Անուշադրի սպիրտ

քիմիական միացություն

Անուշադրի սպիրտ, ամոնիակի (իրականում՝ ամոնիումի հիդրօքսիդի) ջրային լուծույթի ոչ ճիշտ անվանումը։

Կիրառվում է քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ։

Բժշկության մեջ անուշադրի սպիրտ են անվանում ամոնիակի 10%-անոց ջրային լուծույթը։ Այն օգտագործվում է շնչական կենտրոնը խթանելու համար (ուշագնացության, ալկոհոլային թունավորումների և այլնի դեպքերում) և վիրաբուժության մեջ (25 մլ անուշադրի սպիրտի լուծույթը 5 լ տաք ջրում՝ ձեռքերի ախտահանման համար)։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 463