Անտիպոդ (կղզեխումբ)[1][2] (անգլ.՝ Antipodes Islands), Նոր Զելանդիայից հարավ-արևելք գտնվող փոքր կղզեխումբ։ Կղզիները համարվում են Նոր Զելանդիայի տարածք է, սակայն չեն հանդիսանում երկրի որևէ տարածաշրջանի կամ երկրամասի մի մաս, այլ գտնվում են հատուկ մարմնի անմիջական ղեկավարության ներքո (Area Outside Territorial Authority):

Անտիպոդ
անգլ.՝ Antipodes Islands

Հիմնական կղզու հարավային ծովափ
Կոորդինատներ
Երկիր Նոր Զելանդիա
Բնակչություն 0 մարդ

Կղզիները ընդգրկված են Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ Նորզելանդական մերձանտարկտիկական կղզիների կազմում[3][3][4]։

Կղզիների անվանումների ծագում խմբագրել

Տոպոնիմիկա խմբագրել

Կղզիները հայտնաբերել է Բրիտանական թագավորական ռազմական նավատորմի սպա Հենրի Ուոթերհաուսը։ 1800 թվականին նա «Ռելիանս» ռազմական նավով Ավստրալիայից դեպի Նորֆոլկ նավարկելու ժամանակ հայտնաբերել է անհայտ այս կղզեխումբը։ Ավելի ուշ կղզիները ստացել է Անտիպոդներ անունը (հունարենից՝ antipodes, բառացի՝ «գտնվում են գլխիվայր», այսինքն՝ երկրագնդի տրամագծորեն հակառակ կետերի բնակիչներ), որը պայմանավորված էր կղզիների դիրքով` Գրինվիչի աստղադիտարանի գրեթե հակառակ կողմում։ Ֆրանսիական քարտեզներում կղզիները անվանված էին Փարիզի Անտիպոդներ[5]։

Ժամանակակից նորմատիվ ռուսական անուն խմբագրել

Ռուսերենի ուղղագրությունում բարեփոխումներից առաջ ամրապնդվել է «островъ Антиподовъ» անվանումը[6] (կղզեխմբի գլխավոր կղզու անվանումը)։ 1973 թվականի մարտին պաշտոնապես հաստատվել են անգլերեն աշխարհագրական անվանումների ռուսերեն փոխանցման կանոնները։ Կղզին անվանումը նորացված կանոնների համաձայն պետք է լիներ «Անտիպոդիս»[7] (անգլ.՝ Antipodes Islands): Սակայն պահպանվել է անվան ավանդական ձևը`«Անտիպոդի կղզիներ»։ 1986 թվականին Օտարերկրյա պետությունների աշխարհագրական անվանումների բառարանը նաև գրանցեց անվան նորմատիվային ուղղագրությունը «Անտիպոդ» կղզիների ավանդական ձևով՝ պարտադիր օգտագործման համար բոլոր սովետական նախարարությունների, գերատեսչությունների, հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից։

Աշխարհագրություն խմբագրել

 
Անտիպոդ կղզու տեղագրական քարտեզ

Կղզեխմբի տարածքը 20,97 կմ2 է։ Կղզիներից ամենամեծը՝ Անտիպոդ կղզին՝ մոտ 20 կմ2 (49°41′ հվ. լ. 178°47′ ավ. ե.HGЯO), Բոլլանս կղզին ՝ մոտ 2 կմ2 (49°38′42″ հվ. լ. 178°49′08″ ավ. ե.HGЯO) և մեծ թվով փոքր կղզիներ և ժայռեր։

Կղզիներում կլիման խիստ է և անհյուրընկալ, այնուամենայնիվ, այն թռչնաշուկաների սիրված վայն է։ Կղզիներում ապրում են նաև անտիպոդ թութակները և Ռայշեկի կակարիկը։

Պատմություն խմբագրել

Կղզիները հայտնաբերվել են 1800 թվականին։

Բնակչություն խմբագրել

Բոլոր կղզիները անմարդաբնակ են։ Կղզիներում գտնվող մարդիկ գիտական արշավախմբի աշխատակիցներ են։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Тихий океан // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 194—195. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 22.
  3. 3,0 3,1 Всемирное наследие. Объект 877
  4. Նորզելանդական մերձանտարկտիկական կղզիների կազմում ընդգրկված են Սներսի կղզիները, Բաունտիի կղզիները, Անտիպոդի կղզիները, Օկլենդի կղզիները և Քեմբլի կղզիները
  5. Garnier, F. A., 1803-1863. Oceanie spheroidale. — Veuve Jules Renouard, Libraire Paris, 1862. — С. 20. (ֆր.)
  6. Энциклопедическій словарь (в 86 томах). Томъ IА (2): Алтай — Арагвай. / Подъ редакціей профессора И. Е. Андриевскаго. Издатели: Ф. А. Брокгаузъ (Лейпцигъ), И. А. Ефронъ (С.-Петербургъ). – С.-Петербургъ: Семеновская Типо-Литографія (И. А. Ефрона), Фонтанка, № 92. — 1890. — с. 842
  7. Инструкция по русской передаче английских географических названий. ГКИНП-83. — М.: ЦНИИГАиК, 1975. — С. 38

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել