Անպայմանական (անվերապահ) սեր, ընդունում կամ կապվածություն, տերմին, որը նշանակում է որևէ մեկի կայուն, ամբողջական կերպարի վրա հիմնվող կապվածություն և սեր այդ մեկի նկատմամբ՝ անկախ ժամանակային պայմաններից։ Նման սիրուն հակադրվում է պայմանական սերը, որը գոյություն ունի միայն այնքան ժամանակ, քանի դեռ նրա օբյեկտը համապատասխանում է որոշակի պայմաններին։ Անպայմանական սերը կարևոր տարր է մի շարք փիլիսոփայական, կրոնական և հոգեբանական հայացքներում։

Մայրական սերը համարվում է անպայմանական սիրո լավագույն օրինակ

Փիլիսոփայություն խմբագրել

Փիլիսոփա և հոգեվերլուծաբան Էրիխ Ֆրոմն իր աշխատություններում մեծ ուշադրություն է հատկացնում անպայմանական սիրո հարցին։ Որպես նման սիրո օրինակ նա բերում է սերը, որը սովորաբար զգում են մայրերն իրենց զավակների հանդեպ (հստակեցնելով, սակայն, որ նա չի կարծում, որ յուրաքանչյուր մայր հենց այդպես է սիրում)։ Ֆրրմի կարծիքով, անպայմանական սիրո մեջ գոյություն ունի նաև բացասական կողմ. դրան ոչ միայն պետք չէ արժանանալ, այլ նաև չի կարելի հասնել, առաջացնել և վերահսկել, ուստի եթե այն չկա, ապա ոչինչ չի կարելի անել այն ստեղծելու համար։ Ֆրոմը նկարագրում է մոր կերպարը՝ որպես երեխային անպայմանական սիրո փորձ հաղորդող, իսկ հոր կերպարը՝ որպես պայմանական սիրո հասնելու փորձ հաղորդող[1]։

Հոգեբանություն խմբագրել

Պրոֆեսոր Յուլիա Գիպենրեյթերը նկարագրում է երեխայի դաստիարակության մեջ անպայմանական ընդունման կարևորությունը։ Ըստ նրա սահմանման, «Երեխային անպայմանականորեն ընդունելը նշանակում է սիրել նրան ոչ թե գեղեցիկ, խելացի, ունակ, գերազանցիկ, օգնական լինելու համար, այլ հենց այնպես, պարզապես այն բանի համար, որ նա կա»։ Ըստ նրա, երեխայի անպայմանական սիրո դրսևորումների բացակայությունը հանգեցնում է հուզական խնդիրների, վարքի շեղումների և նույնիսկ հոգեկան խանգարումների[2]։

Հումանիստ հոգեբան Կարլ Ռոջերսը խոսել է անվերապահ դրական վերաբերմունքի և մեկ-միակ աջակցության նվիրվածության մասին։ Ռոջերսը պնդում էր, որ մարդը այն շրջապատի կարիքն ունի, որը նրա համար իսկություն, վավերականություն, անկեղծություն, ընդունում, էմպաթիա և հավանություն կապահովի[3]։

Կրոն խմբագրել

Որոշ հոգևոր վարդապետություններ և անհատ հոգևոր գործիչներ անվերապահ սերը դիտարկում են որպես սիրո բարձրագույն ձև[4][5][6][7]։ Համաձայն այդ ուսմունքների, պայմանականից անպայմանական սիրո տարբերությունտալու ցանկության մեջ է առանց փոխարենը ոչինչ պահանջելու[8][9], անկախ հանգամանքներից[7]։ Քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդ Մարտին Լյութեր Քինգ կրտսերն ասել է. «Ես հավատում եմ, որ անզեն ճշմարտությունն ու անպայմանական սերը կունենան վերջին խոսքն իրականության մեջ»[10]։

Քրիստոնեության մեջ «անվերապահ սեր» տերմինը կարելի է համեմատել «Քրիստոսի ներում» հասկացության հետ։ Այն կարող է օգտագործվել նաև Աստծո սերը մարդու նկատմամբ ցույց տալու համար, անկախ այդ մարդու սիրո Աստծո հանդեպ[11]։

Հինդուիզմում անպայմանական սիրուն առավել մոտ է «պրեմա» հասկացությունը, որպես սիրո բարձրագույն ձև։

Իսլամում անվերապահ սերը կարող է ուղղված լինել միայն Ալլահին։ Այդ հավատքում բարձրագույն հոգևոր նվաճումը կապված է Աստծո սիրո հետ։ «Այնումենայնիվ կան մարդիկ, որոնք ընդունում են ուրիշներին (երկրպագության համար), բացի Աստծուց, որպես հավասար (Աստծո հետ)․ Նրանք սիրում են նրանց այնպես, ինչպես պետք է սիրել Աստծուն։ Բայց հավատքի մարդիկ լցված են Աստծո հանդեպ սիրով»[12]։

O սիրողներ։ Աստծո հանդեպ սիրո կրոնը գոյություն ունի ոչ միայն Իսլամում։ Սիրո արքայության մեջ չկա ոչ հավատք, ոչ էլ անհավատություն[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Фромм, Эрих Зелигманн. Любовь между родителями и детьми // Искусство любить. Исследование природы любви = The Art of Loving. An Enquiry into the Nature of Love (1956) / Перевод Л. А. Чернышёвой. — Москва: Педагогика, 1990. — 160 с. — (Philosophy). — 50 000 экз. — ISBN 5-7155-0516-X
  2. Гиппенрейтер, Юлия Борисовна. Урок 1. Безусловное принятие // Общаться с ребенком. Как? — 5 изданий. — Москва: АСТ, с 1994 по 2008 год. — 240 с. — общий тираж более 100 000 экз. — ISBN 978-5-271-15458-4
  3. Rogers, C. (1973). The Interpersonal Relationship: The Core of Guidance. In, Raymond M. Maslowski, Lewis B. Morgan (Eds.), Interpersonal Growth and Self Actualization in Groups (pp. 176–189). MSS Information Corporation. 0842202897.
  4. Лама Оле Нидал. Будда и любовь. Как любить и быть счастливым / Переводчик Вагид Рагимов. — Алмазный путь, 2008. — 256 с. — 4500 экз. — ISBN 978-5-94303-027-7 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  5. Экхарт Толле, Ким Энг. Отношения — Истинная Любовь и выход за пределы двойственности.
  6. John F. Avedon. Интервью с Далай-Ламой = Interview with the Dalai Lama / Перевод с английского Аркадия Щербакова. — Littlebird, 1980.
  7. 7,0 7,1 Сатья Саи Баба. Божественная любовь объединяет всех // Выступление Бхагавана Сатья Саи Бабы 11 февраля 2007 года в Прашанти Нилаяме перед преданными Адилабада. — 2007.
  8. Лама Оле Нидал. Будда и любовь. Как любить и быть счастливым / Переводчик Вагид Рагимов. — Алмазный путь, 2008. — 256 с. — 4500 экз. — ISBN 978-5-94303-027-7(չաշխատող հղում)
  9. Ошо. Любовь // Любовь. Свобода. Одиночество.(չաշխատող հղում)
  10. «Martin Luther King's ringing call for freedom». Kansas City Star. Kansas City. 2012 թ․ հունվարի 16. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
  11. Lewis, C.S. (1960). The Four Loves. Ireland: Harvest Books. ISBN 0-15-632930-1.
  12. Quran 2:165
  13. Rumi's Quatrain no. 768, translated by Gamard & Farhadi. Versions of this quatrain have been made by Shahram Shiva, "Hush: Don't Tell God", p. 17 and by Azima Kolin (based on Mafi), "Rumi: Whispers of the Beloved", p. 71. [`âshiq to yaqîn dân, ke musulmân na-bûd dar maZhab-é `ishq, kufr-o îmân na-bûd]

Հետագա ընթերցում խմբագրել

  • Kramer, J. and Alstead D., The Guru Papers: Masks of Authoritarian Power, 1993, 1-883319-00-5
  • Schnarch, David, Passionate Marriage: Keeping Love and Intimacy Alive in Committed Relationships, 1998, 0-8050-5826-5
  • Schnarch, David, Constructing the Sexual Crucible; An Integration of Sexual and Marital Therapy,
  • Schnarch, David, Resurrecting Sex: Resolving Sexual Problems and Revolutionizing Your Relationship.
  • Stendhal, On Love: The Classic Analysis of Romantic Love
  • Tennov, Dorothy, Love and Limerence: The Experience of Being in Love, 1999