Անտեսանելի կրկես (The Invisible Circus), 2001 թվականի ամերիկյան դրամա ֆիլմ, սցենարի հեղինակն ու ռեժիսորն է Ադամ Բրուքս, գլխավոր դերերում՝ Քեմերոն Դիաս, Ջորդանա Բրյուստեր և Քրիստոփոր Էկքլստոն, Ջենիֆեր Իգան 1995 թվականի «Անտեսանելի կրկես» (The Invisible Circus) վեպի հիման վրա։ Այս ֆիլմը դեռահաս աղջկա մասին է, ով 1976 թվականին ճանապարհորդում է Եվրոպայում և որոնում իր ավագ քրոջ ինքնասպանության պատճառները։ Իր որոնումների ժամանակ նա հանդիպում է իր մահացած քրոջ նախկին ընկերոջը[6]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Սանդանս կինոփառատոնի ժամանակ 2001 թվականի հունվարի 11-ին, ֆիլմը հեռարձակվել է 2001 թվականի փետրվարի 2-ին Միացյալ Նահանգներում[6]։

Անտեսանելի կրկես
անգլ.՝ The Invisible Circus
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3]
Թվական2001 և հունիսի 28, 2001
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱդամ Բրուքս[1][2][4]
Սցենարի հեղինակԱդամ Բրուքս
ԴերակատարներՔեմերոն Դիաս[2][4][3][…], Ջորդանա Բրյուստեր[4][3][5], Քրիստոֆեր Էքլստոն[4][5], Բլայթ Դաններ[4][5], Պատրիկ Բերգին[5], Իզաբել Պասկո[5], Մորից Բլյայբտրոյ[5] և Կամիլա Բել[5]
ՕպերատորՀենրի Բրեհեմ
ԵրաժշտությունՆիկ Լերդ-Քլաուս
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
ԿինոընկերությունFine Line Features
Տևողություն93 րոպե

Սյուժե խմբագրել

Նախորդ դարի 70- ականներից բավական ժամանակ էր անցել․․․ Երիտասարդ Ֆիբին մեկնում է Եվրոպա գտնելու պատասխանն այն հարցի, որը տանջում է նրան տարիներ շարունակ։ Երբ Ֆիբին դեռ երեխա էր, նրա ավագ քույրը՝ Ֆիբին, ով ակտիվիստ էր և անդամակցում էր քաղաքական ռադիկալ ուժերին, ընկերոջ հետ մեկնում է Եվրոպա։ Մեկ տարի անց Պորտուգալիայից լուր է գալիս Ֆեյթի ինքնասպանության մասին։ Ֆիբին չի կարողանում հասկանալ թե ինչն էր ստիպել միշտ կենսախինդ և ուրախ Ֆեյթին ինքնասպան լինել։ Եվ հիմա Ֆեիբին որոշում է պարզել դա փորձելով անցնելով այն նույն ճանապարհը, որն անցել էր քույրը։ Նա և իր մահացած քրոջ նախկին ընկերը սիրահարվում են մեկը մյուսին և միասին ճանապարհորդում Պորտուգալիայում։ Նա վերջապես բացահայտում է քրոջ ինքնասպանության պատճառը և վերադառնում տուն։

Դերերում խմբագրել

Կարծիքներ խմբագրել

Ֆիլմը քննադատների կողմից արժանացել է բացասական ակնարկների և 61 ակնարկների հիման վրա ունի 21% վարկանիշ ըստ Rotten Tomatoes կայքի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0178642/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film509091.html
  3. 3,0 3,1 3,2 http://www.metacritic.com/movie/the-invisible-circus
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=26873.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://www.imdb.com/title/tt0178642/fullcredits
  6. 6,0 6,1 Scott, A. O. (2001 թ․ փետրվարի 2). «Tripping Through Europe On a Quest for Lost Time». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել