Անտոն Ստեֆանով Միտով (բուլղար․՝ Антон Стефанов Митов, ապրիլի 1, 1862(1862-04-01)[1], Ստարա Զագորա, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 20, 1930(1930-08-20), Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն), բուլղար նկարիչ, արվեստագետ, քննադատ, մանկավարժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1918)։

Անտոն Միտով
բուլղար․՝ Антон Митов
Ծնվել էապրիլի 1, 1862(1862-04-01)[1]
ԾննդավայրՍտարա Զագորա, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 20, 1930(1930-08-20) (68 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիայի թագավորություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՖլորենցիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ԱշակերտներՎլադիմիր Դիմիտրով-Մայստորա և Aleksandar Dobrinov?
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
 Anton Mitov Վիքիպահեստում

Բուլղարիայի գեղանկարչության ռեալիզմի ականավոր ներկայացուցիչներից մեկն է։

Կենսագրություն խմբագրել

Անտոն Միտովը ծնվել է 1862 թվականի ապրիլի 1-ին Ստարա Զագորայում[2]՝ վաճառական Ստեֆան Հաջիմիտովի ընտանիքում։ 1881-1885 թվականների սովորել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում՝ Ջուզեպպե Չարաֆնիի ղեկավարության ներքո (1838-1902)։ Վերադառնալով հայրենիք, զբաղվել է հրապարակախոսությամբ, եղել է ուսուցիչ Ստարա Զագորայի, Պլովդիվի, Վառնայի և Սոֆիայի միջնակարգ դպրոցներում։

Անտոն Միտովը եղել է արվեստների պատմության, հեռապատկերի և նկարչության մեթոդիկայի պրոֆեսոր, ինչպես նաև եղել է Սոֆիայի գեղարվեստի ակադեմիայի տնօրեն (1912-1918 և 1924-1927), որի հիմնադիրներից մեկն է նա եղել (1896)։

 
Բանջարեղենի շուկա Սոֆիայում (Կավագործության շուկա), 1917 թվական

Բուլղարական գեղանկարչության առաջին ծովային բնապատկների հեղինակն է՝ «Վառնայի նավահանգիստ», «Վառնայի ափ», «Վառնայի ծով»։ Միտովն ակտիվ մասնակցել է հասարակական-մշակութային ու քաղաքական կյանքում, և հանդես է եկել որպես բորբոքուն հրապարակախոս։

Մի շարք ռեալիստական ժանրային նկարների, ինչպես նաև դիմանկարների, բնապատկների հեղինակ։

Նկարիչ, Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր Բորիս Միտովի հայրն է։

Անտոն Միտովը մահացել է 1930 թվականի օգոստոսի 20-ին Սոֆիայում՝ 68 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Միտով» հոդվածին։