Անտոնինա Մահարի (Անտոնինա Պավլիտայտե, դեկտեմբերի 29, 1923(1923-12-29)[1], Վիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - հոկտեմբերի 3, 2018(2018-10-03), Երևան, Հայաստան[2]), լիտվացի արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1997

Անտոնինա Մահարի
Անտոնինա Պավլիտայտե
Ծնվել էդեկտեմբերի 29, 1923(1923-12-29)[1]
ԾննդավայրՎիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Վախճանվել էհոկտեմբերի 3, 2018(2018-10-03) (94 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր
Ազգությունլիտվացի
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունՎիլնյուսի համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱմուսինԳուրգեն Մահարի

Գուրգեն Մահարիի կինը։

Կենսագրություն խմբագրել

Անտոնինա Մահարին ծնվել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։ Սովորել է Վիլնյուսի համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետում։ Եղել է Լիտվայի համար պայքարող ընդհատակյա կազմակերպության անդամ, անցել է ստալինյան բռնատիրության ճանապարհով՝ բանտ է ընկել և աքսորվել Սիբիր, որտեղ հանդիպել է հայ անվանի գրող Գուրգեն Մահարուն և դարձել նրա կյանքի ուղեկիցը։

Անտոնինայի գրած Գուրգեն Մահարու սիբիրյան ոդիսականի առաջին էջերը տպագրվել են 1970 թվականին Բեյրութում՝ Անդրանիկ Ծառուկյանի «Նաիրի» հանդեսում։ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում պարբերաբար հատվածներ են տպագրվել «Իմ ոդիսականը» գրքից[3][4]։

Թաղված է Երրորդ գյուղի (Սիլիկյան թաղամաս) գերեզմանոցում՝ որդու կողքին։

Երկեր խմբագրել

  • Հիշողություններ և պատմվածքներ, Երևան, 2011, 128 էջ[5]։
  • Ժողովրդի ծառան, Երևան, 2004։
  • Իմ ոդիսականը (ռուսերեն), 2003։
  • Իմ ոդիսականը, Անթիլիաս, 1994, 168 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://wua.am/en/mahari-antonina/
  2. LLC, Helix Consulting. «Մահացել է Անտոնինա Մահարին». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. «ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐԻ «  Հայաստանի Գրողների Միություն». wua.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. Baghdasaryan, Aram. «AV Production - Անտոնինա Մահարի». avproduction.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
  5. Անտոնինա Մահարի «Հիշողություններ և պատմվածքներ»

Արտաքին հղումներ խմբագրել