Աշխատանքի հոգեբանություն

Աշխատանքի հոգեբանություն՝ հոգեբանության բաժին, որն ուսումնասիրում է մարդու աշխատանքային գործունեության հոգեբանությունը, աշխատանքային ունակությունների զարգացման օրինաչափությունները։ Աշխատանքային հոգեբանության ուսումնասիրության օբյեկտը հանդիսանում է մարդը, որպես աշխատանքային գործունեության միակ իրական սուբյեկտը[1]։ Աշխատանքային հոգեբանության առարկան հանդիսանում է հոգեբանական բաղադրամասերը, որոնք խթանում, ուղղորդում և կարգավորում են սուբյեկտի աշխատանքային ակտիվությունը և իրականացնում են այն կատարողական գործողություններում, ինչպես նաև անձի հատկությունները, որոնց միջոցով իրականացվում է այդ ակտիվությունը[2]։

Խնդիրներ խմբագրել

Ա. Վ. Կարպովը կարծում է, որ աշխատանքային հոգեբանության առջև կանգնած են երկու հիմնական խնդիր՝

  1. Արտադրողականության բարձրացում, աշխատանքային գործունեության արդյունավետություն,
  2. Աշխատանքային գործունեության և՛ հումանիզացում և՛ անձնավորության զարգացման օժանդակություն[2]։

Հիմնական խնդիրներից բացի, հոգեբանության առջև դրված են մասնավոր խնդիրներ՝

  • Տեսական (գիտական) խնդիրներ
  • հոգեկան գործընթացների առանձնահատկությունների ուսումնասիրություն (զգացողություններ, ընկալում, ուշադրություն, ներկայացում, հիշողություն, մտածողություն), որպես աշխատանքային գործունեության կարգավորիչներ,
  • աշխատանքային գործունեության ընթացքում անձնավորության զարգացման օրինաչափությունների ուսումնասիրություն,
  • աշխատանքային գործունեության դրդապատճառների ուսումնասիրություն և այլն[2]։
  • Կիրառական խնդիրներ
  • ընթացակարգերի մշակում,
  • նախապատրաստական ընթացակարգի օպտիմիզացում,
  • աշխատանքի և հանգստի օպտիմալ ռեժիմի մշակում և այլն[3]։

Մեթոդներ խմբագրել

Յու. Վ. Կոտելովան առաջարկեց աշխատանքի հոգեբանության մեթոդները բաժանել երեք խմբի՝

    1. Խումբ Ա. Աշխատանքային գործունեության բնականոն ընթացքի օրինաչափությունների նպատակաուղղված ուսուցում
  1. Դիտման մեթոդ
    1. Անմիջական դիտման մեթոդ
    2. Աշխատանքային մեթոդ՝ հոգեբանի մասնակցություն աշխատանքի կոնկրետ տեսակին
    3. Լրացուցիչ մեթոդներ և օժանդակ միջոցներ (աշխատանքային գործընթացի տարբեր պարամետրերի չափում)
  1. Հարցման մեթոդ
    1. Զրույց
    2. Բանավոր հարցում (հարցազրույց)
    3. Գրավոր հարցում (հարցաթերթիկ)
    4. Կենսագրական և ինքնակենսագրական տվյալներ (հոգեբանական անամնեզ)
    5. Անկախ բնութագրերի ամփոփման մեթոդ

Փաստաթղթերի վերլուծություն

    1. Խումբ Բ. Մասնագիտական գործունեության կազմակերպման պայմանների և եղանակների կատարման օրինաչափությունների նպատակաուղղված ուսումնասիրություն
      1. Լաբորատոր գիտափորձ
      2. Արտադրական (բնական) փորձ
  1. Խումբ Գ. Տարբեր տվյալների վիճակագրություն

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Асеев В. Г. Психология труда. — Иркутск: Иркут. ун-т, 2005. — 342 с. — ISBN 5-9624-0023-2
  • Дмитриева М. А. и др. Психология труда и инженерная психология. Л., 1979.
  • Психология труда / Под ред. А. В. Карпова. — М.: Владос-Пресс, 2005. — 305 с. — ISBN 5305001110
  • Климов Е. А., Носкова О. Г. История психологии труда в России. М., 1992.- 221 с.
  • Климов Е. А. Введение в психологию труда. М., 1986.
  • Котелова Ю. В. Очерки по психологии труда. — М.: Изд-во Моск. ун-та, 1986. — 120 с.
  • Котелова Ю. В. Из истории советской психологии труда // Вопросы психологии. 1967. № 5.
  • Левитов Н. Д. Психология труда. М., 1963.
  • Платонов К. К. Вопросы психологии труда. М., 1962.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 474