Անտառային գերեզմանատուն (Տալլին)

Անտառային գերեզմանատուն (էստ․՝ Metsakalmistu — Մետսակալմիստու), գերեզմանատուն Տալլին քաղաքում, որտեղ թաղված են էստոնացի հայտնի գրողներ, նկարիչներ, քանդակագործներ, ճարտարապետներ և քաղաքական գործիչներ։ Տեղակայված է Կլոոստրիմետսայում (Kloostrimetsa tee, 36)։ Ընդհանուր մակերեսը կազմում է 48,3 հա։

Անտառային գերեզմանատուն
էստ․՝ Metsakalmistu
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունՏալլին
ՎայրKloostrimetsa?
Երկիր Էստոնիա
Հիմնման տարի1933
Ժառանգության կարգավիճակպատմական հուշարձան[1]

Պատմություն խմբագրել

Անտառային գերեզմանատունը հիմնադրվել է քաղաքային իշխանությունների որոշմամբ 1933 թվականին Կլոոստրիմեստայում, և այնտեղ առաջինը թաղվել է Էդուարդ Վիլդեն։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1939 թվականին։ Նույն թվականին այնտեղ թաղվել է 15 մարդ[2]։

Սկզբում գերեզմանատան ընդհանուր մակերեսը կազմել է 24,2 հա, սակայն հետագայում այն ընդլայնվել է և ներկայում կազմում է 48,3 հա։

Մետսակալմիստուն բնական տեսքով գերեզմանատուն է, և նրա ձևավորման պահանջներն արգելում են հուշաքարերի ու ցանկապատերի տեղադրումը։ Գերեզմանների վրա հուշարձանների տեղադրումը չի երաշխավորվում, բայց դրանք կան քիչ քանակով։ Սկզբում թույլատրվել է տեղադրել 80x60 սմ չափերով շիրմաքար, բայց հետագայում քարի երկարության առավելագույն չափը դարձվել է 1,5 մ։

1936 թվականին գերեզմանատանը կառուցվել է մատուռ ճարտարապետ Հերբերտ Յոհանսոնի նախագծով։ Հրդեհից հետո այն վերականգնվել է 1996 թվականին քաղաքային իշխանությունների աջակցությամբ։

2006 թվականին գերեզմանատանը հայտնվել է կոլումբարիում։

Թաղումներ խմբագրել

 

Անտառային գերեզմանատանն առաջինը թաղվել է գրող և դրամատուրգ Էդուարդ Վիլդեն 1933 թվականին։

Անտառային գերեզմանատանը տարածքներ են հատկացվել Էստոնիայի Թատերական և Մարզական ազգային միություններին, կոմպոզիտորների, գրողերի, նկարիչների, լրագրողների, բժիշկների, ճարտարապետների միություններին, Memento միությանը, Ազատագրական և Ֆիննական պատերազմների վետերաններին, գիտնականներին և այլն[3]։

Անտառային գերեզմանատանը թաղված են.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել