Անտառային արտույտ (լատին․՝ Lullula arborea), արտույտների ընտանիքին պատկանող թռչուն։ Հայաստանում բնադրող-չվող է, տարածված։

Անտառային արտույտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկազգիներ
Ընտանիք Արտույտներ
Ցեղ Անտառային արտույտներ
Տեսակ Անտառային արտույտ
Լատիներեն անվանում
Lullula arborea
Հատուկ պահպանություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 560894
NCBI 215315
EOL 1048050

Lullula arborea-ի ձվերը
Lullula arborea

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 15 սմ է, թևերի բացվածքը՝ 27-30 սմ, կենդանի զանգվածը՝ 20-25 գ։ Կտուցը նեղ է, թևերը՝ լայն, գլխին կան ցայտուն նախշեր։ Աչքերի վերին մասով ձգվող հոնքանման շերտերն սպիտակ են, որոնք միաձուլվում են ծոծրակի հատվածում։ Թռչելիս տեսանելի է թևավերևի արտաքին եզրի սև ու սպիտակ բիծը։ Երիտասարդի մարմնի վերևի փետուրների ծայրերը սպիտակ են։ Բնակվում է նոսրանտառներում, անտառի բացատներում, պտղատու այգիներում։

Անտառային արտույտի մարմնի վերին մասը, այտերը, պոչը, թևերը դարչնամոխրագույն են, պոչի եզրային փետուրները և աչքի վերին մասով ձգվող հոնքանման շերտերը սպիտակ են, մեջքի և կրծքի վրա կան երկայնակի դարչնագույն բծեր։ Գլխի փոփուլը թույլ է արտահայտված, պոչը համեմատաբար կարճ է։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայում, հյուսիսային Իրանում, Ռուսաստանում՝ Վոլոգդայի, Կիրովի և Պերմի մարզերում, Ղրիմում, Հարավային Կովկասում, Թուրքմենիայում[1]։

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է, առանձին դեպքերում՝ նստակյաց։ Գարնանը վերադառնում է մարտի վերջին, ապրիլի սկզբին, աշնանը չվում է սեպտեմբեր-հոկտեմբերին։ Հանդիպում է Երևանի շրջակայքում, Դիլիջանում, Վանաձորում, Ստեփանավանում, Եղեգնաձորի, Վայքի և Կապանի անտառային գոտիներում։ Նախապատվությունը տալիս է անտառային բացատներին, լեռնային տափաստաններին, որտեղ շատ թփուտներ կան։ Հանդիպում է առավելապես փոքր երամներով կամ զույգերով։ Համարվում է փոքրաքանակ։ Գարնանային վերադարձը՝ մարտի կեսերից։ Հարսանեկան խաղերի ժամանակ մշտապես երգում է։

Բազմացում և զարգացում խմբագրել

Բույնը գավաթաձև է. սարքում է խոտաբույսերից։ Դնում է 22 մմ տրամագծով, բաց մոխրագույն՝ դարչնագույն պտերով 3-5 ձու։ Աշնանային չուն՝ սեպտեմբեր-հոկտեմբերին։ Բնադրվում է գետնին, բույնը սարքում է չոր խոտերից՝ թփերի տակ, փոսիկի մեջ։ Դնում է 5-6 սպիտակ, կարմրավուն պտերով ձվեր։ Բազմանում է ապրիլից մինչև հունիս, օժտված է գեղեցիկ ձայնով, երգում է ճախրելիս՝ ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը։

Սննդառություն խմբագրել

Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։ Սնվում է առավելապես խոտաբույսերի սերմերով և հատիկներով, բնադրման շրջանում՝ նաև միջատներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ 8.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային արտույտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային արտույտ» հոդվածին։