Անֆիլադ (ֆր.՝ enfilade),

  1. սենեկաշար, սրահաշար, հաջորդականորեն կից սենյակների շարք, որոնց դռների բացվածքները դասավորված են միևնույն առանցքով և բաց վիճակում երևվում է բոլոր ինտերիերների միջանցուկ հեռապատկերը։ Մասնավորապես, անֆիլադը բնորոշ է բարոկկոյի ու կլասիցիզմի պալատներին և XIX-XX դարերի թանգարանային շենքերին։ Անֆիլադը են կոչվում նաև ճարտարապետական անսամբլների համակարգ կազմող, միմյանց նկատմամբ տարածականորեն բաց հրապարակները։
  2. Ռազմական տողահարություն, ճակատի երկայնքով գնդակոծում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անֆիլադ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 465