Աշշուր-նիրարի V, Ասորեստանի թագավոր (մ.թ.ա. 755-745): Ադադ-նիրարի III-ի որդին։ Հաջորդել է եղբորը՝ Աշշուր-դան III-ին։

Աշշուր-նիրարի V
Իշխանությունմ.թ.ա. 755-745
Ծնվել է՝մ.թ.ա. մոտ 803
Մահացել է՝մ.թ.ա. մոտ 744
ԵրկիրԱսորեստան
ՆախորդԱշշուր-դան III
ՀաջորդողԹիգլաթպալասար III
գերիշխան
ՀայրԱդադ-ներարի III
Եղբայր(ներ)Սալմանասար IV, Աշշուր-դան III, Թիգլաթպալասար III(վիճելի)

Գործունեությունը խմբագրել

Աշշուր-նիրարի V իր կառավարման սկզբում արշավանք է ձեռնարկում դեպի արևմուտք ընդդեմ Արպադի։ Մ.թ.ա. 754թ. պարտության մատնելով Արպադի արքա Մատիելին, Աշշուր-նիրարի V նրա հետ կնքում է պայմանագիր որի համաձայն Մատիելը պարտավորվում էր ենթարկվել Ասորեստանին և վեջինիս ցույց տալ ռազմական օժանդակություն։ Սակայն այդ ամենը պատահական հաջողություն էր, որը և շատ կարճ տևեց Ասորեստանում տեղի ունեցող ներքին հակասությունների պատճառով։ Համաձայնագրի ծանր պայմաններն անգամ ի զորու չէին պարալիզացնելու Մատիելի հետագա նախաձեռնությունը։ Որոշ ժամանակ անց Մատիելին հաջողվում է Արպադի շուրջը համախմբել ամբողջ Վերին և Ներքին Արամը(այսինքն ողջ Սիրիան) և ստեղծել հակաասորեստանյան հզոր կոալիցիա, որի մաս էին կազմում Մելիդը, Գուրգումը, Կարքեմիշը, Սամաալը և այլ քաղաքներ։ Վանում գտնված Սարդուրի II-ի արձանագրությունը հայտնում է Աշշուր-նիրարի V-ի նկատմամբ ուրարտացիների տարած հաղթանակի և Արամի նվաճման մասին, ՈՒրարտուի հարավ-արևմտյան հատվածում։ Սարդուրի II-ի մեկ այլ հաղորդագրություն հայտնում է, իր կողմից Մելիդ քաղաքի և Ցուպանիի 9 բերդերը գրավելու, ինչպես նաև Կումմախայի արքա Կուշտաշպի նկատմամբ տարած հաղթանակի մասին։ Այնժամ երբ Սարդուրի II-ի զորքը հայտնվեց Կումմախայում, Մատիելը փաստացի խախտելով իր և Աշշուր-նիրարի V-ի միջև կնքված պայմանագիրը, սիրիական բոլոր պետությունների անունից նոր պայմանագիր կնքեց Կատակի(հավանաբար կասկեր) արքա Բար Գայեի հետ։ Պայմանագրի տոնայնությունից պարզ է դառնում Մատիելի ավելի թույլ կողմ լինելը, քանի որ Բար Գայեի թիկունքում կանգնած էր ավելի զորեղ ուժ, որը անկասկած ՈՒրարտուի արքա Սարդուրի II էր։ Էպոնիմների շարքից հայտնի է, որ Աշշուր-նիրարի V կատարել է ևս 2 արշավանք դեպի Նամար(Նամրի) իր թագավորության 4-րդ(մ.թ.ա. 751) և 5-րդ(մ.թ.ա. 750) տարիներին։ Աշշուր-նիրարի V-ի գահակալության տարիներին երկրի կառավարման գործում չափից ավելի մեծ իշխանություն է ունեցել տուրտան(գլխավոր զորահրամանատար) Շամշի-իլուն, որը վկայում է թագավորական իշխանության թույլ լինելը։ Աշշուր-նիրարի V թագավորել է 10 տարի և հավանաբար գահընկեց է եղել Կալհուի ազնվականության ապստամբության պատճառով, որի արդյունքում գահը գրավել է Թիգլաթպալասար III:

Գրականություն խմբագրել

Древний Восток и античность. // Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4 тт. / Автор-составитель В. В. Эрлихман. — Т. 1.