Աշիյան թանգարան (թուրքերեն՝ Aşiyan Müzesi), թուրք հայտնի գրող Թևֆիկ Ֆիքրեթի (1867-1915) տունը Ստամբուլի Բեշիքթաշ շրջանի հարևանությամբ։ Այն կառուցվել է 1906 թվականին, հետագայում, 1945 թվականին վերակառուցվել է որպես թանգարան[2]։ Թանգարանը պատկանում է Ստամբուլի մունիցիպալիտետին[3][4][5]։

Աշիյան թանգարան
Տեսակպատմական շենք-թանգարան
Երկիր Թուրքիա[1]
ՏեղագրությունԲեշիքթաշ
Հիմնադրվել է1945
Կայքasiyanmuzesi.com/index.php/en/
Քարտեզ
Քարտեզ

Շենք խմբագրել

Թևֆիկ Ֆիքրեթն ապրել է այս տանը 1906 թվականից մինչև 1915 թվականը, իր մահը։ Շենքը 1940 թվականին գրողի կինը` Նազիմեն, Լյութֆի Քըրդալի նախաձեռնությամբ վաճառել է քաղաքապետարանին։ Շենքը վերակառուցվել է որպես թանգարան և կոչվել է Նոր գրականության թանգարան (օսման.՝ Edebiyat-ı Cedide Müzesi): Թանգարանը բացվել է 1945 թվականին։ Թանգարանը վերանվանել է Աշիյան 1961 թվականին, երբ Թևֆիկ Ֆիքրեթի մասունքները, որոնք ի սկզբանե թաղված էին Էյուփ գերեզմանատանը, տեղափոխվել են իր տան բակ, որը նա շատ էր սիրում դեպի Բոսֆոր բացվող համայնապատկերի համար[2][5]։

Գրողը շենքը նախագծել էր ինքնուրույն[5] և իր տունն անվանել էր «Աշիյան», ինչը պարսկերենով նշանակում է «բույն»։ Շենքը երեքհարկանի փայտե կառույց է և գտնվում է այգու մեջ[2]

Թանգարան խմբագրել

Շենքի ներքնահարկում գտնվում են վարչական գրասենյակները։ Առաջին հարկում ներկայացված են «Նոր գրականության շարժման» գրողներ Աբդյուլհակ Համիդ Թարհանը (1851-1937) և Նիգար Հանըմը։ Երկու առանձին սենյակներում ներկայացված են երկու գրողների նկարները, լուսանկարները, գրքերը և անձնական իրերը[2][3]։

Երկրորդ հարկում տեղակայված են Թևֆիկ Ֆիքրեթի աշխատասենյակն ու ննջարանը։ Այստեղ ցուցադրված են նրա անձնական իրերը, գրասեղանը, բազկաթոռը և իր կողմից արված նկարներն ու գծանկարները[3]։ Ննջարանում ցուցադրված է նաև նրա հետմահու դիմակը։ Այն ժամանակվա օսմանյան կայսր շահ Աբդյուլմեսիդի նկարը, որը նա նկարել է Թևֆիկ Ֆիքրեթի «Սիս» բանաստեղծության նեշնչմամբ, ևս կախված է առաջին հարկի պատից[2]։

Աշիյան թանգարանն ամբողջությամբ վերակառուցվել է և վերաբացվել քաղաքապետ Կադիր Թոփբաշի կողմից 2012 թվականի դեկտեմբերին։ Վերանորոգման աշխատանքներն արժեցել են 1.128 միլիոն լիրա (մոտավորապես` 640,000 ԱՄՆ դոլար)[4][5]։

Վերանորոգումից հետո ըստ օրիգինալ լուսանկարների վերակառուցված կահույքն ու Թևֆիկ Ֆիքրեթի մոմե արձանը տեղափոխվել են թանգարան[5]։

Այցելություն խմբագրել

Թանգարանը փակ է լինում երկուշաբթի օրերին։ Այցելության ժամերը 9:00-16:00-ն է։ Մուտքն ազատ է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Aşiyan Müzesi» (Turkish). Istanbul Net. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 Akçakaya , Ali. «Aşiyan Müzesi» (Turkish). İstanbul Büyükşehir Belediyesi. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 «Aşiyan Müzesi restore edildi». Sabah (Turkish). 2012 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Aşiyan Müzesi yenilendi» (Turkish). arkitera. 2012 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)