Անվարորդ ավտոմեքենա Google

Անվարորդ ավտոմեքենա Google, Google ընկերության նախագիծ։ Ներկա ժամանակում նախագիծը իրականացնում է Google X լաբարատորիան։ Նախագիծը ղեկավարում է ինժեներ Սեբաստիան Տրանը՝ Ստենֆորդի համալսարանի, արհեստական ինտելեկտի լաբարատորիայի տնօրենը, ով Google Street View սերվիսի ստեղծողներից մեկն է։ Այդ խումբը զբաղվում էր Ստենլիի (անգլ.՝ Stanley) նախագծով՝ Ստենֆորդի համալսարանում, որը 2005 թվականին հաղթելով DARPA Grand ChallengeԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության կողմից ստացել է $2 միլիոն պարգև։ Խումբը, որը զբաղվել է անվարորդ ավտոմեքենայի հավաքումով, հաճախ անվանում են Գուգլոմոբիլ[1][2][3][4]։

Toyota Prius

Ստեղծման պատմությունը խմբագրել

2011 թվականի հունիսին Google ընկերությունը հաջողությամբ ընդունեց օրենք Նևադա նահանգում, որը թույլ է տալիս անվարորդ ավտոմեքենայի ազատ երթևեկությունը ընդհանուր օգտագործման ճանապարհներով։ Google-ը հրաժարվեց բացատրել թե ինչու է այդ օրենքը ընդունել Նևադա նահանգում։

2012 թվականի մայիսին Նևադա նահանգի տրանսպորտային միջոցների գործակալությունը Google-ին տվեց համապատասխան արտոնագիր, իսկ անկախ դիտորդի կոմիտեն, որը իրականացնում է անվարորդ ավտոմեքենայի արտոնագրի տրման հսկողությունը, հաստատում է համարանիշի դիզայնը՝ անվերջության նշան կարմիր ֆոնի վրա։

2012 թվականի սեպտեմբերին Կալիֆորնիա նահանգի ղեկավարությունը հրապարակել է ավտոմեքենայի օգտագործումը ավտոպիլոտի ֆունկցիայով[5]։

Նկարագրությունը խմբագրել

Սիստեմը օգտագործում է ինֆորմացիա, որը հավաքել է Google Street View սերվիսը. տեսախցիկներ, ցուցիչ LIDAR, որը տեղադրված է ավտոմեքենայի տանիքում, ռադար՝ ավտոմեքենայի առջևի մասում՝ միացած ետևի անիվներից մեկին, որը օգնում է որոշել ավտոմեքենայի գտնվելու վայրը քարտեզի վրա։

2010 թվականի Google-ը փորձարկեց մի քանի ավտոմեքենաներ՝ օժտված այդ համակարգի սարքավարումներով։ Իրական պայմաններում, առանց վարորդի, մեքենան անցել է մոտավորապես 1600 կմ ամբողջովին ավտոնոմ և էլի 225308 կմ՝ վարորդի մասնակի ղեկավարությամբ։ Ըստ Google-ի պնդումների, ավտոմատացված սիստեմը կարող է կրճատել ավտովթարների քանակը, նաև ավելի էֆեկտիվ է օգտագործում վառելիքը[6]։

Պրոեկտում մասնակցում են 10 ավտոմեքենա՝ 6 Toyota Prius, 3 Lexus RX460h, 1 Audi TT, նաև 12 վարորդ և 15 ինժեներ։

2012 թվականին Google ընկերությունը իր բլոգում հայտարարեց որ իրենց ավտոմեքենաները անցել են 300.000 մղոն, ավելի քան 480.000 կմ վարորդի քիչ մասնակցությամբ։ Դա թույլ տվեց, որ ընկերությունը կրճատի ուղևորների քանակը 1-ով[7]։

Նշումներ խմբագրել

  1. John Markoff (2011 թ․ մայիսի 10). «Google Lobbies Nevada To Allow Self-Driving Cars». Նյու Յորք Թայմս (անգլերեն). Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
  2. «Nevada enacts law authorizing autonomous (driverless) vehicles» (անգլերեն). Green Car Congress. 2011 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 25-ին.
  3. Alex Knapp (2011 թ․ հունիսի 22). «Nevada Passes Law Authorizing Driverless Cars» (անգլերեն). Forbes. Վերցված է 2011 թ․ հունիսի 25-ին.
  4. Christine Dobby (2011 թ․ հունիսի 24). «Nevada state law paves the way for driverless cars» (անգլերեն). Financial Post. Վերցված է 2011 թ․ հունիսի 25-ին.
  5. Власти Калифорнии легализовали автомобили с функцией автопилота | В мире | Лента новостей «РИА Новости»
  6. John Markoff (2010 թ․ հոկտեմբերի 9). «Google Cars Drive Themselves, in Traffic» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11–ին-ին.
  7. «The self-driving car logs more miles on new wheels» (անգլերեն). Official Google Blog. 2012 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7–ին-ին.

Ծանոթագրություններ խմբագրել