Անջեյ Սեբաստիան Դուդա (լեհ.՝ Andrzej Sebastian Duda, մայիսի 16, 1972(1972-05-16)[1][4][5][…], Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]), լեհ քաղաքական, պետական գործիչ՝ իրավաբան։ Լեհաստանի նախագահ է դարձել 2015 թվականի մայիսի 24-ին հաղթելով նախագահական ընտրություններում։ «Օրենք և արդարություն» կուսակցության անդամ։

Անջեյ Դուդա
լեհ.՝ Andrzej Sebastian Duda
 օգոստոսի 6, 2015
Նախորդող Բրոնիսլավ Կոմորովսկի
 
Կուսակցություն՝ Օրենք և արդարություն[1], Ազատության միություն, անկախ քաղաքական գործիչ և անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Կրակովի համալսարան (1996)[1][2] և Jan III Sobieski High School in Kraków? (1991)
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր և դոկտորի աստիճան[3] (հունվարի 24, 2005)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան, համալսարանի դասախոս և փաստաբան
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր մայիսի 16, 1972(1972-05-16)[1][4][5][…] (51 տարեկան)
Ծննդավայր Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]
Քաղաքացիություն  Լեհաստան
Ի ծնե անուն լեհ.՝ Andrzej Sebastian Duda
Հայր Յան Տադեուշ Դուդա
Մայր Յանինա Միլևսկա-Դուդա
Ամուսին Աքատա Կորնհաուսեր-Դուդա
Զավակներ Կինգա Դուդա
 
Կայք՝ andrzejduda.pl
president.pl
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լեհաստանի Կրակով քաղաքում 1972 թվականի մայիսի 16-ին։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1996 թվականին Կրակովում ավարտել է Յագելոնյան համալսարանի իրավաբանական բաժինը։ 1997 թվականի փետրվարին սկսել է իր գիտական և ուսուցչական աշխատանքը Յագելոնյան համալսարանի արդարադատության բաժնում։ 2001 թվականին դարձել է Յագելոնյան համալասարանի վարչության անդամ։ 2005 թվականին ստացել է դոկտորի կոչում։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2006-2007 թվականներին եղել է արդարադատության փոխնախարար։ 2008-2010 թվականներին Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկիի աշխատակազմի պետքարտուղարի տեղակալ։ 2011-2014 թվականին Լեհաստանի Սեյմի «Օրենք և արդարություն» խմբակցության անդամ։ 2014 թվականի մայիսի 25-ին դարձել է Եվրախորհրդարանի անդամ։

Նախագահական ընտրություններ խմբագրել

2014 թվականի դեկտեմբերի 6-ին «Օրենք և արդարություն» կուսակցության կողմից առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Ստացել է աջակցություն նաև այլ կուսակցությունների՝ «Միացյալ Լեհաստան», «Անկախության Պահպանության Լիգա», «Համերաշխություն» կողմից։ 2015 թվականի մայիսի 10-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում ստանալով 34,76% քվե՝ անցել է երկրորդ փուլ՝ գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ միասին[19]։ 2015 թվականի մայիսի 24-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրությունների արդյունքում Անջեյ Դուդան ստացավ 53% ձայն և ընտրվեց Լեհաստանի նախագահ[20]։

Լեհաստանի նախագահ խմբագրել

2015 թվականի օգոստոսի 6-ին տեղի ունեցավ Անջեյ Դուդայի երդմնակալության արարողությունը, որից հետո նա դարձավ Լեհաստանի նախագահ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 http://www.sejm.gov.pl/sejm7.nsf/posel.xsp?id=077
  2. 2,0 2,1 https://nauka-polska.pl/#/profile/scientist?id=125568
  3. 3,0 3,1 Polish Science
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  6. https://www.hrad.cz/cs/pro-media/tiskove-zpravy/aktualni-tiskove-zpravy/udeleni-statnich-vyznamenani-pri-oficialni-navsteve-polskeho-prezidenta-v-cr-12533
  7. http://www.ordens.presidencia.pt/?idc=154&list=1
  8. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  9. State Gazette (բուլղ.) — 1879.
  10. https://www.kongehuset.no/tildelinger.html?tid=28028&sek=27995&q=Duda%2C+Andrzej&type=&aarstall=
  11. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 500. — ISBN 978-951-37-7005-1
  12. https://web.archive.org/web/20160711154956/http://www.prezydent.pl/aktualnosci/wydarzenia/art,286,spotkanie-prezydentow-polski-i-rumunii.html
  13. https://www.polskieradio.pl/5/3/Artykul/2161332
  14. https://www.lrp.lt/lt/prezidento-veikla/apdovanojimai/apdovanotu-asmenu-duomenu-baze/27252?sqid=fccdb6b3b89783f5c76dac06bb385770f553e164
  15. https://web.archive.org/web/20190515162259/https://www.prezydent.pl/aktualnosci/ordery-i-odznaczenia/art,418,prezydent-andrzej-duda-orzel-bialy-prezydent-slowacji-andrej-kiska.html
  16. https://www.prezident.sk/page/vyznamenania/
  17. https://www.president.gov.ua/documents/3912021-39773
  18. Olympedia – Olympic Order Recipients
  19. Լեհաստանի նախագահական ընտրություններ
  20. Լեհաստանի նախագահական ընտրությունների արդյունքներ

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անջեյ Դուդա» հոդվածին։