Անտոնիո Ադան

իսպանացի ֆուտբոլիստ

Անտոնիո Ադան Գառիդո (իսպ.՝ Antonio Adán Garrido, մայիսի 13, 1987(1987-05-13)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ՝ «Ատլետիկո Մադրիդ» ակումբի դարպասապահ։

Անտոնիո Ադան
իսպ.՝ Antonio Adán
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անտոնիո Ադան Գառիդո
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 13, 1987 (36 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա Իսպանիա
Հասակ 190 սմ
Քաշ 88 կգ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 1
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2006 Իսպանիա Ռեալ Մադրիդ C 51 (-?)
2006-2010 Իսպանիա Ռեալ Մադրիդ B 84 (-111)
2010-2013 Իսպանիա Ռեալ Մադրիդ 7 (-4)
2013 Իտալիա Կալյարի 2 (-4)
2014-2018 Իսպանիա Ռեալ Բետիս 14 (-23)
Ազգային հավաքական
2007 Իսպանիա Իսպանիա երիտ. 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ռեալ Մադրիդ խմբագրել

Ադանը եղել է Ռեալի սան[4] և սկսել է իր կարիերան «Ռեալ Մադրիդի» երրորդ ակումբից 2005 թվականին։ 2006 թվականում Ադանը հիմնական կազմի հետ մեկնել է ԱՄՆ մրցումների։

2009 թվականին Խորդի Կոդանայի հեռացման պատճառով հրավիրվեց առաջին ակումբ։

Առաջին հանդիպումը անցկացրել է 2010 թվականին «Օսերի» հետ ընկերական խաղում փոխարինեց Եժի Դուդեկին։ Իսպանիայի առաջնությունում առաջին պաշտոնական հանդիպումը անցկացրել է 2011 թվականին «Էսպանյոլի» դեմ հանդիպման ժամանակ փոխարինելով Իկեր Կասիլյասին։ Այդ հանդիպման ժամանակ նա դարպասը անառիկ պահեց և հաջորդ տուրում ընդգրկվեց մեկնարկային կազմ և խաղաց ամբողջ խաղը։ 2012 թվականի մայիսի 5 -ին, առաջնության 37-րդ տուրում դուրս եկավ մեկնարկային կազմ և խաղաց մինչև վերջ։ Նա այդ խաղում բաց թողեց ընդամենը մեկ գնդակ։ Այդ խաղում Մադրիդի «Ռեալը» պարտվում էր 0։1, բայց կարողացավ հավասարեցնել և նույնիսկ հաղթանակ տոնել 2։1 հաշվով։ Հունիսին նա մերժեց Ռեալի առաջարկը պայմանագիրը երկարաձգելու առաջարկը։

Կալյարի խմբագրել

2013 թվականի ամռանը Ադանը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց իտալական «Կալյարի», որի կազմում խաղաց ընդամենը 2 պաշտոնական հանդիպում։ 2013 թվականի ձմռանը Ադանը խզում է պայմանագիրը ակումբի հետ երկկողմանի համաձայնությամբ[5] ։

Ռեալ Բետիս խմբագրել

2014 թվականի ձմռանը, որպես ազատ խաղացող տեղափոխվեց «Ռեալ Բետիս»[6]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ադանը համարվում է Եվրոպայի չեմպիոն պատանեկան ակումբների առաջնությունում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ադանը պաշտում է Բույնո Ֆրանսիսկոն (Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ)։
  • Նա միշտ մտնում էր խաղադաշտ ձախ ոտքով[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Otra perla con guantes ; El País
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.
  6. [1]
  7. Antonio Adan Garrido realmadrid.com