Անտոնիո Միրանտե

իտալացի ֆուտբոլիստ

Անտոնիո Միրանտե (իտալ.՝ Antonio Mirante, հուլիսի 8, 1983(1983-07-08)[1][2][3], Կաստելամարե դի Ստաբիա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Ռոմա» ակումբի դարպասապահ։

Անտոնիո Միրանտե
Անձնական տվյալներ
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 8, 1983(1983-07-08)[1][2][3] (40 տարեկան)
Ծննդավայր Կաստելամարե դի Ստաբիա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա
Հասակ 194 սմ
Քաշ 85 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռոմա
Պատանեկան կարիերա
2000-2003 Իտալիա Յուվենտուս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2007 Իտալիա Յուվենտուս 7 (−9)
2004-2005  Իտալիա Կրոտոնե 41 (−43)
2005-2006  Իտալիա Սիենա 26 (−43)
2007-2009 Իտալիա Սամպդորիա 22 (−27)
2009-2015 Իտալիա Պարմա 204 (−283)
2015-2018 Իտալիա Բոլոնյա 87 (−119)
2018—այժմ Իտալիա Ռոմա 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Միրանտեն «Յուվենտուսի» ակադեմիայի սան է, որի կազմում հանդես է եկել 2000 թվականից։ 2004 թվականին նա վարձավճարով տեղափոխվել է Սերիա Բ-ի «Կրոտոնե» ակումբ, որի կազմում անցկացրել է 41 խաղ։ Հաջորդ մրցաշրջանում նա կրկին վարձավճարով տեղափոխվել է Իտալիայի առաջնության «Սիենա» ակումբ։ 2005 թվականի օգոստոսի 28-ին՝ «Կալյարի» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Սերիա Ա-ում[4]։ 2005/2006 թվականների մրցաշրջանում նա անցկացրել է 26 խաղ «Սիենա» ակումբի կազմում։ Իսկ 2006/2007 մրցաշրջանում Միրանտեն Սերիա Բ-ի «Յուվենտուս» ակումբի կազմում անցկացրել է 7 խաղ։

2008 թվականի ամռանը Միրանտեն տեղափոխվել է «Սամպդորիա» ակումբ[5]։ «Սամպդորիայի» կազմում հիմնական խաղացող չի դարձել և 2 մրցաշրջանում մասնակցել է Իտալիայի առաջնության միայն 21 խաղի, իսկ 2008/09 մրցաշրջանում նա թիմին օգնել է հասնել մինչև Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ 2009 թվականի ամռանը Միրանտեն տեղափոխվել է «Պարմա» ակումբ։ Նույն տարվա հոկտեմբերի 23-ին՝ «Ուդինեզե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[6]։ «Պարմա» ակումբի կազմում նա անցկացրել է 6 մրջաշրջան՝ մասնակցելով 204 խաղի։

2015 թվականի ամռանը Միրանտեն տեղափոխվել է «Բոլոնյա» ակումբ։ Օգոստոսի 22-ին «Լացիո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[7]։

Միջազգային խմբագրել

Անտոնիո Միրանտեն մասնակցել է 2006 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, սակայն այդ մրցաշարում մնացել է պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս չի եկել։ 2010 և 2014 թվականներին նա հրավիրվել է Իտալիայի հավաքական, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Յուվենտուս»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Robur Siena vs. Cagliari 2 - 1» (անգլերեն). soccerway.com. 2005 թ․ օգոստոսի 28.
  5. Pagina dedicata al giocatore sul sito della Sampdoria
  6. «Udinese vs. Parma 2 - 2» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 23.
  7. «Lazio vs. Bologna 2 - 1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 22.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Միրանտե» հոդվածին։