Անսան (կորեերեն՝ 안산시,安山市,Ansan-si), հարավկորեական քաղաք, Գյոնգիի նահանգում։ Գտնվում է Սեուլից հարավ։ Սեուլի հետ հաղորդակցվում է Սեուլի մետրոյի չորրորդ գծի միջոցով[2]։

Անսան
կորեերեն՝ 안산시,安山市
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ներքին բաժանումDanwon-gu? և Sangnok-gu?
ՂեկավարՊակ Չուվոն
Հիմնադրված է1986 թ.
Մակերես149,39 կմ²
ԲԾՄ139±1 մետր
Բնակչություն633 417 մարդ (սեպտեմբեր 2023)[1]
Պաշտոնական կայքansan.go.kr/www/main/main.do(կոր.)(անգլ.)(չին.)(ռուս.)(վիետ.)
Անսան (Հարավային Կորեա)##
Անսան (Հարավային Կորեա)

Պատմություն խմբագրել

Քաղաքի պատմություն

Ի սկզբանե Անսանը կոչվում էր Չանհանգու, սակայն վան պետության Սիլլա Չինդուկը այն վերանվանել է Չանգու։ Ժամանակակից անվանումը քաղաքը ստացել է 10-րդ դարում։

Անսանը ռազմական կարևոր դեր է խաղացել Դեղին ծովի կորեական ամրակետում։ Այստեղ էր գտնվում մի հզոր ամրոց, որը նախատեսված էր Կորեայի ծովափնյա շրջաները թշնամիներից թաշտպանելու համար։ Կոջոնի 32 տարվա կառավարումից հետո (Չոսոն դինաստիա) Անսանը ընդգրկվել է Սիհըն գավառի կազմի մեջ[3]։

1976 թվականին Անսանի տեղում հիմնադրվել է Պանվոլ արդյունաբերական շրջանը, որը 1986 թվականին վերածվել էր Անսան քաղաքի[4]։

Նախկին անվանումներ

  • Չանհանգու՝ Կոգուրյո թագավորության ժամանակ
  • Չանկու՝ 757 թվականից
  • Անսան՝ 940 թվականից
  • Սիհն՝ 1914 թվականից
  • Անսան՝ 1986 թվականի հունվարի 1-ից

Աշխարհագրություն խմբագրել

Անսանը գտնվում է Դեղին ծովի ափին։ Դեղին ծովի մի քանի ոչ մեծ կղզիներ գտնվում են քաղաքի իրավասության տակ։ Ամենամեծը և ամենահայտնին Տեբուդոն է։ Քաղաքի հրապարակը 144 կմ² է։ Հյուսիսում Անսանը սահմանակից է Կունպհո քաղաքին, իսկ հարավից Հվասոն և Ըիվան քաղաքների հետ, արևելքից՝ Սիհըն քաղաքի հետ։ Արևմուտքում ողողվում է Դեղին ծովով։

Զբոսաշրջիկություն և տեսարժան վայրեր խմբագրել

Հիմնական տեսարժան վայրերն են.

  • Պյոլմակսոն ամրոց՝ այժմ գրեթե քանդված վիճակում է։ Վերակառուցված պատի երկարությունը կազմում է 225 մետր։
  • Բուսաբանական այգի, որը ընդգրկում է 220 տեսակի բույսեր։
  • Տեբուդո կղզի՝ ծովային առողջարան, հայտնի է յուրահատուկ ծովային խոհանաոցով։
  • Սսանգեսի բուդդայական տաճար, առաջին անգամ հիշատակվել է 1689 թվականի հուշագրություններում։
  • Պյոլմանոսի ամենամյա մշակութային փառատոն, անցկացվում է ամեն տար, սեպտեմբեր-հոգտեմբեր ամիսներին։

Բարձրագույն կրթություն խմբագրել

Անսանում կան մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ.

  • Անսանի քոլեջ։
  • Անսանի տեխնոլոգիական քոլեջ։
  • Սեուլի արվեստի ինստիտուտ։
  • Հանյան համալսարանի մասնաճյուղ։

Խորհրդանիշներ խմբագրել

Ինչպես երկրի մնացյալ քաղաքները, Անսանը ունի մի շարք խորհրդանիշներ

  • Ծաղիկ՝ վարդ, խորհրդանշում է իմաստություն և բարեգթություն[5]
  • Ծառ՝ գինգկո, խորհրդանշում է քաղաքացիների բարգավաճումն ու համախմբվածությունը։
  • Թռչուն՝ աղավնի, խորհրդանշում է գեղեցկություն և քաղաքի մաքրությունը[6]։
  • Մասքոթ՝ Techmy, խորհրդանշում է բարձրագույն տեխնոլոգիաներ, որը հանդիսանում է քաղաքի զարգացման գլխավոր ճյուղը[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.iansan.net/stat/content.do?cmsid=8489
  2. «Исторя Ансана» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  3. «География Ансана» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  4. «Административное деление Ансана» (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 13-ին.
  5. «К. Пуликовский посетит Южную Корею». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  6. «Символы Ансана» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  7. «Технопарк Кёнгидо» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անսան» հոդվածին։