։

Ավագյանի արվեստը շիտակ ու անկեղծ է դիտողի հետ․ կտավներն ապրում են իրենք իրենցով, թաքնված այլաբանություններ չունեն, և արվեստագետը վերլուծություններ, ապատեղայնացում չի առաջարկում և ոչ էլ դիտողին խճճում է ենթատեքստերով կամ թողնում, որ նա բարդ մեկնաբանություններ անի։ Կտավներում տեսարանները կյանքի դրվագներ են պատկերում՝ որս, հանդիպում, երաժիշտներ, զբոսանք, ողբ, այստեղ ինչպես գործողություններն, այնպես էլ զգացմունքները պարզ ընթեռնելի են։ Բացի առօրեականը վերարտադրելուց, նկարիչը անդրադառնում է նաև հիմնարար թեմաների՝ ծնունդ, մահ, կյանքի շրջանաձև պտույտ՝ այսպիսով էլ շոշափելով համամարդկային հարցեր ու գոյաբանական հարցադրումներ։

 
«Ապրիլ 2016, Ողբ», Աշոտ Ավագյան

Ավագյանի ստեղծագործությունները որակական առումներով հոյակապ են կերտված։ Նա կտավի մակերեսը մշակում է զարմանալի նրբությամբ ու ջանասիրությամբ՝ այդ տեխնիկական լուծումներին հասնելով նյութի՝ իրար վրա, շերտ առ շերտ կտավի վրա ավելացնելու շնորհիվ։ Մոտիվներն ու ֆոնը մի հարթության մեջ են և լրացնում են իրար։

Աշոտ Ավագյանի ստեղծագործական տիրույթը լայն է․ բացի գեղանկարչությունից նա զբաղվում է նաև լուսանկարչությամբ, անում քանդակներ։ Սակայն փերֆորմանսները հատուկ տեղ են զբաղեցնում նրա արվեստում։

Արվեստագետի փերֆորմանսները իրենց մեջ բազմաթիվ շերտեր են ներառում։ Դրանք առասպելների, ավանդույթների, բանահյուսության և դրանց մեկնաբանությունների մի յուրատեսակ համակցություն են, որ միշտ ուղղեկցվում են ծիսակարգով։ Այս ծեսերը ազգագրական բնույթի չեն, այլ տեղափոխված են ժամանակակից արվեստի տիրույթ և ձևափոխված են համաձայն արվեստագետի վերլուծության։ Գոյաբանական թեմատիկան այստեղ ևս առկա ա՝ վերարտադրելով ու վերաիմաստավորելով մահը, ծնունդը, կյանքը։ Ծիսակարգում ներառվում են նաև նրա կտավները, որ դառնում են զոհաբերության առարկաներ, խորհրդանիշներ, միջնորդներ արվեստի ու բնության միջև։ Փերֆորմանսները կատարվում են Սիսիանի հուշակոթողների և նրա ստեղծած «Էպիկենտրոն արվեստների լաբարատորիայի» տարածքներում։ Բնությունն ու փերֆորմանսի գործողության կատարման տեղանքը էական են արվեստագետի համար։ Արվեստագետը չի ընտրում ցուցասրահային տարածքը ոչ թե դրան հակադարձելու կամ բոյկոտելու միտումով, այլ դա անում է արվեստը բնությանն ու հուշակոթողներին մոտեցնելու և դրանք արվեստին մոտեցնելու, իրար մեջ տարալուծելու և միասնական դարձնելու նպատակով։

Իր թե գեղանկարչության և թե փերֆորմանսների միջոցով արվեստագետը փորձում է ներկայի ու անցյալի մշակույթները կապել իրար հետ՝ ինքը դառնալով այդ կապող օղակը, միջնորդը, վերաիմաստավորողը ու ժամանակների միջև ընկած բացը լրացնում իրենով։ Իսկ նրա արվեստը լինելով այդ մշակութային ժառանգության կրողը՝ ոչ միայն անկախանում է դրանից, այլև նույն մշակութային ժառանգության պահպանման միջոց է դառնում։

Էպիկենտրոն Արվեստների Լաբորատորիա խմբագրել

 
Աշոտ Ավագյանն իր մահարձանը տեղադրելիս «Էպիկենտրոն Արվեստների Լաբորատորիայում»

2014թ֊ին Աշոտ Ավագյանը Սիսիան քաղաքից դուրս բացօթյա կենտրոն է ստեղծում կոչելով այն «Էպիկենտրոն Արվեստների Լաբորատորիա»։ Արվեստագետի համար դա այն սրբազան տարածքն է, որտեղ կենտրոնանում է տիեզերական էներգիան։ Տարածքը մեգալիթյան հուշարձան է հիշեցնում և այստեղ է, որ Ավագյանը կատարում է իր փերֆորմանսները։ Բացի այդ, կոթողը պարունակում է քանդակային աշխատանքեր, արված ինչպես Ավագյանի, այնպես էլ այլ արվեստագետների կողմից։ Տարածքի կենտրոնում Ավագյանի՝ իր իսկ կանգնեցրած մահարձանն է, որով նա հաստատում է իր անմահությունը։

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

2017֊«Ապրիլ 2016 «Բոզի կալգոտկա» դիրքեր», Սարգիս Մուրադյան ցուցասրահ, Երևան, Հայաստան

2015֊«Մաշտոց», Համազգային Լյուսի Թութունջյան Ցուցասրահ, Բուրջ Համուդ, Լիբանան

«Անվերնագիր», Գերմանիայի դեսպանություն, Երևան, Հայաստան

2013֊«Ժառանգության ժառանգորդը», «Զվարթնոց» պատմամշակութային

արգելոց - թանգարան, Հայաստան

«Մոնտելիմարի 48 ֊րդ Արվեստների Սալոն», Հոթել դը Վիլ, Մոնտելիմար,

Ֆրանսիա

2012֊«Անվերնագիր», ՀՀ հյուպատոսարան, Լոս Անջելես, ԱՄՆ

«Մաշտոց 1650», Աբրահամյան Արվեստի Կենտրոն, Երևան, Հայաստան

2011֊«Անվերնագիր», Մատենադարան, Երևան, Հայաստան

2010֊«Անվերնագիր», ԱՄՆ դեսպանություն, Երևան, Հայաստան

2009֊«Անվերնագիր», Զորաց Քարեր, Սիսիան, Հայաստան

2008֊«Հիշողություններ անցած կյանքից», Գեւորգյան Ցուցասրահ, Երևան,

Հայաստան

2004֊«Մոգական կրկնակի շրջան», Գեւորգյան Ցուցասրահ, Երևան,

Հայաստան

2000֊«Դեմիուրգի յոթ թղթերը», Երեւանի Կամերային թատրոն, Երևան,

Հայաստան

Ընտրված խմբակային ցուցահանդեսներ խմբագրել

2019֊«Սյունիքում ծնված», Ավրորա ֆորումի շրջանակներում, Տաթևի վանքային համալիր, Տաթև, Հայաստան

2019֊«Ազատության գույները», Ժամանակակից Արվեստի Թանգարան, Երևան, Հայաստան

2018֊«Հայ Նկարիչների Սալոն», Լեոնի կվադրենալե, Պալա դը Բոնի, Լեոն, Ֆրանսիա

2012֊«Հայ արվեստագետները Ֆլորենցիայում», ՍՈՒԴՊ, Ֆլորենցիա, Իտալիա

«Հայ արվեստագետները Սքաֆատիում», Արվեստի և Մշակույթի Կենտրոն, Սքաֆատի, Իտալիա

«Անվերնագիր», Արթ Վորլդ, Երևան, Հայաստան

2011֊«Հայաստան», ՀՀ դեսպանություն, Հռոմ, Հայաստան

«Ս. Պետրոսյան եւ աշակերտներ», Ժամանակակից Արվեստի Թանգարան, Երեւան, Հայաստան

«ՀՀ Անկախության 20 ամյակ», Հայաստանի Ազգային Պատկերասրահ,

Երևան, Հայաստան

2010֊«Հայաստան», Կաստել դել Օվո, Նեապոլ, Իտալիա

«Տիգրան Մեծ», Հայաստանի Ազգային Պատկերասրահ, Երեւան,

Հայաստան

2008֊«Ազատություն սերունդ. Հայաստանի նոր ավանգարդը», ԻնթերԱրթ

ցուցասրահ, Նյու Յորք, ԱՄՆ

«Սպիացող վերքեր, Գյումրու 6- րդ միջազգային բիենալե», Ստիլ ցուցասրահ, Գյումրի, Հայաստան

2007֊«Հայկական բնապատկերներ ժամանակակից արվեստում», Կուլտուր ունդ Իվենթհաուս, Ցյուրիխ, Շվեյցարիա

«Ժամանակակից արվեստագետներ Հայաստանից», ՀԲԸՄ Ալեք Մանուկյան Կենտրոն, Փասադենա, ԱՄՆ

«Հայաստանի գույները», Գ. Գյուլբենկյան Կենտրոն, Հալեպ, Սիրիա

«Հայաստանի գույները», ՀԲԸՄ Կենտրոն, Դամասկոս, Սիրիա

«Արարատից Ֆուձիամա», Հայաստանի Ազգային Պատկերասրահ, Երևան, Հայաստան

2006֊«Հայաստանի գույները», Աբդալա Ալ - Սալեմ Սրահ, Քուվեյթ, Քուվեյթ

«Հայաստանի գույները», ԱՏԿՏԻԻ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

«Հանդիպում Սարյանի հետ», Հայաստանի Ազգային Պատկերասրահ,

Երևան, Հայաստան

«Գյումրու 5- րդ միջազգային բիենալե», Գյումրի, Հայաստան

2005֊«Արթ Կովկաս», Արվեստի էքսպո, Թբիլիսի, Վրաստան

2004֊«Գյումրու 4- րդ միջազգային բիենալե», Գյումրի, Հայաստան

«Արթ Կովկաս», Արվեստի էքսպո, Թբիլիսի, Վրաստան

2003֊«Տրանսցենդենտներ», Ալբեր եւ Թովէ Բոյաջյան Պատկերասրահ, Երևան, Հայաստան

«Հայկական ցեղասպանություն», Քուփեր Յունիոն, Նյու Յորք, ԱՄՆ

«Չորս հայ նկարիչ», Մոնրեալ, Կանադա

«Չորս հայ նկարիչ», Ժամանակակից Արվեստ, Դուբլին, Իռլանդիա

2002֊«Ավանգարդ արվեստի ցուցահանդես», ՆՓԱԿ, Երեւան, Հայաստան

«Չորս հայ նկարիչ», Արշիլ Գորկի Ցուցասրահ, Տորոնտո, Կանադա

«Չորս հայ նկարիչ», Թագավորական Գրադարան, Կոպենհագեն, Դանիա

Փերֆորմանսներ խմբագրել

2021֊«Ռևանշ լինելու է», Էպիկենտրոն Արվեստների Լաբորատորիա, Սիսիան, Հայաստան

2018֊«Զղջում», Էպիկենտրոն Արվեստների Լաբորատորիա, Սիսիան, Հայաստան

2017֊«Ռեկոնստրուկցիա», Էպիկենտրոն Արվեստների Լաբորատորիա, Սիսիան, Հայաստան

«Պտղաբերություն ֊ 2», Էպիկենտրոն Արվեստների Լաբորատորիա, Սիսիան, Հայաստան

«Արեւադարձ», Էպիկենտրոն Արվեստների Լաբորատորիա, Սիսիան,

Հայաստան

2016֊«Արեւադարձ», Էպիկենտրոն Արվեստների Լաբորատորիա, Սիսիան,

Հայաստան

2015֊«Արեւադարձ», Էպիկենտրոն Արվեստների Լաբորատորիա, Սիսիան,

Հայաստան

2014֊«Արեւադարձ», Էպիկենտրոն Արվեստների Լաբորատորիա, Սիսիան,

Հայաստան

2012֊«Զոհաբերություն – 2», Շուշի Արվեստ Նախագիծ, Շուշի, ԼՂՀ

2011֊«Վերադարձ – 4», Զորաց Քարեր, Սիսիան, Հայաստան

2010֊«Վերադարձ – 3», Զորաց Քարեր, Սիսիան, Հայաստան

2008֊«Զոհաբերություն», Զորաց Քարեր, Սիսիան, Հայաստան

2007֊«Վերադարձ – 2», Զորաց Քարեր, Սիսիան, Հայաստան

2006֊«Վերադարձ», Գյումրու 5- րդ միջազգային բիենալե, Զորաց Քարեր, Ուխտասար, Սիսիան, Հայաստան, Ազատ Սարգսյանի հետ համատեղ

2005֊«Պտղաբերություն», Պորտաքար, Սիսիան, Հայաստան

2004֊«Վերածնունդ», Զորաց Քարեր, Սիսիան, Հայաստան

2003֊«Մոգական Կրկնակի Շրջան», Զորաց Քարեր, Սիսիան, Հայաստան

2002֊«Ների՛ր Ինձ, Մամա», Զորաց Քարեր, Սիսիան, Հայաստան

2001֊«Ճանապարհ», Ուխտասարի ժայռապատկերներ, Սիսիան, Հայաստան

2000֊«Երկխոսություն», Զորաց Քարեր, Սիսիան, Հայաստան

Մրցանակներ խմբագրել

 
Մաշտոց որմնանկարը Մատենադարանում

Հայաստանի Հանրապետության 2013 թ.֊ի պետական մրցանակը «Մաշտոց» գեղանկարչական որմնանկարի համար («Մատենադարան» Մ . Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նորակառույց մասնաշենքի գիտաժողովների դահլիճ)։

Հավաքածուներ խմբագրել

Հայաստանի Ազգային Պատկերասրահ

Մատենադարան Մ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ

Ընտրված կատալոգներ խմբագրել

2017֊«Հայ արվեսետագետներ»։ Երևան

2015֊«Մաշտոց»։ Համազգային Լյուսի Թութունջյան Ցուցասրահ, Բեյրութ, Լիբանան

2013֊«Արմենի»։ Տուրին [անգլ.]

2008֊«Ազատություն սերունդ. Հայաստանի նոր ավանգարդը»։ Նյու Յորք. ՌԱՀ [անգլ.]

«Սպիացող վերքեր»։ Երեւան. ԳԺԱԿ [ հայ., անգլ.]

2007֊«Հայկական բնապատկերներ ժամանակակից արվեստում»։ Երեւան [գեր., անգլ.]

«Ժամանակակից արվեստագետներ Հայաստանից»։ Փասադենա. ՀԲԸՄ

[անգլ.]

2006֊«Հայաստանի գույները. արդի հայ նկարիչներ»։ Երեւան. Տիգրան Մեծ

[ռուս.]

«Գյումրու 5- րդ միջազգային բիենալե»։ Երեւան. ԳԺԱԿ [հայ., անգլ.]

2005֊«Գյումրու 4- րդ միջազգային բիենալե»։ Երեւան. ԳԺԱԿ [հայ., անգլ.]

«Արթ Կովկաս։ Արվեստի էքսպո – 2005»։ Թբիլիսի. Արթ Կովկաս [հայ.,

անգլ.]

2004֊«Գեւորգյան Ցուցասրահ»։ Երեւան. Գեւորգյան Ցուցասրահ, 2004 [հայ., անգլ.]

«Արթ Կովկաս։ Արվեստի էքսպո – 2004»։ Թբիլիսի. Արթ Կովկաս, 2004 [հայ. , անգլ.]

Աշխատանքը «Զորաց Քարեր պատմամշակութային արգելոցում» խմբագրել

Աշոտ Ավագյանը 2010-2018թթ֊ին եղել է «Զորաց Քարեր պատմամշակութային արգելոցի» ղեկավարը։ Իր կառավարման տարիներին Ավագյանը աշխատել է երկու ուղղությամբ՝ զարգացնել զբոսաշրջությունն ու աջակցել հնագիտական աշխատանքներին և գիտական նյութի տարածմանը։ Նրա օրոք տարածքում հնագիտական պեղումներ կատարել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային արշավախմբեր՝ ամրագրելով հուշարձանի մասին գիտական տվյալներն ու կասեցնելով ոչ գիտական շրջանակների (Պ․ Հերունի) տարածած անհեթեթ թեզերը։ Նույն շրջանակները տարիների ընթացքում հաճախ արվեստագետի անձն ու նրա արվեստը թիրախավորել են սուտ տեղեկություններով ու վիրավորանքներով, հատկապես սոցիալական ցանցերում։ Սակայն նկարչի նկատմամբ ատելության խոսքն ու տեղեկատվական պատերազմը հատկապես ու միտումնավոր ուժգնացավ 2018թ֊ի հեղափոխությունից հետո։ Նոր կառավարության հետ անհամաձայնությունները և Ավագյանի սուր քննադատությունը դեպի Ն․ Փաշինյանի իշխանությունները կարճ ժամանակ անց հանգնեցրեցին նրա պաշտոնանմանը։

Հասարակաքաղաքական կյանքն ու հետապնդումները խմբագրել

1988թ․֊ի փետրվարի արցախյան շարժման հավատեքստում հանրահավաքներ և հանրային ընդվզումները կազմակերպելու համար ժամանակվա իշխանությունները բերման են ենթարկում Ավագյանին ու Վուրգ Ոսկանյանին։ Սակայն դրանից հանրահավաքները չեն դադարում, այլ ընդհակառակը՝ թափ են հավաքում։ Ժողովրդական մեծ ընդվզումների ու Սովետական Միության փլուզման շնորհիվ կազմակերպիչները խուսափում են բանտարկումներից։

1990թ֊ին Ավագյանը դառնալով ՀՅԴ անդամ՝ բացի բուն պատերազմական գործողություններից զբաղվում է նաև շրջկոմի պատգամավորի աշխատանքներով, համակարգում է հումանիտար օգնության աշխատանքները և զբաղվում այլ հասարակաքաղաքացիական գործունեությամբ։ 1994-1998թթ֊ին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի հրահանգով ՀՅԴ աշխատանքների կասեցման պատճառով Ավագյանի դաշնակցական գործունեությունը անցնում է ընդհատակ։

2020թ֊ի նոյեմբերի 9֊ի եռակողմ պայմանագրի ստորագրումից օրեր անց Աշոտ Ավագյանին, Աշոտ Մինասյանի, Արթուր Վանեցյանի և Վահրամ Բաղդասարյանի հետ մեկտեղ, մեղադրանք է առաջադրվում վարչապետ Ն․ Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար։ ԱԱԾ֊ը ձերբակալում է Ավագյանին և մյուսներին՝ հիմք ընդունելով մի ձայնագրություն, որը տարածվել էր հանրային հեռուստատեսության եթերում։ Դրանից առաջ Ավագյանի տունը ապօրինաբար խուզարկվում է, ապա նրան բերման են ենթարկում ԱԱԾ գլխամաս՝ Երևան, իբրև վկա։ Այնտեղ էլ նրան մեղադրանք է առաջադրվում։ Առաջին լսման ժամանակ դատավորը ազատ է արձակում Ավագյանին՝ հիմքեր չունենալով, բացի այդ հաստատվում է, որ ձայնագրությունը կեղծ է՝ ԱԱԾ֊ի տարածած ձայնագրությունը հեռախոսազանգերի լսման արդյունքում խմբագրված էր։ Քանի որ դատախազությունը չի կարողանում գեթ մեկ ապացույց կամ հիմնավորում բերել, գործը առաջընթաց չի գրանցում։ Մեկ տարի անց, 2021թ֊ի դեկտեմբերին գործով անցնող բոլոր մեղադրյալները արդարացվում են և գործը փակվում է[2]։ Այս գործը ոչ այլ ինչ է, ինչ քաղաքական պատվեր Ն․ Փաշինյանի կողմից և փորձ ճնշելու Ավագյանին իր ընդդիմադիր հայացքների համար։ Քանի որ վարչապետի մահափորձի նորությունը մեծ աղմուկ հանեց նույնիսկ միջազգային մամուլում, կարելի է պնդել, որ այն կատարվել է նաև հանրության ուշադրությունը շեղելու նոյեմբերի 9-ի պայմանագրից։

Անձնական կյանք խմբագրել

Ավագյանն ունի մեկ կրտսեր քույր և մեկ կրտսեր եղբայր, որը Արցախյան պատերազմների մասնակից է և մեկ որդի ու մեկ դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://hayasart.blogspot.com/2010/02/ashot-avagyan-magus-from-ukhtasar.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. https://24news.am/news/212565#. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)