Անրի Ռոշֆոր

ֆրանսիացի գրող

Վիկտոր Անրի Ռոշֆոր, Մարկիզ դը Ռոշֆոր Լյուս (ֆր.՝ Victor Henri Rochefort, Marquis de Rochefort-Luçay, հունվարի 30, 1831(1831-01-30) կամ հունվարի 31, 1830(1830-01-31)[1], Փարիզ - հունիսի 30, 1913(1913-06-30) կամ հուլիսի 1, 1913(1913-07-01)[1], Էքս լե Բեն), ֆրանսիացի հրապարակախոս և քաղաքական գործիչ։ Երկրորդ կայսրության (1852-1870) ժամանակ մասնակցել է հանրապետական շարժմանը։ 1868-1869 թթ. հրատարակել է «Լապտեր» («La Lanterne») շաբաթաթերթը, որտեղ սուր քննադատության է ենթարկել Նապոլեոն III-ին։ 1869 թվականին ընտրվել է օրենսդրական կորպուսում։ Նույն թվականին հիմնադրել է «Մարսելյեզ» («La Marseillaise») օրաթերթը։ 1870 թվականի սեպտեմբերին մտել է «ազգային պաշտպանության կառավարության» կազմի մեջ, որտեղ ակտիվ դեր չի խաղացել և հոկտեմբերին դուրս է եկել նրա կազմից։ 1871 թվականին Փարիզի կոմունայի ժամանակ քննադատել է Ա․ Թիերին և վերսալցիներին, բայց և չի պաշտպանել կոմունարներին։ 1873 թվականին աքսորվել է Նոր Կալեդոնիա, որտեղից 1874 թվականին փախել է Անգլիա, ապա հաստատվել Ժնևում։ 1879 թվականի ներումից հետո 1880 թվականին վերադարձել է Ֆրանսիա։ Հրատարակել է «Անհաշտելի» («Լ’ Intransigea-ոէ») թերթը։

Անրի Ռոշֆոր
Henri de Rochefort-Luçay
Դիմանկար
Ծնվել էհունվարի 30, 1831(1831-01-30) կամ հունվարի 31, 1830(1830-01-31)[1]
ԾննդավայրՓարիզ
Մահացել էհունիսի 30, 1913(1913-06-30) կամ հուլիսի 1, 1913(1913-07-01)[1]
Մահվան վայրԷքս լե Բեն
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ, դրամատուրգ, վիպասան, գրող և կոմունար
ԱշխատավայրՓարիզի քաղաքապետարան, Le Charivari, Le Figaro և Le Nain jaune?
Ծնողներհայր՝ Claude Louis Marie Rochefort-Luçay?
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր
ԵրեխաներOctave Rochefort?
 Henri Rochefort Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1996.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Ռոշֆոր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։