Աշխատավորների օրը (ֆիլմ)

«Աշխատավորների օրը» (անգլ.՝ Labor Day), 2013 թվականի ամերիկյան դրամա։ Ռեժիսորը Ջեյսոն Ռեյթմանն է։ Ֆիլմի սցենարը հիմնված է համանուն վեպի վրա, որը գրել է ամերիկացի գրող Ջոյս Մեյնարդը։ Գլխավոր դերերում Քեյթ Ուինսլեթը, Ջոշ Բրոլինը և Գեթլին Գրիֆիտն են։

Աշխատավորների օրը
անգլ.՝ Labor Day
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][…] և վեպի էկրանավորում
ՀիմքԱշխատավորների օրը
Թվական2013, մայիսի 8, 2014[4], փետրվարի 14, 2014[5] և փետրվարի 6, 2014[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյսոն Ռայթման[1][3][7][…]
ՊրոդյուսերՈւես Անդերսոն
Սցենարի հեղինակՋոյս Մեյնարդ և Ջեյսոն Ռայթման
ԴերակատարներՔեյթ Ուինսլեթ[2][3][7][…], Բրուք Սմիթ[8][9], Քլարք Գրեգ[2][8][9], Դիլան Մինեթ[8][9], Գեթլին Գրիֆիթ[2][3][10][…], Ջոնաթան Քիմբլ Սիմոնս[8][9], Ջեյմս Վան Դեր Բիք[8][9], Ջոշ Բրոլին[2][3][7][…], Մեթյու Ռաուխ[8][9], Թոբի Մագուայր[3][10][8][…], Թոմ Լիպինսկի[9], Մայկա Մոնրո[9], Ալեքսի Գիլմոր[9] և Լուկաս Հեդջես[9]
ՕպերատորԷրիկ Սթիլբերգ
ԵրաժշտությունՌոլֆ Քենթ
ՄոնտաժԴանա Գլաուբերման
Պատմվածքի վայրՄասաչուսեթս
Նկարահանման վայրՄասաչուսեթս[11]
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն111 րոպե
Բյուջե18 000 000 $[12]
Շահույթ20 275 812 $[12]
Պաշտոնական կայքէջ
 Labor Day (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմի հիմնական գործողությունը տեղի է ունենում 1987 թվականին Նյու Հեմփշիրում։ Ադել Ուիլերը (Քեյթ Ուինսլեթ) դեպրեսիվ միայնակ մայր է, ապրում է իր 13-ամյա որդի Հենրիի հետ (Գեթլին Գրիֆիտ)։ Ֆիլմը սկզբում մայրը և որդին հին մեքենայով գնում են տեղի սուպերմարկետ գնումներ անելու համար։ Այնտեղ Հենրին առանձնանում է մորից, որպեսզի ամսագրեր և կոմիքսներ նայի։ Այնտեղ նրան տեսնում է Ֆրենկ Չեմբերսը (Ջոշ Բրոլին), ով խնդրում է օգնել իրեն։ Ադելը չի ցանկանում օգնել նրան, սակայն ստիպված է լինում նրան իր մեքենայով տանել, քանի որ Ֆրենկը սպառնում է վնասել որդուն։ Այն հարցին, թե ուր է գնում Ֆրենկը, նա պատասխանում է, որ գալիս է Ադելի տուն։

Որոշ ժամանակ անց պարզվում է, որ Ֆրենկը բանտարկյալ է, ով փախել է հիվանդանոցից, որտեղ իրեն կույր աղիքի վիրահատություն էին անում։ Փախչելու ժամանակ նա ցատկել էր երկրորդ հարկից և վնասել էր իր ոտքը։ Տեղի ոստիկանությունը զբաղվում է նրա որոնումով, իսկ հեռուստացույցով նրա փախուստի մասին տեղեկություն են տարածում։ Ֆիլմի ընթացքում դրվագներ են ցույց տալիս անցյալից, որոնցից պարզ է դառնում, որ Ֆրենկը (երիտասարդ տարիքի դերը խաղում է Թոմ Լիպինսկին) Վիետնամի պատերազմից տուն վերադառնալուց հետո ամուսնանում է իր ընկերուհի Մենդիի հետ, իսկ մեկ տարի անց նրանք երեխա են ունենում։ Երեխայի ծնվելուց մեկ տարի անց, մի օր Մենդին խոստովանում է Ֆրենկին, որ նա իր երեխայի հայրը չէ։ Հուսահատված Ֆրենկը հրում է նրան, ինչի արդյունքում Մենդին աստիճանից ընկնում է ու գլուխը հարվածում։ Մինչև Ֆրենկը փորձում է նրան օգնություն ցույց տալ, երեխան խեղդվում է լոգարանում, իսկ Մենդին մահանում է։ Ֆրենկը դատապարտվում է կնոջ սպանության համար և բանտ ընկնում։

Ադելի տանը գտնվելու ժամանակ Ֆրենկը օգնում է տան գործերն անել, պատրաստում է չիլի կոն կառնե ուտեստը, իսկ հետո կարկանդակ դեղձից։ Աստիճանաբար Ֆրենկը և Ադելը սիրահարվում են միմյանց։ Քանի որ ոստիկանությունը շարունակում էր Ֆրենկի որոնումները, նրանք որոշում են գնալ Կանադա։ Սեպտեմբերի սկզբին, աշխատավորների օրը, նրանք հավաքում են իրերը և պատրաստվում են հեռանալուն։ Հենրին որոշում է հրաժեշտ տալ իր դպրոցական ընկերուհուն՝ Էլինորին (Բրիջիտ Ֆլեմինգ), զրույցի ժամանակ էլինորին հաջողվում է պարզել Ֆրենկի պատմության մասին։ Հաջորդ օրվա առավոտյան, գնալուց առաջ Հենրին նամակ է տանում իր հորը՝ Ջերալդին, ով արդեն նոր ընտանիք ունի։ Հետ դառնալու ճանապարհին Հենրիին տեսնում է մի ոստիկան, ով նրան տուն է տանում։ Ոտիկանը սկսում է կասկածել, երբ տեսնում է, որ Ադելը հավաքել է իրերը մեքենայի մեջ։ Մեկնելուց առաջ Ադելը և Հենրին գնում են բանկ և հանում իրենց հաշվի ամբողջ գումարը։ Այդ ընթացքում նրանց տուն է մտնում հարևանուհի Էվելինը, ով տեսնում է Ֆրենկին և սկսում է հարցնել, թե ով է նա։ Ադելի և Հենրիի վերադարձից հետո լսվում են ոստիկանության մեքենաների ձայները։ Ֆրենկը հասցնում է կապել Ադելին և Հենրիին, որպեսզի նրանց չմեղադրեն փախած բանտարկյալին իրենց տանը պահելու համար։ Հետո Ֆրենկը հանձնվում է ոստիկանությանը։

Անցնում են տարիներ։ Հենրին (Հենրիի դերը մեծ հասակում կատարում է Թոբի Մագուայրը) դառնում է հայտնի հացթուխ։ Ֆրենկը, ով շուտով դուրս կգա բանտից, մի ամսագրում Հենրիի մասին հոդված է տեսնում։ Նա նամակ է գրում Հենրիին և հարցնում է, թե ինչպես է նրա մայրը։ Հենրին պատասխանում է, որ Ադելը դեռևս մենակ է ապրում։ Բանտից ազատվելուց հետո Ֆրենկը գնում է Ադելի մոտ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Քեյթ Ուինսլեթ Ադել Ուիլեր Ադել Ուիլեր
Ջոշ Բրոլին Ֆրենկ Չեմբերս Ֆրենկ Չեմբերս
Գեթլին Գրիֆիտ[en] Հենրի Ուիլեր Հենրի Ուիլեր - Ադելի որդին
Կլարկ Գրեգ Ջերալդ Ջերալդ - Ադելի նախկին ամուսինը, Հենրիի հայրը
Բրուք Սմիթ Էվելին Էվելին - հարևանուհի
{Ջեյմս Վան Դեր Բիկ Տրեդուել Տրեդուել - ոստիկան
Բրիջիտ Ֆլեմինգ Էլինոր Էլինոր - Հենրիի ընկերուհին
Ջոնաթան Սիմոնս պարոն Ջերվիս պարոն Ջերվիս - հարևան
Ալեքսի Գիլմոր Մարդժորի Մարդժորի - Ջերալդի նոր կինը
Թոմի Լիպինսկի երիտասարդ Ֆրենկ Չեմբերս երիտասարդ Ֆրենկ Չեմբերս
Մայկա Մոնրո Մենդի Մենդի - Ֆրենկի կինը
Թոբի Մագուայր մեծահասակ Հենրի մեծահասակ Հենրի
Դիլան Մինեթ 16-ամյա Հենրի 16-ամյա Հենրի

Կինովարձույթ խմբագրել

«Աշխատավորների օրը» ֆիլմի համաշխարհային շնորհանդեսը կայացել է 2013 թվականի օգոստոսի 29-ին Տելյուրայդեի կինոփառատոնի ժամանակ (Կոլորադո նահանգ, ԱՄՆ)[13]։

2013 թվականի սեպտեմբերի 7-ին ֆիլմը ցուցադրվել է Տորոնտոյի համաշխարհային կինոփառատոնի ժամանակ[14][15]։

Անվանակարգեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1967545/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/labor-day-2013
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.adorocinema.com/filmes/filme-172227/
  4. Internet Movie Database — 1990.
  5. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  6. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. 7,0 7,1 7,2 http://www.interfilmes.com/filme_29584_Labor.Day-(Labor.Day).html
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 http://www.imdb.com/title/tt1967545/fullcredits
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. 10,0 10,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=172227.html
  11. https://www.imdb.com/title/tt1967545/locations?ref_=tt_dt_loc
  12. 12,0 12,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=laborday.htm
  13. Nicole Sperling (29 августа 2013). «Jason Reitman's 'Labor Day' premieres at Telluride Film Festival» (HTML) (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 04.02.2014-ին.
  14. Steven Zeitchik (10 сентября 2013). «TIFF 2013: 'Labor Day' has Jason Reitman toiling anew» (HTML) (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 04.02.2014-ին.
  15. «Festival - Special Presentation» (անգլերեն). Toronto International Film Festival - tiff.net. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 04.02.2014-ին.
  16. «Golden Globe Awards Nominations: '12 Years A Slave' & 'American Hustle' Lead Pack (Full List)» (HTML) (անգլերեն). www.deadline.com. 12 декабря 2013. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխատավորների օրը (ֆիլմ)» հոդվածին։