Անտառների միջազգային օր

Անտառների միջազգային օր, ամենամյա տոն, որը նվիրված է անտառների պահպանությանը։ Առաջին անգամ նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ[3]։ Անտառների միջազգային օրն ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ, ինչպես նաև այդ ուղղություններով մարդկանց կարծիքների փոխանակման և կոոպերատիվ աշխատանքի համար։

Անտառների միջազգային օր

Տեսակմիջազգային օր և հիշարժան ամսաթիվ
ԱմսաթիվՄարտի 21
Հաստատված2013[1]
Անվանված էանտառ
Ի հիշատականտառ[2]
Կայքun.org/es/observances/forests-and-trees-day(իսպ.) և un.org/en/observances/forests-and-trees-day(անգլ.)
Դանիել Նեփսթադը 2010 թվականին՝ անտառների միջազգային օրվա 4-րդ տոնակատարությանը, Կանկուն, Մեքսիկա

Նախադրյալներ խմբագրել

Անտառների հատումն ածխածնի համաշխարհային արտանետումների մոտ 12-18 %-ի պատճառ է, ինչը գրեթե հավասար է ամբողջ տրանսպորտով CO2-ի բոլոր արտանետումների գումարին։ Անտառները ցամաքային կենդանի արարածների 80%-ի տունն են։ Ամեն տարի ավելի քան 13 միլիոն հեկտար անտառ է հատվում, ինչը մոտավորապես հավասար է Անգլիայի մակերեսին[4]։ Այդ կապակցությամբ անհրաժեշտ էին անտառահատումների արագության նվազեցման միջոցառումներ։ Այդպիսի միջոցառումներից մեկը Անտառների միջազգային օրն էր։

Պատմություն խմբագրել

Մինչ Անտառների միջազգային օրվա հռչակումը եղել է սերտորեն կապված միջազգային երկու միջոցառում՝ նվիրված անտառահատումների խնդրին։ Դրանք էին՝ Անտառային տնտեսության համաշխարհային օրը, որը սահմանվել է 1971 թվականին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից, և Անտառի օրը, որը 2007-2012 թվականներին կազմակերպվել է միջազգային անտառատնտեսական հետազոտությունների կենտրոնի կողմից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել