Անտոնի Մարիանովիչ (լեհ.՝ Antoni Marianowicz, հունվարի 4, 1924(1924-01-04)[1], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - հունիսի 3, 2003(2003-06-03)[1], Վարշավա, Լեհաստան), հրեական ծագմամբ լեհ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, սցենարիստ, երգիծաբան, լրագրող և թարգմանիչ։

Անտոնի Մարիանովիչ
լեհ.՝ Antoni Marianowicz
Ծնվել էհունվարի 4, 1924(1924-01-04)[1]
ԾննդավայրՎարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Վախճանվել էհունիսի 3, 2003(2003-06-03)[1] (79 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստան
ԳերեզմանՎարշավայի կալվինիստական գերեզմանոց
Մասնագիտությունգրող, լրագրող, բանաստեղծ, դիվանագետ, արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ, սցենարիստ և դրամատուրգ
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿուսակցությունԼեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն
Պարգևներ
Լեհաստանի Վերածննդի շքանշան Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր և Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա
Կայքmarianowicz.pl

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է գիմնազիա։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկզբին ծնողների հետ հայտնվել է Վարշավայի գետտոյում։ 1942 թվականի հուլիսին կեղծ փաստաթղթերով նրան հաջողվել է դժվարությամբ դուրս գալ գետտոյից։

Պատերազմի ավարտից հետո փոխել է իր անունը և ազգանունը` դարձնելով այն Անտոնի Մարիանովիչ։ 1945 թվականից ապրել է Լոձում, աշխատել է Polpress մամուլի գործակալությունում։ Այդ ժամանակ սկսել է համագործակցել «Szpilki» երգիծական շաբաթաթերթի հետ, որը շարունակվել է երկար տարիներ։ 1946 թվականից թղթակցել է Լեհական տպագրական գործակալությանը Բրյուսելում, ավելի ուշ այնտեղ աշխատել է որպես կցորդ` լեհական դեսպանատանը։

1947 թվականին անդամակցել է Կոմունիստական կուսակցությանը և եղել է կուսակցության անդամ մինչև 1980 թվականը։

1948 թվականին վերադարձել է հայրենիք, նշանակվել է «Przegląd Międzynarodowу» և «Szpilki» ամսագրերի գլխավոր խմբագիր։

Նա բազմաթիվ ստեղծագործական միությունների և ասոցիացիաների անդամ էր, այդ թվում` Լեհ գրողների միության, PEN միջազգային կազմակերպության և լեհական հեղինակային իրավունքի ZAiKS կազմակերպության։

Թաղված է Վարշավայի Կալվինիստական գերեզմանատանը։

Գործունեություն խմբագրել

Որպես գրող նա իր դեբյուտը նշել է 1955 թվականին։ Հիմնականում երգիծական ստեղծագործությունների, բանաստեղծությունների, երգերի, պատմվածքների հեղինակ է, որոնցից շատերը երեխաների համար էին։ Հեղինակել է մի շարք հուշեր. Pchli targ (1991), Życie surowo wzbronione (1995), Polska, Żydzi i cykliści; Dziennik roku przestępnego 1996 (1999), Wyciąg na szklaną górę; Dziennik roku przestępnego 2000 (2002) և այլն։

Մի շարք հեռուստաներկայացումների և կինոնկարների սցենարների հեղինակ է («Պան Անատոլի ստուգումը» (1959), «Przygody Otka» (հեռուստասերիալ, 1966—1968), «Minio» (հեռուստասերիալ, 2000))։

Ընտրված աշխատանքներ խմբագրել

  • Arszenik i stare koronki,
  • Madame Sans-Gene,
  • My Fair Lady,
  • Hello Dolly!,
  • Zorba:

Զբաղվել է գերմաներեն և անգլերեն լեզուներից թարգմանություններով, երաժշտական և կատակերգական թատրոնների համար թատերական բեմադրությունների և մյուզիքլների մշակմամբ։ Գրել է երգիծական տեքստեր` հեռուստա և ռադիոբեմադրությունների, ինչպես նաև` էստրադայի համար։ Թարգմանել է Մարկ Տվենի հումորային պատմությունները, Լուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում», Էդվարդ Լիրի պոեզիան։

Պարգևներ խմբագրել

  • Լեհաստանի վերածննդի 3-րդ աստիճանի շքանշան
  • Լեհաստանի վերածննդի 4-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել