Անրի Ֆիլիպ Պետեն (ապրիլի 24, 1856(1856-04-24)[1][2][3][…], Կոշի ա լա Տուր, Ֆրանսիական երկրորդ կայսրություն - հուլիսի 23, 1951(1951-07-23)[4][2][3][…], Պորտ Ժուանվիլ, L'Île-d'Yeu[5]), ֆրանսիացի ռազմական և պետական գործիչ, մարշալ (19181917-1918 թվականներին (առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ)՝ ֆրանսիական զորքերի գլխավոր հրամանատար։ 1925-1926 թվականներին գլխավորել է Մարոկկոյում ազգային-ազատագրական ապստամբությունը ճնշող ֆրանսիական զորքերը։ 1920-1931 թվականներին՝ Բարձրագույն ռազմական խորհրդի փոխնախագահ, 1934 թվականին՝ ռազմական մինիստր։ 1930-ական թվականներին Պետենը սերտորեն կապված էր ֆրանսիական կագոլլյարների հետ (Ուլտրա֊Ազգայնական)։ 1939-1940 թվականներին Ֆրանսիայի դեսպանն էր ֆրանկոյական Իսպանիայում։ 1940 թվականի մայիսից՝ փոխպրեմիեր, հունիսից՝ պրեշմիեր մինիստր։ Վարել է պրոֆաշիստական պարտվողական գիծ, ստորագրել է զինադադար ֆաշիստական Գերմանիայի հետ։ 1940 թվականի հուլիսից մինչև 1944 թվականի օգոստոսին գլխավորել է «Վիշիի» պրոհիտլերյան վարչակարգը։ Ֆրանսիայի ազատագրումից հետո դատապարտվել է մահվան, որը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։

Անրի Ֆիլիպ Պետեն
ֆր.՝ Henri Philippe Pétain և ֆր.՝ Philippe Pétain
Դիմանկար
Ծնվել էապրիլի 24, 1856(1856-04-24)[1][2][3][…]
ԾննդավայրԿոշի ա լա Տուր, Ֆրանսիական երկրորդ կայսրություն
Մահացել էհուլիսի 23, 1951(1951-07-23)[4][2][3][…] (95 տարեկան)
Մահվան վայրՊորտ Ժուանվիլ, L'Île-d'Yeu[5]
Գերեզմանtomb of Philippe Pétain
Քաղաքացիություն Ֆրանսիա[6] և  Վիշի
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՀատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, սպա և ռազմական գործիչ
ԱմուսինԱննի Պետեն
Ծնողներհայր՝ Օմեր-Վենան Պետեն, մայր՝ Կլոտիլդ Լեգրան
Զբաղեցրած պաշտոններHead of State of Vichy France?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և Ֆրանսիական ակադեմիա[9]
Ստորագրություն
Изображение автографа
 Philippe Pétain Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Ֆիլիպ Պետեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 251