Անսելմ Հյութենբրեներ

ավստրիացի կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական քննադատ

Անսելմ Հյութենբրեներ (գերմ.՝ Anselm Hüttenbrenner, հոկտեմբերի 13, 1794(1794-10-13)[1][2][3][…], Գրաց, Շտիրիա[4] - հունիսի 5, 1868(1868-06-05)[1][2][3][…], Գրաց, Ավստրո-Հունգարիա), ավստրիացի կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական քննադատ։ Ծնվել է 1794 թվականի հոկտեմբերի 13-ին Ավստրիական կայսրությունում։

Անսելմ Հյութենբրեներ
գերմ.՝ Anselm Hüttenbrenner
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 13, 1794(1794-10-13)[1][2][3][…]
ԾննդավայրԳրաց, Շտիրիա[4]
Մահացել էհունիսի 5, 1868(1868-06-05)[1][2][3][…] (73 տարեկան)
Մահվան վայրԳրաց, Ավստրո-Հունգարիա
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
 Anselm Hüttenbrenner Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անսելմ Հյութենբրեները հարուստ հողատիրոջ որդի է։ Ավարտելով Վիենյան կայսրական կոնվիկտը (ինտերնատ պալատական երգիչների համար) Գրացի համալսարանում ուսումնասիրել է իրավունք, երիտասարդական տարիներից երաժշտություն է հորինել։

Հայտնի է որպես տաղանդավոր դաշնակահար, Կոմս Մորիցա ֆոն Ֆրիսայի խորհրդով 1815 թվականին ուղևորվում է Վիեննա, որպիսզի դասեր վերցնի կոմպոզիտոր Անտոնիո Սալիերիից։ Ֆրանց Շուբերտի ընկերն է։

 
Երեք ընկեր․ Յոհան Ենգեր, Անսելմ Հյութենբրեներ, Ֆրանց Շուբերտ

Ֆրանց Շուբերտը բարձր գնահատական էր տալիս Անսելմ Հյութենբրեների ստեղծագործություններին։ Հյութենբրեներն ուներ Շուբերտի մի քանի ձեռագրերը, այդ թվում նաև «Անավարտ սիմֆոնիայինը», որը մինչև 1865 թվականը հայտնի չէր։ Այն հայտնաբերել է վիեննացի դիրիժոր Յոհան Հերբեկը, որն էլ առաջին անգամ կատարեց սիմֆոնիան Վիեննայի երաժշտական ընկերության համերգին 1865 թվականի դեկտեմբերի 17-ին[5][6]։

Երաժշտական բարեգործական նախագծի հիսուն կոմպոզիտոր մասնակիցներից մեկն էր, որը 1819 թվականին նախաձեռնել էր կոմպոզիտոր և հրատարակիչ Անտոն Դիաբելին։ Դիաբելիի առաջարկին արձագանքել էին Ֆրանց Շուբերտը, Կառլ Չեռնին, Յոհան Նեպոմուկ Հումելը, Ֆրիդրիխ Կալկբրեները, Կոնրադին Կրեյցերը, Իգնաց Մոշելեսը, Սիմոն Զեխտերը և այլն։

1824 թ.-ից 1839 թվականները ղեկավարել է Գրացի երաժշտական ընկերությունը (այժմ Գրացի երաժշտության և թատրոնի համալսարան)։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Հյութենբրեները հեղինակ է չորս օպերաների, վեց սիմֆոնիաների, տաս ուվերտյուրաների, քսանչորս ֆուգաների և դաշնամուրի համար այլ պիեսների։ Նրան են պատկանում նաև 3 ռեքվիեմ, 9 պատարագ, մետ 300 կվարտետ տղամարդկանց համար և 200 երգ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Hüttenbrenner, Anselm (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 9. — S. 406.
  5. Павлов Г. Н. Хербек И. Ф. // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1982. — Т. 6.
  6. Кенигсберг А. К., Михеева Л. В. 111 симфоний. — СПб: «Культ-информ-пресс», 2000. — С. 153.