Անտոն Չեխովն ու շնիկով տիկինը

քանդակագործական հորինվածք Յալթայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտոն Չեխովի հուշարձան (այլ կիրառումներ)

«Անտոն Չեխովն ու շնիկով տիկինը» քանդակագործական հորինվածք (ռուս.՝ Скульптурная композиция «Антон Чехов и дама с собачкой»), բրոնզե քանդակագործական հորինվածք Ղրիմի Յալթա քաղաքում, որը նվիրված է ռուս մեծանուն գրող Անտոն Չեխովին և նրա «Շնիկով տիկինը» ստեղծագործության հերոսուհուն։ Քանդակը բացվել է 2004 թվականին Յալթայի Լենինի անվան առափնյա փողոցի կենտրոնում։

«Անտոն Չեխովն ու շնիկով տիկինը» քանդակ
«Անտոն Չեխովն ու շնիկով տիկինը» քանդակը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2004
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՅալթա
Շինության ձևքանդակագործական հորինվածք
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

Հուշարձանը բացվել է 2004 թվականին Յալթայի Լենինի անվան առափնյա փողոցում` «Յուբիլեյնի» համերգասրահի շենքի հարևանությամբ[1][2]։ Հուշարձանը բացվել է գրող Անտոն Չեխովի մահվան 100-րդ տարելիցի առթիվ։ Քանդակագործական հորինվածքը կառուցվել է «Միասին» միջազգային հեռուստակինոֆորումի հիմնադիրների պատվերով[3]։

Հորինվածքը պատրաստված է բրոնզից։ Այն ճարտարապետ Յուրի Իվանչենկոյի նախագծով երեք տարում ստեղծել են եղբայրներ Գենադի և Ֆեոդոր Պարշինները Մոսկվայի «Վել» գեղարվեստաարտադրական միավորումից[1]։

Անտոն Չեխովը 1898 թվականից մինչև իր մահն ապրել է Յալթայում, իր «Սպիտակ ամառանոց» տանը (այժմ` Չեխովի տուն-թանգարան), որտեղ էլ գրել է «Շնիկով տիկինը» ստեղծագործությունը, որի գործողությունները տեղի են ունենում նույն քաղաքում[1]։

«Շնիկով տիկինը» պատմվածքի դիպաշարը զարգանում է Յալթայում։ Այն պատմում է մոսկվացու և տեղի բնակչուհու սիրային հարաբերությունների մասին։ Տղամարդն ամուսնացած է և մայրաքաղաքում ունի երեք երեխա, կինը ևս ամուսնացած է։ Բայց, այնուհանդերձ, նրանց միջև բռնկվում են խոր զգացմունքներ։ Քննադատների կարծիքով` այս պատմվածքը շատ առումներով ինքնակենսագրական է և հիշեցնում է Յալթայում Անտոն Չեխովի վերջին` դերասանուհի Օլգա Կնիպպերի հետ սիրավեպի իրական պատմությունը[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Памятник "Чехов и дама с собачкой"». My-Travels.club. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  2. «Памятник «Дама с собачкой и Чехов» в Ялте». Туролайф. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  3. Алсу Гатауллина. «Памятник «Антон Чехов и дама с собачкой» – романтика на набережной Ялты». История Крыма. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.