Անսփոփ վիշտ

Իվան Կրամսկոյի նկար
(Վերահղված է Անսփոփ վիշտ (նկար)ից)

«Անսփոփ վիշտ» (ռուս.՝ Неутешное горе), ռուս գեղանկարիչ, ռուսական դեմոկրատական գեղարվեստական շարժման գաղափարական առաջնորդ Իվան Կրամսկոյի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1884 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 228 × 141 սմ[1][2][3]։

Անսփոփ վիշտ
տեսակգեղանկար
նկարիչԻվան Կրամսկոյ
տարի1884
բարձրություն228 միլիմետր
լայնություն141 միլիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Այսօր «Անսփոփ վիշտ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան

Պատմություն խմբագրել

«Անսփոփ վիշտ» ստեղծագործությունը Իվան Կրամսկոյը նկարել է, երբ անձնական ողբերգություն էր ապրում. 1876 թվականին մահացել էր նրա կրտսեր որդին՝ Մարկը և այդ տպավորությունների ծնունդ է այս կտավը[4]։ Կտավը հեղինակը վրձնել է 1884 թվականին։ Հեղինակը կտավի վրա աշխատել է ավելի քան չորս տարի։

Նկարագիր խմբագրել

«Անսփոփ վիշտ» նկարում պատկերված է սգացող կին՝ սև հանդերձանքով։ Կնոջը դիմագծերը նման են Կրամսկոյի կնոջը՝ Սոֆյա Նիկոլաևնային[5]։

Կրամսկոյը ստեղծել է նկարի մի քանի տարբերակ[6]։

Վերջնական՝ այս տարբերակում հեղինակը անասելի զուսպ է պատկերել մարդկային զգացմունքները։ Սևահանդերձ կինը պատկերված է ողջ հասակով։ Մի ձեռքով պահել և շուրթերին է մոտեցրել թաշկինակը, իսկ մյուս ձեռքը իջեցված է։ Աչքերը օտարացած են՝ լի անսահման վշտով[7]։ Կնոջ կողքին ծաղիկներով զարդարված մանկական դագաղն է պատկերված։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 316. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. «Крамской Иван Николаевич — Неутешное горе». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 29.09.2012-ին.
  3. «Крамской Иван Николаевич — Неутешное горе, 1884» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 29.09.2012-ին.
  4. «Неутешное горе (1884) Крамской - Крамской.инфо». www.kramskoy.info. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  5. «Иван Николаевич Крамской — Неутешное горе (1884)» (HTML). www.kramskoy.info. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 29.09.2012-ին.
  6. В.И. Порудоминский. «Драма человеческого сердца. «Неутешное горе» (поиски «чистой формы»)» (HTML). tphv.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 29.09.2012-ին.
  7. Р. Кононенко Иван Николаевич Крамской (Великие художники, том 13). — Москва: Директ-Медиа и Կոմսոմոլսկայա պրավդա, 2009. — ISBN 978-5-87107-186-1

Արտաքին հղումներ խմբագրել