Անրի Լոպես (անգլ.՝ Henri Lopès; սեպտեմբերի 12, 1937(1937-09-12)[2][3][1], Կինշասա, Բելգիական Կոնգո[1] - նոյեմբերի 2, 2023(2023-11-02)[4][1], , Սյուրեն[4] և Սյուրեն[1]), կոնգոացի գրող և քաղաքական գործիչ։

Անրի Լոպես
ֆր.՝ Henri Lopes
 
Կուսակցություն՝ Congolese Party of Labour?
Կրթություն՝ Սորբոն
Մասնագիտություն՝ դիվանագետ, գրող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 12, 1937(1937-09-12)[2][3][1]
Ծննդավայր Կինշասա, Բելգիական Կոնգո[1]
Վախճանի օր նոյեմբերի 2, 2023(2023-11-02)[4][1] (86 տարեկան)
Վախճանի վայր , Սյուրեն[4] կամ Սյուրեն[1]
Քաղաքացիություն  Կոնգոյի Հանրապետություն
Ի ծնե անուն ֆր.՝ Henri Marie Joseph Lopes[1]
 
Պարգևներ

1949 թվականից մինչև 1965 թվականն ապրել է Ֆրանսիայում[5]՝ Փարիզում և Նանտում։

1963 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի գրականության և հումանիտար գիտությունների ֆակուլտետը[5]։

Վերադառնալով Կոնգո՝ դասավանդել է այնտեղ[5]։ 1969 թվականին նշանակվել է ազգային կրթության նախարարի պաշտոնում, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1971 թվականը։ 1972-1973 թվականներին եղել է Կոնգոյի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարը։

1973 թվականի հուլիսի 28-ից մինչև 1975 թվականի դեկտեմբերի 18-ը զբաղեցրել է Կոնգոյի Հանրապետության կառավարության վարչապետ-նախարարի պաշտոնը[5]։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է Լուի Սիլվեն Հոման։

1976 թվականից ապրում է Փարիզում[5]։ 1977-ից 1980 թվականներին եղել է ֆինանսների նախարար։

1981-1998 թվականներին զբաղեցրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։

Ա․ Լոպեսը ժամանակակից աֆրիկյան գրականության հիմնադիրներից մեկն է։ Գրում է ֆրանսերեն լեզվով, առաջին ելույթը կատարել է «Tribaliques» ժողովածուով[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Henri Lopes, écrivain et homme politique congolais, est mort à l'âge de 86 ansFrance Info, 2023.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Лопес Анри // Ломоносов — Манизер. — М. : Большая российская энциклопедия, 2011. — С. 33. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 18). — ISBN 978-5-85270-351-4.