Անջելո Սկոլա (իտալ.՝ Angelo Scola) (նոյեմբերի 7, 1941(1941-11-07)[1][2], Մալգրատե, Լեքո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), Կաթոլիկ եկեղեցու ականավոր գործիչ, փիլիսոփա, աստվածաբան, կարդինալ, Վենետիկի պատրիարք։

Անջելո Սկոլա
Angelo Scola
Վենետիկի պատրիարք
Ստանձնեց պաշտոնը՝հունվարի 5, 2002
Լքեց պաշտոնը՝---
Այլ տիտղոսներ՝Կարդինալ
Նախորդող՝Մարկո Չե
Հաջորդող՝---
Ծննդյան օր՝ նոյեմբերի 7, 1941(1941-11-07)[1][2] (82 տարեկան)
Ծննդավայր՝Մալգրատե, Լեքո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Պարգևներ՝
Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լոմբարդիայի մի փոքրիկ քաղաքում՝ Մալգրատեում, վարորդի ընտանիքում։ Կրոնական կրթությունը ստացել է Միլանի հոգևորական համալսարանում, որտեղից ստացել է քրիստոնեական փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1970 թ. ձեռնադրվում է քահանա Իտալիայի Տերամո քաղաքում, իսկ 1991-ին Հովհաննես Պողոս II պապի կողմից նշանակվում է Գրոսսետոյի եպիսկոպոս։

Եպիսկոպոսություն և պատրիարքություն խմբագրել

Որպես Գրոսսետոյի եպիսկոպոս, հիմնական ուշադրությունը դարձնում էր երեխաների և երիտասարդության կրթության հարցերին, ընտանիքի խնդիրներին։ Մի շարք աշխատությունների հեղինակ է։

2002 թ. հունվարի 5-ին նշանակվում է Վենետիկի պատրիարք, իսկ 2003հոկտեմբերի 21-ին՝ նաև կարդինալ։ Մասնակցել է 2005 թվականի կոնկլավում, որի հետևանքով Հռոմի պապ ընտրվեց Բենեդիկտոս XVI-ը։ Բավական ազդեցություն ունի կաթոլիկ եկեղեցու ներքին գործերի վրա և որոշ մասնագետների կարծիքով, Անջելո Սկոլան հաջորդ պապը դառնալու մեծ հավանականություն ունի։

Նախորդող
Մարկո Չե
Վենետիկի Պատրիարք
Անջելո Սկոլա

2002 -
Հաջորդող
---

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 BeWeB
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)