Աշխարհաժողով, խորհրդակցական ժողով Հին Հայաստանում՝ ժառանգված ռազմական դեմոկրատիայի շրջանից։

Պատմություն խմբագրել

Աշխարհաժողովի մասին հնագույն հիշատակությունը (մ. թ. 14 թվականին) պահպանել է Հովսեպոս Փլաբիոսը։ Հրավիրվել է թագավորի պահանջով։ Հեթանոսական շրջանում, սովորաբար, գումարվել է ամեն տարի, ամռանը՝ Նավասարդյան տոներին, Բագավանի Վանատուր տաճարի սրբավայրում, որը գտնվում էր Բագրևանդ գավառում, Նպատ լեռան ստորոտին, իսկ քրիստոնեության շրջանում՝ Հայոց թագավորի բանակատեղի Վաղարշապատում, Շահապիվանում և այլն։ Աշխարհաժողովում քննարկվել են համապետական նշանակություն ունեցող հարցեր, մշակվել և հաստատվել են ընդհանուր պարտադիր կանոններ։ Գումարվել է նաև արտակարգ՝ հոգևոր առաջնորդի ընտրության, քաղաքական ճգնաժամային կացությունների կամ հանդիսավոր արարողությունների ժամանակ։ Աշխարհաժողովին մասնակցել են բդեշխները, նախարարները, հոգևորականության վերնախավը, ազատները, երբեմն նաև շինականներ ու ռամիկներ։

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 484