Անո լիդ (Անոյի երգը, Գերմաներեն-Das Annolied)՝ բավարական ասք է գրված շուրջ 1080 թվականին և պատմում է Բավարիայի Անո եպիսկոպոսի մասին։

Բավարացիների հայկական ծագումը խմբագրել

Ասքը հետաքրքիր է նրանով, որ այն պատմում է բավարացիների հայկական ծագման մասին։ Այս արժանահավատ բացահայտման հեղինակը Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ Հայր Կոմիտաս Հովնանյանն է[1]։

Փաստարկ խմբագրել

Ihr Stamm (die Baiern) war vormals dorthin gekommen

aus dem hochgelegenen Armenien,

wo Noah aus der Arche ging,

als er den Ölzweig von der Taube empfangen hatte,

auf den Bergen Ararat. (Das Annolied, Herausgegeben von Eberhard Nellmann, Stuttgart 1999, s. 27)

Նույն վկայությանն ենք հանդիպում նաև 1170 թ. գրված «Կայզերքրոնիկ»-ում («Կայսերական ժամանակագրություն»), որի մեջ բավարացիների մասին նշված է, որ նրանք եկել են Հայաստանից։

Das Geschlecht der Baiern,

Hergekommen von Armenien,

Wo Noah aus der Arche ging

Und den Ölzweig von der Taube empfing,

Die Spuren der Arche kann man noch sehen

Auf den Bergen, die da heißen Ararat. (Hans F. Nöhbauer “Die Bajuwaren” Weltbild Verlag, Augsburg 1990, s. 15)

Անշուշտ այդ մասին այլ տեղերում էլ կան նշումներ, բայց ամենակարևոր տեղեկությունը կարդում ենք Վայթ քահանա Առնփեկի 1492 թվականին գրված «Chronica Baioariorum» (Բավարական ժամանակագրություն) գրքի մեջ, ուր կարդում ենք՝ «Baioarius mit seinem fraisamen volk hat seinen ursprung aus dem land Armenia und ist mit in ausgezogen mit grosser macht, und sind komen in das land und funden darin paurenvolk, di sich nerten mit vischen und jagen der wilden thire, und ließen sich da nider und nennten das land nach irem fürsten und herfürer Bavaria։(Veit Arnpeck Sämtliche Chroniken, herausgegeben von Georg Leidinger München 1915, s. 447)» թարգմանաբար՝ «Բայոարիուսն իր ազատատենչ ժողովրդի հետ միասին, որի ծագումը Հայաստանից է, որտեղից դուրս են եկել մեծ ուժով, և եկել են այս երկիրը, ուր գտել են խեղճ մի ժողովուրդ, որը սնվում էր ձկնորսությամբ և վայրի կենդանիների որսով։ Հաստատվելով այնտեղ, այդ երկիրն անվանում են իրենց իշխանի և առաջնորդի անունով՝ Բավարիա։ Հարկ է նշել նաև Վայթ քահանա Առնփեկի «Chronica Baioariorum»-ից մեկ այլ տեղեկություն, որի համաձայն Բայոարիուս իշխանն ունեցել է երկու զավակ՝ Բոհեմ կամ Բոհեմունդ և Ինգրամ կամ Ինգրամանդ անուններով (Veit Arnpeck Sämtliche Chroniken, Cap. 7, s.25)»: Իսկ Հանս Նոբաուերի Բավարացիները գրքի մեջ կարդում ենք, որ համաձայն Յոհաննես Թուրմայերի (որը համարվում է բավարական պատմագրության հայրը(1477-1534)) (Der Vater der bayerischen Geschichtsschreibung), 1522: բավարական իշխաններ Վիլհելմի և Լյուդվիգի (Herzöge Wilhelm und Ludwig) պատվերով գրված «Annales ducum Baioaria» (բավարական իշխանների տարեգրություն) գրքում նշում է, որ Բոհեմիան (այժմյան Չեխիայի Հանրապետություն) անտիկ գրքերում կոչվել է «Հերմենիա» որը նշանակում է Արմենիա։ Եվ ինչպես այսօրվա Բավարիայի տարածքն անվանվել է հայ իշխան Բայոարիուսի անունով, նույն կերպ էլ նախապես Հերմենիա-Արմենիա կոչված տարածքը վերանվանվել է Բավարիուս իշխանի ավագ որդու անունով՝ Բոհեմիա։ «Der gelerte Johannes Turmaier aus Abensberg in Niederbayern war jedenfalls schon zu Luther Zeiten davon uberzeugt, dass ursprunglich Hermenien war – so nannten antike Schriftsteller Böhmen -, und das daraus dann Armenien geworden sei¦ (Hans F. Nohbauer “Die Bajuwaren”, Weltbild Verlag, Augsburg 1990, s. 20)»։ Այս տեղեկությունները մենք հանդիպում ենք Ավենտիուսի մոտ, որը մինչ այսօր դժբախտաբար ուսումնասիրված չէ։ Ըստ Վարդապետի՝ ժամանակն է, որ կատարվեն ուսումնասիրություններ Մյունխենի արխիվներում, որտեղ բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնք անծանոթ են մեզ։

Աղբյուրներ խմբագրել

Mathias Herweg, Ludwigslied, De Heinrico, Annolied։ Die deutschen Zeitdichtungen des frühen Mittelalters im Spiegel ihrer wissenschaftlichen Rezeption und Erforschung, Wiesbaden։ Reichert, 2002.

Հարցազրույց Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի հետ։ Բավարացիներն ու մորավացիները սերում են հայերից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆ. Բավարացիներն ու մորավացիները սերում են հայերից

Արտաքին հղումներ խմբագրել