Անտիկ աշխարհ[1] (լատին․՝ antiquitas «հնություն»)[2] տերմին՝ հունա-հռոմեկան անտիկ աշխարհ նշանակությամբ։ Հին Հունաստանի և Հին Հռոմի քաղաքակրթությունը՝ պատմական իր բոլոր դրսևորումներով։ Այս տերմինը ծագել է 18-րդ դարի սկզբին ֆրանսերենում և նշանակում է մշակույթի առանձնահատուկ տեսակ։ Մշակույթի պատմության մեջ շատ հետազոտությունների ի հայտ գալը հասցրեց գաղափարը հունա-հռոմեական անտիկության[3] նեղ գաղափարին։ Մինչհեղափոխական պահանջներով Ռուսաստանում օգտագործվում էր «դասական անտիկություն»[4] տերմինը։

Պարթենոն՝ անտիկ շրջանի վառ խորհրդանիշներից մեկը, որը խորհրդանշում է հին հունական մշակույթը

Ընդհանուր պարբերականացում խմբագրել

Ժամանակահատվածները աշխարհաքաղաքական համատեքստում կարող են մի փոքր տարբերակվել։ Այսպես՝ Հին Հունաստանում քաղաքակրթության ծաղկումը եղավ ավելի վաղ, քան Հռոմեական կայսրությունում։ Բացի դրանից անտիկ քաղաքակրթությունը Արևելյան Հռոմեական կայսրությունում ծագեց վաղ և մարեց ուշ, քան արևմտյան հատվածում, որտեղ նրա շարունակությունը ընդհատեցին գերմանացիները։ Այնուամենայնիվ անտիկ մշակութային արժեքները (հիմնականում ուշ անտիկ վիճակով) բավականին լավ պահպանվել են մշակույթի, լեզվի և ռոմանական ժողովուրդների շատ ժամանակակից ավանդույթների մեջ, իսկ դրանցից փոխանցվել են այլ միջերկրածովյան ժողովուրդների (հարավային սլավոններ, արաբներ, թուրքեր, բերբերներ, հույներ

Անհրաժեշտ է նշել նաև այն, որ դասական անտիկ շրջանի շատ տարրեր (ավանդույթներ, օրենքներ, սովորույթներ և այլն) լավ պահպանվել են Արևելյան Հռոմեական (Բյուզանդական) կայսրությունում մինչև XI դարը՝ թուրք-սելջուկների արշավանքները։

Անտիկ շրջանի պարբերականացում խմբագրել

Հին Հունաստանի պատմությունը ընդունված է բաժանել 5 շրջանների, որոնք միաժամանակ մշակութային դարաշրջաններ են․

  • էգեյան կամ կրետե-միկենյան (մ․ թ․ ա․ III—II հազ.),
  • հոմերոսյան (մ․ թ․ ա․ XI—IX դարեր),
  • արխայիկ (մ․ թ․ ա․ VIII—VI դարեր),
  • դասական (մ․ թ․ ա․ V—IV դարեր),
  • հելլենիստական (IV դարի երկրորդ կես — մ․ թ․ ա․ I դարի կես)։

Կրետե-միկենյան շրջան — անտիկ շրջանի նախապատմություն խմբագրել

Կրետե-միկենյան (մ․ թ․ ա․ III —II հազարամյակի վերջ)։ Մինոսյան և միկենյան քաղաքակրթություններ։ Առաջին պետական կրթական համակարգի ծնունդ։ Ծովագնացության զարգացում։ Առևտրական և ճանապարհորդական հարաբերությունների ստեղծում Հին Արևելքի քաղաքակրթությունների միջև։ Գրի հայտնագործում։ Կրետեի և Հունաստանի համար այս շրջանում առանձնացվում են զարգացման տարբեր փուլեր, որովհետև Կրետե կղզում, որտեղ այդ ժամանակ ապրում էր ոչ հույն բնակչություն, պետականության գործընթացը դժվարացել էր ավելի շուտ, քան բալկանյան Հունաստանում՝ մ․ թ․ ա․ III հազարամյակի վերջերում՝ ենթարկվելով հույն-աքքայացիների նվաճումներին։ Մի խոսքով՝ կրետե-միկենյան շրջանը անտիկ ժամանակաշրջանի նախապատմությունն է։

Մինոսյան քաղաքակրթություն (Կրետե) խմբագրել

 
Թագավոր–քահանա, որմնանկար Քնոսոսի պալատում
  1. Վաղմինոսյան շրջան (մ․ թ․ ա․ XXX—XXIII դարեր)։ Տոհմային հարաբերությունների գերիշխանություն, մետաղների յուրացման, արհեստագործության սկիզբ, ծովագնացության զարգացում, գյուղատնտեսաական հարաբերությունների համեմատաբար բարձր մակադակ։
  2. Միջին մինոսյան շրջան (մ․ թ․ ա․ XXII—XVIII դարեր)։ Հայտնի է նաև որպես «հին» կամ «վաղ» շրջան։ Վաղ պետական կազմավորումների առաջացումը կղզու տարբեր անկյուններում։ Կրետեի մի շարք շրջաններում պալատակյան հսկայածավալ համալիրների կառուցում։ Վաղ գրավոր ձևեր։
  3. Ուշ մինոսյան շրջան (մ․ թ․ ա․ XVII—XII դարեր)։ Մինոսյան քաղաքակրթության ծաղկում, Կրետեի միացում, Մինոսի թագավորի ծովային իշխանության ստեղծում, Կրետեի առևտրային գործունեության լայնածավալ տարածում էգեյան ծովի ավազանում, հսկայածավալ շինարարության ծաղկում («նոր» պալատներ Քնոսոսում, Մալլիում, Ֆեստեում)։ Ակտիվ հարաբերություններ հինարևելյան հանրապետությունների հետ։ Մ․ թ․ ա․ XV դարի կեսի բնական աղետը դառնում է մինոսյան քաղաքակրթության անկման պատճառ, որը ստեղծեց աքքայացիների համար Կրետեն նվաճելու նախադրյալ։

Բացման պատմությունը և անվանում խմբագրել

Բացվել է 1900 թվականի մարտի 16-ին անգլիացի հնագետ Արթուր Էվանսի կողմից և անվանվել ի պատիվ Կրետեի առասպելական արքա Մինոսի՝ լաբիրինթների տիրակալի։ Կառուցվել է ըստ Դեդալոմի լեգենդի։ Նույն այդ լեգենդի համաձայն՝ հին հույները վճարել են Մինոսին օրական մարդկային հարկ, որոնցով նա կերակրել է Մինոտավրոս հրեշին՝ ծնված իր կնոջից՝ Պասիփայեից։

Բնութագրեր խմբագրել

  1. Մինոսյան քաղաքակրթությունը թագավորություն էր՝ ղեկավարվող թագավորի կողմից։
  2. Մինոսցիները առևտրական կապեր էին վարում հին եգիպտացիների հետ, ներկրում էին մեղր Կիպրոսից, ճարտարապետության համար՝ էությամբ վերաիմաստավորված եգիպտական փոխառություններ (օրինակ՝ օգտագործված սյուներ
  3. Մինոսցիների բանակը զինված էր նետ ու աղեղներով։ Մինոսցիների բնորոշ սպառազինությունը եղել է նաև լաբրիս երկկողմանի կացինը։
  4. Ինչպես և Հին Եգիպտոսի մյուս ազգերի, այպես էլ մինոսցիների մոտ տարածված էր ցլի պաշտամունքը։
  5. Մինոսցիները մ․ թ․ ա․ XX դարի կեսերին հալեցնում էին բրոնզը, ստանում էին կերամիկա և կառուցում էին պալատական համալիրներ (Քնոսոս, Ֆեստ, Մալիա
  6. Ինչպես և այլ հին եվրոպական կրոնները, մինոսյան կրոնը ևս հեռու չէ մայրիշխանության վերապրուկներից։ Մասնավորապես պաշտված է օձերով աստվածուհին (հնարավոր է՝ Աստարտեն

Մշակութային կապեր

Հոմերոսի վկայությամբ՝ մինոսցիների հարևանությամբ՝ Կրետեում (ավտոխթոն և էտեո կրետեացիներ) ապրում էին պելասգները (համաձայն Հերոդոտոսի և այլոց՝ եկել էին Փոքր Ասիայից կամ Հունաստանից), նաև կիդոնները (բնակչությամբ քիչ ազգ, հնարավոր է՝ նրանցից է առաջացել մինոսցիների Կիդոնիա անվանումը)։ Ավելի ուշ կղզի ներթափանցեցին աքքայացիները (հույներ)։

Մինոսցիների (էտեոկրետացիներ) լեզվի գենետիկական պատկանելիությունը չի բացահայտվել։ Կրետեական գրի մասնակի ապակոդավորումը հնարավորություն է տվել բացահայտել որոշ մորֆոլոգիական ցուցիչներ։ Ֆեստյան սկավառակի ապակոդավորումը չի տրվում։

Մայրամուտ

Մինոսյան քաղաքակրթությունը շատ տուժեց մ․ թ․ ա․ XV դարում բնական աղետի՝ Տիրա կղզում (Սանտորինի) հրաբխային ժայթքման արդյունքում՝ ծնելով աղետալի ցունամի։ Հրաբխի այս ժայթքումը հնարավոր է՝ դարձել է Ատլանտիդայի մասին առասպելի հիմքը։

Ավելի վաղ ենթադրվում էր, որ հրաբխի ժայթքումը ոչնչացրել է մինոսյան քաղաքակրթությունը, բայց Կրետե կղզում հնագիտական պեղումները ցույց են տվել, որ մինոսյան քաղաքակարթությունը գոյություն է ունեցել ժայթքումից հետո առնվազն 100 տարի (հայտնաբերվել է հրաբխային մոխրի շերտ մինոսյան մշակույթի կառույցների տակ)։

Ժայթքումից հետո իշխանությունը կզղում գրավեցին աքքայացիները։ Առաջացավ միկենյան մշակույթը (Կրետե և и մայրցամաքային Հունաստան)՝ իր մեջ ընդհանրացնելով մինոսյան և հունական տարրեր։ XII դարում Միկենյան մշակույթը ոչնչացվեց դորիացիների կողմից, որոնք արդյունքում բնակեցվեցին Կրետեում։ Դորիացիների ներխուժումը հանգեցրեց մշակութային կտրուկ անկման, կիրառությունից դուրս մնաց կրետեական գիրը։

Այնուամենայնիվ էտեոկրետյան լեզուն (ավտոխթոն կրետեացիների լեզուն), ըստ երևույթին դեռ շարունակում էր գոյություն ունենանալ․ նրա վերջին հուշարձանները՝ գրված հունական այբուբենով, պատկանում են մ․ թ․ ա․ III դարին (մինոսյան քաղաքակրթության վերացումից հազարավոր տարիներ անց)։

Միկենյան քաղաքակրթություն (Բալկանյան Հունաստան) խմբագրել

  1. Վաղ էլլադական շրջան (մ․ թ․ ա․ XXX—XXI դարեր)։ Բալկանյան Հունաստանում ցեղային հարաբերությունների տիրապետությունը մինչհունական բնակչության միջավայրում։ Մասսայական բնակչության և պալատական համալիրների ծագում։
  2. Միջին էլլադական շրջան (մ․ թ․ ա․ XX—XVII դարեր)։ Բալկանան թերակղզու հարավում հունարենի կրողների առաջին ալիքի՝ աքքայացիների վերաբնակեցում, որն ուղեկցվել է Հունաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ընդհանուր մակարդակի որոշակի նվազմամբ։ Աքքայացիների մոտ ցեղային հարաբերությունների քայքայման սկիզբ։
  3. Ուշ էլլադական շրջան (մ․ թ․ ա․ XVI—XII դարեր)։ Աքքայացիների մոտ վաղ դասական ընդհանրության ծագումը, տնտեսական համակարգում պետական քաղաքակրթական կենտրոնների՝ Միկենքի, Տիրանֆեի, Պիլոսի և այլնի հարևանությամբ, գրի համակարգում, միկենյան մշակույթի ծաղկում։ Աքքայացիները հնազանդեցնում են Կրետեն և ոչնչացնում մինոսյան քաղաքակրթությունը։ Մ․ թ․ ա․ XII դարում Հունաստանում ակտիվանում է նոր ցեղային խումբ՝ դորիացիները։ Միկենյան պետականության վախճան։

Հունաստանի վաղ էլլադական շրջան խմբագրել

Հունաստանի պատմության մեջ այն հանդիսանում է կրետե-միկենյան ժամանակաշրջանի շրջափուլ։

Մ․ թ․ ա․ III—II հազարամյակներում Բալկանյան Հունաստանում ապրում էին պելասգները, լելեգերը և կորեացիները, ամբողջ երկիրը, Հերոդոտոսի խոսքերով, անվանվում էր Պելասգիա։ Հունական ուշ շրջանի պատմիչները այդ հանրությանը համարում էին բարբարոսներ, թեև իրականում նրանց մշակույթը գտնվում էր զարգացման ավելի բարձր մակարդակի վրա (դրա մասին վկայում են հնագիտական տվյալները), քան հույն-աքքայացիների մշակույթը՝ ներխուժած Հունաստանի տարածք մ․ թ․ ա․ III—II հազարամյակներում արտասահմանից։

Վաղ էլլադական դարաշրջանի ողջ բնակավայրերը կարելի է բաժանել երկու տեսակի՝ միջնաբերդեր (օրինակ՝ Լառնեն), որտեղ բնակվում էին ցեղային ազնվականության ներկայացուցիչները, և ամուր կառուցված գյուղեր (օրինակ՝ Ռաֆինան և Զագուրիեսը)՝ բնակեցված առավելապես գյուղացի-հողագործներով։ Բոլոր միջնաբերդերը շրջապատված էին պաշտպանական կառույցներով, որոնք բացակայում էին որոշ բնակավայրերում։

Հողոգործության հետ վաղ էլլադական շրջանում ծագում է արհեստը (խեցեգործություն, շինարարություն), բայց արհեստավորների թվաքանակը քիչ էր, և հումքը ապահովվում էր տեղի պահանջարկով՝ չնայած այն դուրս էր գալիս առանձին ընդհանրությունների սահմաններից։

Բնակավայրերի բաժանումը միջնաբերդերի և գյուղերի կարող է խոսել մ․ թ․ ա․ III հազարամյակի երկրորդ կեսի դասակարգային դասավորության մասին։ Այդ շրջանի քաղաքակրթությունը իր զարգացմամբ արդեն գերազանցեց եվրոպական այլ մշակույթների, միայն սպասվող հեռանկարային աճին խանգարեց Բալկանյան Հունաստանի ցեղերի շարժումը։

Աքքայական առաջին պետության առաջացում խմբագրել

Մ․ թ․ ա․ II հազարամյակի սկզբներին՝ աքքայական ցեղերի առաջին հոսանքի գալու հետ, կարելի է արդեն խոսել հունական ժողովրդավարության համակարգման մասին։ Միջին էլլադական շրջանից (XX—XVII դարեր) գտնված հնագիտական տվյալները խոսում են այդ շրջանի մշակույթի որոշակի անկման մասին՝ համեմատած վաղ էլլադական շրջանի հետ։ Այդ ժամանակաշրջանի հուղարկավորություններում բացակայում էր մետաղական կառուցվածքը, դրա փոխարեն կրկին հայտնվում են քարե գործիքներ․ նման թաղումների գրանցումը սակավ է և միօրինակ, դա կարելի է բացատրել հասարակության դասային շերտավորման բացակայությամբ։ Այդպես և անհետանում են հսկայածավալ գործիքներ․ չնայած չի կարելի չնշել մի քանի այնպիսի նորամուծությունների հայտնվելը, ինչպիսիք են բրուտագործի շրջանը և մարտական կառքը։

Միջին էլլադական շրջանի ողջ բնակավայրերը ամրացան ինչպես ընդունված էր բարձրադիր հատվածներում, և դարձան ամուր։ Այդպիսի բնակավայրեր էին Մալթա-Դորիոնը և Մեսսենիան։ Այդ քաղաքների կենտրոնում տեղակայված էր պալատը, որին հարում էին վարպետների արհեստանոցները։ Մնացած հատվածը կազմում էին հասարակ մարդկանց տներն ու պարենային առևտրի կետերը։

Միջին էլլադական շրջանի ավարտին մայրցամաքային Հունաստանի քաղաքակրթության մեջ սկսեց զգացվել մշակութային վերելք, ծագեցին առաջին պետական կրթական համակարգերը, տեղի ունեցավ դասական կրթության ստացման գործընթաց՝ դրսևորվելով ազնվականների դասակարգում։ Գյուղատնտեսության գրանցած հաջողություններով պայմանավորված՝ բնակչության մեջ զգալի աճ նկատվեց։ Մեծացավ ինչպես քիչ բնակչություն ունեցող կետերի, այնպես էլ խոշոր քաղաքների թիվը։ Մ․ թ․ ա․ XVI и XI դարերի Հունաստանի պատմության շրջանը ընդունված է անվանել միկենյան դարաշրջան՝ կապված խոշորագույն քաղաքական և տնտեսական մայրցամաքային Հունաստանի՝ Միկենքի հետ՝ տեղակայված Արգոլիդեում։

Մինոսյան քաղաքակրթություն կրողների էթնիկական ծագման հարցերը երկար ժամանակ մնում էին բարդագույններից մեկը, և միայն գիտական գրությունների ապակոդավորումից հետո հաստատվեց այն կարծիքը, որ դրանք աքքայացիներն էին։ Աքքայացիները, հաստատված մ․ թ․ ա․ մոտ XVI դարում Կրետեում և Փոքր Ասիա կզղում, ըստ էության, առաջացել էին հյուսիսային թեսսալական աքքայացիներից։

Առաջին քաղաք-պետությունները՝ Միկենք, Տիրինֆ, Պիլոս՝ ստեղծված մ․ թ․ ա․ XVII—XVI դարերում, ունեին մշակութային և առևտրային նեղ կապեր Կրետեի հետ։ Միկենյան մշակույթը շատ է վերաիմաստավորվել մինոսյան մշակույթից, որի ազդեցությունը զգացվում է մշակութային ծիսակատարություններում, լուսավորական կյանքում, նկարչական կտավներում․ անկասկած կրետեացիներից ընդունվել է դատարանների կառուցման մշակույթը։ Բայց միկենյան մշակույթին բնորոշ էին միայն իր սեփական ավանդույթները՝ դեպի հին արմատներ գնացող (Ա. Էվանսի կարծիքով միկենյան մշակույթը կա միայն որպես կրետեյանի ճյուղավորում և զուրկ է որևէ անհատականությունից), զարգացման իր ճանապարհն ունեցող։ Մի քանի բառ կարելի է ասել միկենյան առևտրի և այլ պետությունների հետ արտաքին հարաբերությունների զարգացման մասին։ Այսպես՝ մի շարք առարկաներ՝ գտնված Եգիպտոսում, և նախկինում Կրետեից բերված համարվողները, ներկայումս որոշակիանում են որպես միկենյան արհեստավորների գործեր։ Կա վարկած՝ համաձայն որի՝ միկենացիները օգնել են փարավոն Յահմոսին (մ․ թ․ ա․ XVI դար) հիքսոսներիի դեմ պայքարում, իսկ Էխնաթոնի ժամանակ (մ․ թ․ ա․ XV դար)՝ իր նոր մայրաքաղաք Ախետաթոնում, որտեղ տարածված է եղել միկենյան կերամիկան։

Մ․ թ․ ա․ XV—XIII դարերում աքքայացիները գրավեցին Կրետեն և Կիկլադյան կղզիները, գաղութացրին Էգեյան ծովի շատ կզղիներ, Հունաստանի տարածքի խորքում մի շարք բնակավայրեր հիմնեցին, որոնց տեղում ավելի ուշ առաջացան անտիկ հանրահայտ քաղաք-պետություններ՝ Կորինֆ, Աթենք, Դելփիք, Ֆիվա։ Այդ շրջանը համարվում է միկենյան քաղաքակրթության ծաղկման ժամանակաշրջան։

Աքքայացիները, պահպանելով կրետեյան հին առևտրային կապերը, ներդնում են ծովային նոր ելքեր դեպի Կովկաս, Սիցիլիա և Հյուսիսային Աֆրիկա։

Հիմնական կենտրոնները, ինչպես և Կրետում, պալատներն էին, միայն նրանց կարևոր տարբերությունը կրետեականներից նրանում էր, որ ամրացված էին և միջնաբերդեր էին։ Հիացնում են միջնաբերդերի հսկայական ծավալները, պատերը, որոնք կառուցված են անմշակ քարերից՝ առանձին դեպքերում հասնելով 12 տ։ Ամենահաջողված միջնաբերդը թերևս Տիրինթոսի պարսիպն է։ Ողջ պաշտպանական համակարգը մտածված էր հատուկ խնամքով՝ հանկարծակի կործանարար իրավիճակները կանխելու։

Հերակլիդի վերադարձ խմբագրել

Քաղաքային համայնքի ձևավորումն այն տեսքով, ինչպես պատկերվում է «Իլիական»-ում և «Ոդիսական»-ում, որոշակի տարածությունում տարբեր ազգաբնակչությամբ, պետական կառուցվածքի բոլոր առանձնահատկություններով նպաստել է հելլենիստական ցեղերի տեղաշարժին, որը հայտնի է Հերակլիդի վերադարձ կամ դորիացիների վերաբնակեցումը Պելոպոնեսում անուններով։ Միևնույն ժամանակ ցեղերի տեղի ունեցած խառնուրդը և ընդհանուր քաղաքական կազմակերպության տակ նվաճվողների ու նվաճողների միավորումը, նոր տեղերում հաջողության և բարեկեցության հասնելու ձգտումը պետք է արագացնեին տոհմերից անցումը դեպի տարածքայնության, պետականության։ Դորիացիների տեղաշարժերին հետևող գաղութների հիմնադրումը Փոքր Ասիայում և կզղիներում իսկապես ավելի ուժեղ ազդեցություն գործեց այդ ուղղվածության վրա։ Նոր հետաքրքրությունները և նոր հարաբերությունները կյանք բերեցին ընդհանուր սարքավորումների նոր տեսակներ։

Հելլենների առաջխաղացումը, որում գլխավոր դերակատարումը պատկանում էր դորիացիներին, սահմանափակվում է XII դարով (1104 թվականից)։ Այն սկսվել է թեսալացիների նկատմամբ Էպիրոսի ժողովրդի հաղթանակով՝ Պինդով այն երկիր ներխուժմամբ, որը պատմական ժամանակաշրջանում կոչվում էր Թեսալիա։ Հելլենական բնիկների մի մասը գրավվեց, մի մասը փախավ հարավ, և նրանք իրենց բնակության վայրին տվեցին Բեոտիա անունը։ Օլիմպոսի ստորոտում ապրող դորիացիները սկզբում շարժվեցին այն շրջանը, որը հետագայում անվանվեց Դորիդա, իսկ այդտեղից էլ նրանց մի մասը Էթեոլիացիների հետ միասին Կորնթոսի ծոցով տեղափոխվեց Պելոպոնես։ Այն մինչ այդ զբաղված էր աքքայացիներով, իսկ հյուսիսային մասը՝ հոներով։

Դորիացիները տեղաբնիկների հետ երկարատև կռիվներից հետո միայն կամաց-կամաց հաստատվեցին Մեսսենիայում, Լակոնիայում, Արգոլիդիայում, որտեղ նրանք ներթափանցել էին Արգոսյան ծոցից և Կորինֆիայից։ Աքքայացիները ստիպված էին կամ հնազանդվել եկվորներին ոչ լիարժեք իրավունքներ ունեցող բնակիչների կարգավիճակով, կամ մի կողմն դնելով իրենց ցեղային արտոնությունները՝ միաձուլվել հաղթողների հետ, կամ, վերջապես, լքել գրավված տարածքները։ Այս ժամանակներից Աքայա անվանումը ստացավ թերակղզու հյուսիսային հատվածը, որտեղից հոները փախան իրենց ցեղակիցների մոտ՝ Ատտիկա․ ափամերձ շրջանը զբաղեցրին դորիացիներից փրկված աքքայացիները։ Աքքայացիների մյուս հատվածը լքեց Պելոպոնեսը և հաստատվեցԼեսբոս կղզում։ Կորնթոսի պարանոցով դորիացիները ներթափանցեցին միջին Հունաստան և այստեղ տիրեցին Մեգարային։ Արկադիայի բնակիչները Պելոպոնեսում պահպանեցին իրենց հողերը, քաղաքական անկախությունը դորիացիներից, իսկ Էլլադան բաժին հասավ դորիացիների դաշնակիցներին՝ էթեոլացիներին։ Պելոպոնեսի գրավման մոտակա հետևանքները եղան նաև հոների դուրս վռնդումը Ատտիկայից ու այլ շրջաններից դեպի կղզի և մալազիական ափ, որտեղ ծագեց հոնական 12-градие (Միլեթ, Եփեսոս, Ֆոկեա, Կոլոֆոն և այլն), և դորիացիների հիմնավորումը՝ եկած հիմնականում Արգոլիդայից, 6 քաղաքներից (Հեքսապոլիս), կորեկան ափերից և դրան հարող կղզիներից։

Հերակլիդի վերադարձով և հին գաղութների հիմնադրմամբ, որոնք, իրենց հերթին, ծառայել են նոր բնակավայրերի մետրոպոլիաներին, հելլենական ժողովրդավարությունը վերջնականապես մշտական բնակության նպատակով տեղակայվեց Հունաստանում։ Այս իրադարձությունը ստեղծում է սահման, որի մասին շատ լեգենդներ ու միֆեր կան, իսկ մյուս կողմից սկսվում է Հունաստանի պատմական գոյությունը որպես հելլենների երկիր։

Բանաստեղծական աղբյուրներ խմբագրել

Հելլենիստական ընդհանրության դրությունը մ․ թ․ ա․ VIII դարի սկիզբներին՝ պատմական ժամանակներին մոտ, հոմերական պոեմներում՝ «Իլիակական»–ում և «Ոդիսական»–ում, որոնք գոյություն ունեին մոտավորապես ներկա տեսքով, նկարագրվում է հրաշալի պայծառությամբ և լիությամբ։ Նրանցում պատկերվող հանրության դրությունը ներառում էր իր մեջ Հունաստանի հեռանկարային զարգացման համար բոլոր տարրերը։ «Իլիական»–ի և «Ոդիսական»–ի ստեղծումը պատկանում է Х—IX դարերին։ Պոեմներում կատարվող իրադարձությունները ընդհատվել են՝ կապված մայրցամաքային Հունաստանում ցեղերի և ժողովուրդների տեղաշարժերի հետ, որի հետևանքն էր փոքրասիական և կղզային գաղութների հիմնումը։ Պոեմների պատմական նյութի դարաշրջաններն ու շրջանները որոշելու համար չկա ոչ մի հնարավորություն, դրա մասնաբաժինը պատկանում է հենց հեղինակի ժամանակին։ Էլլինների ինտելեկտուալ հակումներն ու հավատալիքների տեսակները իրենց հիմնական արժանիքներով և թուլություններով ստեղծվել են արդեն Հոմերոսի ժամանակներում։

Եթե դատենք պոեմից, ապա բնակչության մեջ չկան ընդունված կանոններ, հենց դրա համար էլ շփման մի նորմից մեկ էլ այլ նորմի անցումը կատարվում էր մեծ մասամբ զգացմունքային եղանակով։ Միայն ընդունված սովորույթները, նորմերը՝ տիրոջ և սեփական կարծիքի կողմից հսկվող, հսկայական ուժ ունեին։ Կանոնների բացակայության մասին տեսակետը կարող է լինել սխալ․ հերիք է ժամանակակից ֆիլմերի և այլ գրական ստեղծագործությունների միջև անցկացնել համեմատություն, որ հասկանալի լինի այն, որ հեղինակները կերպարներին հաճախ ցույց են տալիս իրադրություններում, որտեղ փաստացի չեն գործում օրենքները։

Ընդհանրության մեջ դեռևս իշխում են ցեղային կառույցների մնացուկները՝ հատկապես ընտանեկան և անհատ–իշխանություն հարաբերություններում։ Բայց քաղաքային հանրությունը արդեն բարդանում էր, նրա կառավարումը բաշխվում էր անհատ առաջնորդների, ծերակույտի և ժողովրդի միջև։ Տարբեր առաջնորդների ֆինանսական անկախությունը ժողովրդից, հանրային խոսքի ուժը, խոսնակների առկայությունը, քննադատության օրինակները՝ ուղղված առաջնորդներին և որևէ մեկին, վկայում են, որ այդ ժամանակ ժողովուրդը քաղաքային ընդհանրության կազմում իրավազուրկ ընդհանրություն կամ իշխանության այլ օղակների համար զենք չէր։ Եթե ժողովրդից ակնկալվում էր առաջնորդին հնազանդվելը, ապա առաջնորդի համար էլ պարտադիր էին ժողովրդի կարիքները հոգալը, հարցերի լուծման ժամանակ արդարություն պահպանելը, պատերազմներում խիզախությունը, խաղաղ ժամանակ ծերակույտի իմաստությունը։

Առաջնորդի անձնային արժանիքների կարևորագույն պայմանը ժողովրդի կողմից հարգանքի արժանանալն էր և պահանջները կատարելը։ Հանրության հետագա հաջողությունը նրանում էր, որ իշխանության երկկողմանի հարաբերությունները գրանցեցին մեծ որոշակիություն․ պետությունում ընդհանուր հաջողության գաղափարը ստացավ առաջնություն մնացած բոլոր հետաքրքրությունների նկատմամբ, հանրության առաջ սեփական արժանիքներն ու ձեռքբերումները դարձան պետության մեջ ազդեցություն և ուժ ունենալու գլխավոր գրավականները։

Հոմերական հանրությունը հեռու էր միատարր կազմից։ Նրանում առանձնանում էին հասարակ և հայտնի մարդիկ, ազատներից բացի կային ստրուկներ, ազատների մեջ ըստ կարգավիճակի և ծագման կային տարբերություններ ունեցողներ։ Տիրոջ և ստրուկի միջև հարաբերությունները կրում էին նահապետական հասարակության և պարզության կնիք, տղամարդկանց և կանանց հարաբերություններում նկատվում էր ավելի իրավահավասարություն, քան դրանից շատ առաջվա պատմական ժամանակներում։ Հեսիոդոսի պոեմները լրացնում են հելլենական հանրության և այդ առանձնացված ժամանակաշրջանի հոմերական երգերի վկայությունները։

Պոլիսային շրջան խմբագրել

(մ․ թ․ ա․ XI—IV դարեր) Հունական աշխարհի էթնիկակական համախմբում։ Ժողովրդավարական և օլիգարխիական հանրապետությունների պոլիսային կառույցների ստեղծում, ծաղկում և անկում։ Հինհունական քաղաքակրթության բարձրագույն մշակութային և գիտական առաջընթաց։

Հոմերոսյան (նախապոլիսային) շրջան, մ․ թ․ ա․ XI—IX դարեր խմբագրել

Այս շրջանը հայտնի է նաև որպես «հունական մութ դարեր»։ Միկենյան (աքքայական) քաղաքակրթության մնացորդների վերջնական ոչնչացումը, վերակենդանացումը և ցեղային հարաբերությունների գերիշխանությունը, վաղ դասական շրջանում դրանց փոխակերպումը, նախապոլիսային ընդհանրական կառույցների ձևավորումը։

Արխայիկ Հունաստան (մ․ թ․ ա․ VIII—VI դարեր) խմբագրել

Անտիկության առաջին շրջան։ Սկսվում է բրոնզե դարի մայրամուտի հետ համընթաց։ Անտիկ շրջանի սկիզբը ընդունված է հաշվել հին Օլիմպիական խաղերի սկզբնավորումից՝ մ․ թ․ ա․ 776 թվականից։

Պոլիսային կառույցների ձևավորում։ Հունական մեծ գաղութացում։ Վաղհունական բռնապետություն։ Էլլադական հանրության էթնիկակական համախմբում։ Արտադրության բոլոր ոլորտներում երկաթի ներդրում, տնտեսական աճ։ Ապրանքների հումքի ստեղծում, մասնավոր սեփականության տարրերի ընդարձակում։

Դասական Հունաստան (մ․ թ․ ա․ V—IV դարեր) խմբագրել

 
Աթենք, տեսարանը դեպի միջնաբերդ

Մ․ թ․ ա․ V—IV դարեր՝ պոլիսային կառուցվածքի բարձրագույն զարգացման շրջան։ Հույն-պարսկական պատերազմում (մ․ թ․ ա․ 500—449թթ․) հույների հաղթանակի արդյունքում տեղի ունեցավ Աթենքի ծաղկումը, ստեղծվեց Դելոսսյան միությունը (Աթենքի գլխավորությամբ)։ Աթենքի բարձրագույն իշխանության, քաղաքական կյանքի մեծ մասամբ ժողովրդավարացման և մշակույթի ծաղկումը տեղի ունեցան Պերիկլեսիի կառավարման օրոք (մ․ թ․ ա․ 443—429 թթ․)։ Աթենքի և Սպարտայի միջև կռիվը Հունաստանի հեգեմոնիայի համար և Աթենքի ու Կորնթոսի միջև հակասությունը՝ կապված առևտրական ճանապարհների համար մղվող կռիվների հետ, հանգեցրին Պելոպոնեսյան պատերազմի (մ․ թ․ ա․ 431—404 թթ․), որն ավարտվեց Աթենքի պարտությամբ։

Բնութագրվում է։ Հունական պոլիսների մշակույթի և տնտեսության զարգացում։ Պարսկական համաշխարհային տերության ագրեսիայի արտացոլում, ազգային ինքնագիտակցության բարձրացում։ Առևտրա–արհեստագործական և պետական կառուցվածքի ժողովրդավարական տեսակի պոլիսների, մնացած գյուղատնտեսական և արիստոկրատական պոլիսների միջև կոնֆլիկտի աճ։ Պելոպոնեսյան պատերազմ, ընկած Էլլադայի տնտեսական և քաղաքական պոտենցիալ։ Պոլիսային համակարգի ճգնաժամի սկիզբ և մակեդոնյան ագրեսիայի արդյունքում անկախության կորուստ։

Հելլենիստական շրջան խմբագրել

Հելլենիստական (մ․ թ․ ա․ IV—I դարեր)։ Ալեքսանդր Մակեդոնացու համաշխարհային տիրապետության կարճաժամկետ հաստատում։ Հելլենիստական արևելյան հունական պետության վերածնունդ, ծաղկում և անկում։

Հլլենիստական առաջին շրջան (մ․ թ․ ա․ 334—281 թթ․) խմբագրել

Ալեքսանդր Մակենդոնացու զորքերի հույն–մակեդոնական արշավանքները, նրա համաշխարհային իշխանության համառոտ պատմությունը և անկումը մի շարք հելլենիստական պետությունների շարքում։

Բարձր հելլենիզմը համընկավ կատաղի պունիկյան պատերազմներին՝ գրավելով Հռոմի ուշադրությունը արևելյան միջերկրածովյան շրջաններից, տևելով մինչև հռոմեացիների 168 թ նվաճումները և նրանց կողմից Կորիֆի կործանումը։ Այդ տարիներին ծաղկում ապրեց Հռոդոսը, մեծ դեր խաղաց հարուստ Պերգամոնյան թագավորությունը Աթթալա I (241—197 թթ․) և Եվմենե II օրոք (197—152 годы), ստեղծվեցին Պտղոմեոսյան Եգիպտոսի փառահեղ հուշարձանները։

Հելլենիստական առաջին շրջանը բնութագրվում է արքաների աստվածացման ավանդույթի սկզբնավորմամբ[5]։ Հելլենիզմի դարաշրջանի ավարտին թագավորական մշակույթը դարձավ «վիզանտական այցեքարտ», նրա կառույցները ու ծիսակատարությունները մուտք գործեցին հանրային կյանքի բոլոր ոլորտներ՝ դառնալով դարաշրջանի սուրբ պրակտիկայի կարևորագույն գիծը։

Հելլենիստական երկրորդ շրջան (մ․ թ․ ա․ 281—150 թ․) խմբագրել

Արևելյան հունական պետականության մշույթի և տնտեսության ծաղկում։

Հելլենիստական երրորդ շրջան (մ․ թ․ ա․ 150—27 թ․) խմբագրել

Հելլենիստական պետականության ճգնաժամ և անկում։

Հռոմեական կայսրություն խմբագրել

 
Հռոմի ֆորումը մեր օրերում

Հռոմեական կայսրություն (մ․ թ․ ա․ 27 թ․ — մ․ թ․ 476 թ․)

Պրիցիպատ (մ․ թ․ ա․ 27 թ․— մ․ թ․ 284 թ․) խմբագրել

Տետրարխիա և դոմինանտ (մ․ թ․ 285—324 թթ․) խմբագրել

Հռոմեկան կայսրության անկում (մ․ թ․ 395—476 թթ․) խմբագրել

Ուշ անտիկ շրջանի նշաններ խմբագրել

Վաղ միջնադարյան մշակույթի բնութագիր խմբագրել

  • Հոգևոր և նյութական մշակույթի անկում։
  • Անհավատ առաջնորդների և բնակչության աստիճանաբար քրիստոնեացում։
  • Գյուղական համայնքներում անհավատ տարրի ճշգրտում և քաղաքների թողարկում՝ որպես ֆինանսական և քաղաքական կենտրոններ։
  • Ամբողջ պատմության մեջ միջնադարյան մշակույթը իրենից ներկայացնում է եկեղեցու և պետության միջև պայքար։
  • Վաղ միջնադարում իրավունքը հիմնականում ստեղծվում է ավանդույթի հիման վրա։ Այստեղ արժանի է հիշատակել հանրահայտ «Սալիական օրենսգիրքը, որտեղ գալլա–հռոմեական հասարակության դատավարությունը հիմնված էր Թեոդոսիայի օրենսգրքի վրա, իսկ բարբարոսական հասարակության դատավարությունը՝ սեփական բարբարոսական իրավունքների հիման վրա։

Պատմագրություն անտիկ շրջանի և միջնադարի շրջանաբաժանման հարցի շուրջ խմբագրել

Հետևյալ հարցի պատմագրությունը ծնվել է դեռևս դարի կեսին, բայց նրա առաջնորդները չէին տարբերակում անտիկ շրջանը միջնադարից։ Օրինակ՝ Օտտոն Ֆրեյզենգենտսկու (1111—1158 թթ․) մոտ բացակայում էր միջնադարի սկզբի մասին պատկերացումը, չկար անտիկ պատմության և միջնադարի միջև ընդմիջում։ Հռոմեական կայրության ընդունված պատմությունը ընթանում է Ֆրիդրիխ Բարբարոսից հետո առանց ընդմիջման։ Նա միայն նշում է մի քանի փոփոխություններ իր ժամանակակից կայսրության համար․ «այսուհետ կայսրության ղեկավարումը թուլացավ նրանով, որ «Կոստանդինի պարգև»–ի ժամանակ երկրային իշխանությունը պատկանեց պապին»։

Ի տարբերություն միջնադարյան մտքերի՝ հումանիստները միջնադարն առանձնանցնում էին անտիկ շրջանից։ Պետրարկան առաջիններից մեկն էր, որ առանձնացրեց «medium aevum՝ միջնադար» կամ միջին դարեր՝ որպես նոր շրջան՝ առանձնացված անտիկ շրջանից։ Այդ ձևով հումանիստները համարավեցին երեքանդամանոց խմբավորման ստեղծողները հին, միջին և նոր պատմական շրջաններում[7]։ Մաքիավելին նկատում էր, որ Հռոմեական կայսրությունը կործանվել է բարբարոսների կողմից, ինչը նշանակում էր նոր շրջանի սկիզբ։ Նա հերքողաբար էր մոտենում քրիստոնեությանը՝ ասելով, որ անտիկ շրջանի կրոնը դաստիարակում էր մարդկանց մեջ քաղաքացիական խիզախություն, իսկ քրիստոնեությունը քաղաքացիական խառնվածքի վրա ունեցավ թուլացնող ազդեցություն, որը և խարխլեց կայսրության հզորությունը։ Քրիստոնեությունը կայսրություն մտցրեց նոր խառնաշփոթներ և դրանով հեշտացրեց գրավումը բարբարոսների համար[7]։

Ռեֆորմացիայի ժամանակ Մարտին Լյութերի ուղեկից Ֆիլիպ Մելանխթոնը պապականության և վանականության առաջացումը կապում էր մշակույթի անկման հետ, որը տեղի ունեցավ գոթերի, վանդալների և գունների կողմից Հռոմեական կայսրության կործանումից հետո, որի արդյունքում ծագեցին ուսմունքների նոր կաղապարներ և հաստատվեցին շատ սնահավատություններ։ Սեբաստյան Ֆրանկը, իր ամբողջ կյանքը նվիրելով ազգային հարցերի համար կռիվներին, հաստատեց, որ Հռոմեական կայսրությունը ընկավ, քանի որ բռնապետական պետություն էր, և պետք է անկում ապրեր, ինչպես դրա նախորդ բոլոր կայսրությունները։ Բանականությունն իր տեղը զիջեց անիմացությանը, մարդիկ կրկին սկսեցին աղոթել տեսանելի առարկաներին, պապին ու կայսրին աաստվածացնել, կառուցել եկեղեցիներ ու վանքեր։ Ֆրանկը նշում էր, որ «բարբարոսական դարաշրջանի» [ամենայն հավանականությամբ այդպես է հանդես եկել վաղ միջնադարը] առանձնահատկությունը ազնվականության տիրապետությունն ու ամրությունն էր[7]։ Բողոքական պատմաբան Ցելլարիան (Քրիստոֆոր Քելլեր) «Միջին դարերի պատմություն» աշխատությունը սկսում է Կոստանդին Մեծի ժամանակաշրջանում Հռոմեական կայսրությունում քրիտստոնեական հաղթանակով։

Հարկ է հիշատակել այնպիսի գործիչի, ինչպիսին է հոգևորական և աստվածաբանության դոկտոր Ժանն–Բեննիս Բոսյուեն (1627—1704)։ Նրա շրջանաբաժանումն ունի զուտ աստվածաշնչյան բնույթ՝ կապելով նոր ժամանակի սկիզբը Կոստանդին Մեծի կառավարման հետ։ Այսպիսով՝ միջին դարերի պատմությունը նրա շրջանաբաժանմամբ բացակայում է[8]։ Նրա շրջանաբաժանման հիմնական գաղափարը նրանում է, որ ֆրանկները Հռոմեական կայսրության իրական հետևորդներն են, ինչը նշանակում է՝ Ֆրանսիական միապետությունը ներկայացվում է աշխարհում որպես ամենահինն ու ազնվականը։

Լուսավորական դարաշրջանի գործիչները՝ Վոլտեր, Շառլ Մոնտեսքյո, Վիլյամ Ռոբերտսոն, ընդհանուր առմամբ հակված են կարծելու, որ Հռոմեական կայսրության թուլացման և անկման պատճառները թաքնված են զինվորների վրեժխնդրության, կառավարության թալանի, ծանր հարկային բեռի և հնզանդության սովորության մեջ, որոնք թուլացրին տարբերվող հռոմեացիների ռազմատենչության և անկախության ոգին։ Շքեղության և բարոյականության սովորույթները լրացնում էին այս պատկերը։ Բարբարոսների ներխուժումը միայն արագացրեց անկման գործընթացը։ Միջնադարի սկիզբը որոշվում է Հռոմի անկմամբ մ․ թ․ V դ․։ Էդվարդ Գիբբոնի (1737—1794) ստեղծագործությունը («Հռոմեական կայսրության անկումն և կործանումը») ունեցավ ցնցող հաջողություն․ այն վկայակոչել են շատ եվրոպական պատմաբաններ։ Հիմնականում մեղադրում են քրիստոնեությանը ցանկացած մշակույթի հանդեպ իր թշնամանքի համար, բայց, դրանից բացի, առանձնացնում են անկման այլ պատճառներ՝ կապված ավելի վաղ Լուսավորության գործիչների հետ[7]։

Ժուլ Միշլեն (1798—1874) առաջ է քաշել մի գաղափար, ըստ որի ամբողջ պատմությունը մարդկության պայքարն է բնության դեմ, ազատության պայքարը՝ անհրաժեշտության դեմ։ Հռոմը, նրա կարծիքով, մեծացել է կենդանի օրգանիզմի ճշգրտությամբ՝ իրեն ձուլելով ամբողջ աշխարհը։ Բայց Հռոմը տառապում էր անբուժելի հիվանդությամբ՝ ստրկությամբ, որն էլ դարձավ Հռոմեական կայսրության անկման պատճառը․ այն քայքայեց հռոմեական օրգանիզմը, և վերջապես, սպանեց նրան։ Բարբարոսները, քրիստոնյաները և ստրուկները դեմ դուրս եկան այս կեղծ միասնությանը և ոչնչացրին այն։ Հռոմեկան կայսրության փոխարեն եկավ քրիստոնեությունը և եկեղեցու գերիշխանությունը՝ սանձազերծելով կոպիտ ուժ[7]։

Գիբբոնի ժամանակներից ի վեր պատմական և ժամանակակից գրականության մեջ ավանդաբար ուշ անտիկ շրջանի բովանդակությունը մեկնաբանվում է բացառապես բացասական տեսանկյունից, ինչպես հռոմեական պետական համակարգի փլուզումն ու կայսրության քայքայումը։

«Ուշ անտիկ շրջան» տերմինը լայն օգտագործման մեջ է մտել ականավոր պատմաբան և սոցիոլոգ Մաքս Վեբերի հետազոտությունների շնորհիվ, թեև մեկ այլ ոչ պակաս հայտնի գիտնական, շվեյցարացի մշակութաբան Յակոբ Բուրկհարդտը նմանատիպ տերմին է օգտագործել արդեն 1853 թվականին «Կոստանդին Մեծի դարը» գրքում։

1970-ական թթ․ սկզբին՝ Մեծ Բրիտանիայում Փիթեր Բրաունի «Ուշ անտիկ շրջանի աշխարհը» մենագրության հայտնվելուց հետո, ուշ անտիկ շրջանը սկսեց հասկացվել որպես ինքնուրույն պատմական դարաշրջան (լայն ժամանակագրական շրջանակներում՝ III դ․ կեսերից VII դարը, նեղ առումով՝ IV—VI դդ․)։ Փիթեր Բրաունը կրոնական գործոնը տեսնում է որպես ուշ անտիկ շրջանի հանրության զարգացման հիմքը։ Հենց քրիստոնեական եկեղեցու կազմավորումն ու զարգացումը, ուշ Հռոմեական կայսրության քրիստոնեացումը, դրույթների ստեղծումը և քրիստոնեության մեջ տարբեր ուղղությունների ի հայտ գալը, գաղափարախոսությունների, կրթական համակարգի և մշակույթի ոլորտներում փոփոխությունները որոշակիացրին ուշ անտիկ շրջանի հանրության դիմագիծը։ Փիթեր Բրաունը ընթերցողներին ցույց տվեց ուշ անտիկ շրջանի պատկերը որպես հնարավորությունների և արմատական փոփոխությունների, բազմազանության և ստեղծագործության ժամանակաշրջան, ինչն իր արտացոլումն է գտել չափազանց հարուստ գրական ավանդույթների, արվեստի գործերի, շինարարության և այլ ոլորտներում։ Հռոմեական կայսրությունը ներկայացվում է բազմահավատության զարգացմամբ, որտեղ քրիստոնեության հետ միասին իրենց դերն են խաղացել նորպլատոնականությունը, հին անտիկ շրջանի լեզվական մշակույթը և նաև կրոնական տարբեր պրակտիկաները[9]։

Որպես կանոն ժամանակակից հետազոտողները իրենց պարբերականությունը կառուցում են կայսրերի կառավարման տարիների հենքով կամ արևէ դարակազմիկ իրադարձության հիման վրա։ Այդպիսի ուղենիշները՝ ուշ անտիկ շրջանի սկիզբը որոշարկող, ամենից հաճախ կապված են Դիոկղետիանոսի, Կոստանդինի և 395 թվականին կայսրությունը պաշտոնապես երկու մասին բաժանելու հետ։ Բայց բոլոր այս ժամանակները պայմանական են և ընդունվել են միայն հետազոտությունների հարմարության համար։

Հարկ է նշել նաև այն փաստը, որ մինչև վերջերս այնպիսի խոշոր հրատարակություններ, ինչպիսիք են Քեմբրիջի անտիկ պատմության (1923—1939) առաջին հրատարակությունը ավարտվում էր 324 թվականով՝ կայսր Կոստանդինի կառավարման թվով։ Սակայն, այդ նույն քեմբրիջյան պատմության երկրորդ հրատարակությունը ավարտվում է 600 թվականով[10]։

Այնպիսի ուսումնասիրողների, ինչպիսիք են՝ Առնոլդ Խյուն, Մարտին Ջոնսը և Փիթեր Բրաունը, հետագա գործերում ժամանակահատվածի հերթափոխը նախատեսվում է մինչև ուշ անտիկ շրջանի 641 թվականը Ջոնսի մոտ և 800 թվականը Բրաունի մոտ (Կառլոս Մեծի թագադրումը «արևմուտքի կայսր»)։

Շատ հաճախ ուշ անտիկ շրջանի վերնաժամկետ են համարում բյուզանդական պատմության իրադարձությունները, ինչպես՝ Հուստինիանոսի մահը 565 թվականին, Ֆոկիայի հեղաշրջումը 602 թվականին կամ արաբական ներխուժումը Բյուզանդիա 630-ական թթ․ (մասնավորապես Առաջավոր Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում հենց արաբական նվաճումներն են համարվում այդ երկրների հնագույն պատմության ավարտը)։

Այսպիսով՝ ուշ անտիկ շրջանի ինչպես ստորին, այնպես էլ վերին սահմանները մնում են բանավիճային հարցեր։

Անտիկ աշխարհի աշխարհագրություն խմբագրել

Բալկանյան Հունաստանը հնում զբաղեցնում էր մոտավորապես 88 հազ կմ2 տարածք։ Հյուսիս–արևմուտքում սահմանակից էր Իլլիրիային, հյուսիս–արևելքում՝ Մակեդոնիային, արևելքից ողողված էր Իոնիկ, հարավ–արևելքից՝ Միրթոյական, արևելքից՝Էգեյան և Ֆրանսիական ծովերով։ Ներառում էր երեք տարածաշրջան՝ Հյուսիսային Հունաստան, Կենտրոնական Հունաստան ևՊելոպոնես։ Հյուսիսային Հունաստանը՝ Պինդ լեռնաշղթայով բաժանվում էր արևմտյան (Էպիրոս) և արևելյան (Թեսալիա) մասերի։ Կենտրոնական Հունաստանը առանձնացավ հյուսիսային Հունաստանից Վելուխի և Էտտա լեռներով․ կազմված էր տասը մարզերից (արևմուտքից դեպի արևելք)՝ Ակարնանիա, Էտոլիա, Լոկրիդա, Դորիդա, Ֆոկիդա, Բեոտիա, Մեգարա և Ատտիկա։ Պելոպոնեսը մնացած Հունաստանի հետ միացվել է նեղ (մինչև 6 կիլոմետր) Կորնթոսի պարանոցով։

Պելոպոնեսի կենտրոնական շրջանը Արկադիան էր, որն արևմուտքում սահմանակից էր Էլլադային, հարավում՝ Մեսինային և Լակոնիային, հյուսիսում՝ Ահայային, արևելքում՝ Արգոլիդիային, Ֆլասիային և Սիկոնիային։ Թերակզղու հյուսիս–արևելյան անկյունում տեղակայված էր Կորնթոսը։

Կղզային Հունաստանում մի քանի հարյուր կզղիներ են հաշվվում, որոնք ունեցել են չորս մեծ կղզեխմբներ՝ Կիկլադյան կզղիները՝ Էգեյան ծովի հարավ–արևմուտքում, Հյուսիսային Սպորադները՝ Էգեյան ծովի հյուսիսում, Դոդեկանեսը՝ Էգեյան ծովի հարավ–արևմուտքում և Իոնասական կղզիները՝ Հունաստանի արևմտյան ափի մոտ։ Հունական կզիներից ամենից խոշորները էին՝ Կրետեն՝ Պելոպոնեսից և Էվբեից հարավ–արևելք՝ Կենտրոնական Հունաստանից առանձնացված Էվրիպի նեղ նեղուցով։ Կղզիներից առավել զգալիները Հունաստանի արևմտյան ափին Կերկիրան, Լեֆկասը, Կեֆալոս և Զակինթոս էին։

Բալկանյան Հունաստանը հիմնականում լեռնային երկիր էր (հյուսիսից հարավ այնտեղով են անցնում Դինարական Ալպերի երկու ճյուղերը)՝ չափազանց կտրտված ափային գծով և բազմաթիվ ծոցերով (ամենախոշորները՝ Ամվրակիսոս, Կորնթոսի պարանոց, Մեսինա, Լակոնիա, Արգոլիդիա, Սարոնիկոս, Մալիակոս և Պագաստիկոս

Անտիկ շրջանի ժառանգություն խմբագրել

Անտիկ աշխարհ և ժամանակակից հասարակություն խմբագրել

Անտիկ շրջանը ներկայումս թողել է հսկայական հետք։

Զանգվածային լրատվամիջոցների և ընթերցողների նախասիրությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ XX—XXI դարերի սահմանագծին հասարակությունը գտնվում է անտիկ ժառանգության նկատմամբ հետաքրքրության բարձրացման վրա։ Ամբողջ աշխարհում հնագիտական որոնումներ են կատարվում, և դրանց արդյունքները անմիջապես դառնում են զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվության և հանրային քննարկման առարկա։

XIX դարում ձևավորվել է «հունական հրաշքի» տեսությունը՝ դասական Հունաստանի արվեստի բացարձակ կատարելությունը, որը, համեմատած հելլենիզի մշակույթի և Հռոմի հետ, անկումն էԷպիգոնիզմի։ Գրատպության զարգացումը խթանել է հույն և լատինացի հեղինակների ուսումնասիրություններն ու նրանց հետ ծանոթությունը։ Պյութագորասի թեորեմը, Էվկլիդեսի երկրաչափությունը, Արքիմեդի օրենքը դարձան դպրոցական ուսուցման հիմքերը։ Անտիկ աշխարհագրագետների աշխատությունները՝ Երկրի գնդաձևությունից ստացված և դրա ծավալը հաշվարկված, նշանակալի դեր խաղացին մեծ աշխարհագրական հայտնագործություններում։ Անտիկ մտածողների փիլիսոփայական համակարգերը ոգեշնչեցին նոր ժամանակների փիլիսոփաներին։

XVIII դարում՝ Ֆրանսիական մեծ հեղափոխության նախօրեին, մատերիալիստ–փիլիսոփաները դիմում են Լուկրեցիային։ Երկրի՝ ատոմներից առաջացման, բնության էվոլյուցիայի և մարդկային հասարակությունը՝ առանց աստվածային վերաիմաստավորման, օրենքների, որոնք ոչ թե աստված, այլ մարդիկ են ստեղծում նույն այդ օգտակարության համար և չեղարկում են, երբ դրանք այդ օգտակարությամբ դադարում են բավարարելուց, տեսակետները այդ ժամանակվա առաջադեմ տեսություններին համահունչ են։ Եվ նույնքան համահունչ էին ժողովրդավարության, հավասարության, ազատության, արդարության գաղափարները՝ թեև դառնալով XVIII դարի գաղափարախոսություններ՝ դրանք ավելի լայն ընդգրկում ունեցան, քան անտիկ շրջանում։

Եվրոպական թատրոնը և գրականությունը մշտապես անդրադարձել են անտիկ շրջանին և ավելի բազմազան են դարձել կապերը նրա հետ։ Մշակվել են անտիկ սյուժեներ՝ Վիլիամ Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա» և «Հուլիոս ԿԵսար», Ժանն Ռասինի «Անդրոմաքե», «Ֆեդրա» և «Բրիտանիկուս», Պիեռ Կոռնեյլի «Մեդեա», «Հորացիոս» և «Պոմպեյ»։ Ամբողջական պիեսներ բեմադրվեցին։ Օրինակ՝ Շեքսպիրի «Սխալների կատակերգություն» կրկնում է Պլավտուսի «Մենեխմները», իսկ Մոլիերիի «Ժլատը»՝ Պլավտիուսի «Լառչիկը»։ Մոլիերի, Լոպե դե Վեգայի, Կառլո Գոլդոնիի կատակերգությունները նման են Պլավտիուսի ճարպիկ, խելացի ծառաներին, որոնք օգնում են տերերին կազմակերպել իրենց սիրային գործերը։ Թարգմանվել են անտիկ վեպերը և դրանց նմանակմամբ գրվել են նորերը։

Շատ անտիկ կերպարներ և սյուժեներ՝ աստվածների, աստվածուհիների, հերոսների, մարտերի և տոների մասին, մեկնաբանվել են իրենց ժամանակի ճաշակի համաձայն։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ակտիվ գործիչ, նկարիչ Դավիթը, ի տարբերություն նկարիչների, որոնց գործերում արտացոլված են ազնվականների նախասիրությունները, գրել է անտիկ հերոսների, հայրենասիրական և քաղաքական զգացմունքների մասին՝ «Հորացիուսի երդումը», «Սոկրատի մահը», «Լեոնիդը Թելմոպիլիայում»։

Հռոմեական իրավունքը դրվեց ռոմանոգերմանական ընտանիքի իրավական համակարգի հիմքում։

Անտիկ մշակույթի հարմարեցումը Ռուսատաատնում խմբագրել

Հին Ռուսիայում անտիկ մշակույթի առաջին աղբյուրը դարձավ ուղղափառ գրականությունը՝ Ռուսիա ներթափանցած Բյուզանդիայից և հարավային սլավոնական հողերից՝ քրիստոնեության հետ միասին։ Հին Ռուսիայում անտիկ դիցաբանությունը կորցրեց մշակութային բովանդակությունը և վերածվեց զուտ կրոնականի՝ հակառակ քրիստոնեության[11]։ Անտիկ իրականության նշումը հին ռուսական գրականության մեջ ուղեկցվեց «հելլենական հրճվանքի» անվերապահ դատապարտմամբ։ Համատեքստից դուրս բերված անտիկ փիլիսոփաների մեջբերումները ներկայացնում էին քրիստոնեական գաղափարների հաստատումը։ Անտիկ աստվածությունները հիշատակվում էին որպես հեթանոսական սատանաներ կամ դիտվում էին որպես պատմական անհատականություններ։ Սրբազան պատմության համատեքստում անտիկ պատմությունը հետաքրքրել է դպիրներին և ընկալվել է եկեղեցական ավանդության պրիզմայով[12]։ Անտիկ հեղինակների փիլիսոփայական որոշ կառույցներում, օրինակ՝ Պլատոնի, ուղղափառ գրողներն իրենց էությամբ ներկայացվում էին քրիստոնեական, հենց այդ պատճառով էլ արժանի են պահպահման։ Նրանք հայտնվել էին հին ռուսական գրքերում (հեղինակային հղմամբ կամ անանուն)[13]։

Անտիկ անցյալի մասին վկայությունները ներառում էին նաև պատմական ստեղծագործություններ։ XI—XII դարերում է թարգմանվել Իոսիֆ Ֆլավիոսի «Հրեական պատերազմի պատմությունը»։ Այն գիտեին և իրենց ստեղծագործություններում օգտագործեցին Իոսիֆ Վոլոցկին, Իվան Ահեղը, Ավվակում երեցը[14]։ Արդեն XI դարում Ռուսիայում հայտնի էին հնագույն աշխարհի պատմությունը արտացոլող բյուզանդական քրոնիկները։ Ավելի ուշ ռուս ընթերցողին հասանելի են դառնում նաև Ալեքսանդր Մակեդոնացու և Տրոյական պատերազմի մասին ստեղծագործությունները[15]։

XVII դարում իրավիճակը սկսեց փոխվել, իսկ Պետրոս I օրոք պետությունը նպատակաուղղված տարածում էր անտիկ մշակույթի մասին գիտելիքները։ Անտիկ մշակույթը դարձավ ռուսական մշակույթի օրգանական հատվածը։ Առանց նրա հետ ծանոթանալու հնարավոր չէ հասկանալ ռուս դասական գրականության մեջ բազմաթիվ հունական և հռոմեական վերհուշը։ Ռուստաստանում դեռևս XVIII դարում թարգամանում էին անտիկ հեղինակներին, և արդեն Գավրիլ Ռոմանովիչ Դերժավինը գրեց իր «Հուշարձան»–ը Հորացիոսի «Հուշարձանի» ազդեցությամբ։ Ալեքսանդր Սերգեևվիչ Պուշկինը հրաշալի գիտեր հռոմեական գրականություն։ Իրականում նրա թարգմանությունները համարժեք են բնօրինակներին և չունեն հավասարները։

Անտիկ թեմաներին են անդրադարձել Դմիտրի Սերգեևիչ Մերեժկովսկին («Հուլիանոս Ուրացող»), Լեոնիդ Անդրեևը («Սաբինուհու առևանգումը» և «Ձին սենատում» պիեսները)։ Հայրենական անտիկագիտության հիմնադիր Միխայիլ Սեմյոնովիչ Կուտորգիի (1809—1889) կարծիքով «ոչ մի սկիզբ ռուս ժողովրդի վրա այդքան ուժեղ ազդեցություն չի թողել, ինչպես հելլենականի սկիզբը», որովհետև այն «մատնանշել և մշտապես ցույց է տվել Հունաստանի պատմության ուսումնասիրման անհրաժեշտությունը, ավելի ճիշտ՝ հելլենականության անհրաժեշտությունը մեր սեփական ռուս ազգության իմացության համար»[16]։ Ակադեմիկոս Ավգուստ Կռիլովիչ Նաուկը (1822—1892) կարծում է, որ «նոր հույներից բացի չկա հին հելլեների հետ իր պատմական ճակատագիրը կապած այլ ժողովուրդ, ինչպես ռուս ժողովուրդը»[17]։

Նշումներ խմբագրել

  1. 1. Античность,(ист. эпоха) 2. античность,(то, что относится к этой эпохе; свойство по прил. античный) Կաղապար:Книга:Прописная или строчная
  2. Советская историческая энциклопедия / ред. Е. М. Жукова. — М.: Советская энциклопедия, 1973—1982.
  3. Словарь античности / Иршмер Й., Йоне Р.. — Пер. с нем.. — М.: Прогресс, 1989. — С. 37.
  4. Примеры употребления: 1/ «Реальный словарь классических древностей» Фр. Любкера (С-П., 1884) — энциклопедический словарь Древней Греции и Древнего Рима; 2/ Словарь классических древностей Харпера (1898); 3/ s:ЭСБЕ/Укрепления городов в классической древности.
  5. Шевченко О.К. «Герои. Цари. Боги. (Античный Крым в контексте Евразийской цивилизации)». ИСТОРИЯ - ЭЛЛИНСКАЯ ОЙКУМЕНА - Публикации и Персоналии - САКРАЛИЗАЦИЯ ВЛАСТИ В АНТИЧНОСТИ. antika-vlast.at.ua. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. Димитриев В. А. К вопросу о варваризации римской армии в IV в. н. э. (По данным Аммиана Марцеллина) // Научные ведомости Белгородского государственного университета. — 2011. — № 7 (102). — С. 46—47.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Е. А. Косминский Историография средних веков. V — сер. XIX вв. — М.: Изд-во Московского университета, 1963. — С. 39, 59, 95—97, 187—248, 404.
  8. Косминский Е. А. Историография средних веков. V — сер. XIX вв. М.: Изд-во Московского университета. 1963. С. 136—137.
  9. И. Ю. Ващева Концепция Поздней античности в современной исторической науке // Вестник Нижегородского университета им. Н. И. Лобачевского. —Н. Новгород, 2009. — № 6 (1). — С. 225.
  10. Ващева И. Ю. Концепция Поздней античности в современной исторической науке / И. Ю. Ващева // Вестник Нижегородского университета им. Н. И. Лобачевского. Серия «История». № 6 (1). Н. Новгород, 2009. С. 226—227.
  11. Живов В. М., Успенский Б. А. Метаморфозы античного язычества в истории русской культуры XVII—XVIII вв. // Античность и культура в искусстве последующих веков. —М., 1984. — С. 204—285.
  12. Буланин Д. М. Античные традиции в древнерусской литературе XI—XVII вв.. — München, 1991. — Т. 278. — (Slavistische Beiträge).
  13. Мильков В. В. Сведения о древнегреческой философии в «Хронике» Георгия Амартола // История российско-греческих отношений и перспективы их развития в XXI веке: Материалы конференции. —М., 2010. — С. 111—125.
  14. Творогов О. В. «История Иудейской войны» Иосифа Флавия // Словарь книжников и книжности Древней Руси. —Л., 1987. — В. I. (XI — первая половина XIV в.). — С. 214—215.
  15. Творогов О. В. Античные мифы в древнерусской литературе XI—XVI вв. // ТОДРЛ. —Л., 1979. — Т. 33. — С. 3—31.
  16. В. С. Сергеев. «История Древней Греции : Историография древней Греции». www.sno.pro1.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  17. Варнеке Б. В. Наук, Август Карлович. — Русский биографический словарь: в 25 томах. — СПб.—М.. — С. 1896—1918.

Հղումներ խմբագրել

Lua–ի սխալ՝ expandTemplate: template "РисПортала" does not exist։