Աննի Ժիրարդո (ֆր.՝ Annie Girardot, հոկտեմբերի 25, 1931(1931-10-25)[1][2][3][…], Փարիզի 10-րդ շրջան, Ֆրանսիա[4][5] - փետրվարի 28, 2011(2011-02-28)[1][6][7][…], Փարիզի 10-րդ շրջան, Ֆրանսիա[8][9][10]), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասանուհի, «Սեզար» կինոմրցանակի, Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր։

Աննի Ժիրարդո
ֆր.՝ Annie Girardot
Ծնվել էհոկտեմբերի 25, 1931(1931-10-25)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 10-րդ շրջան, Ֆրանսիա[4][5]
Մահացել էփետրվարի 28, 2011(2011-02-28)[1][6][7][…] (79 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 10-րդ շրջան, Ֆրանսիա[8][9][10]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Girardot
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա և Cours Viriot
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և երգչուհի
ԸնտրանիRocco and His Brothers?, Live for Life?, Laughter attack?, Docteur Françoise Gailland? և Դաշնակահարուհի
Ծնողներմայր՝ Raymonde Girardot?
Ամուսին(ներ)Ռենատո Սալվատորի
Երեխա(ներ)Ջուլիա Սալվատորի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն և կարիերա խմբագրել

1950-ական թվականներ խմբագրել

Սկզբնապես ցանկացել է դառնալ բուժքույր, սակայն բեմի մասին երազանքը նրան բերեց Փարիզի կոնսերվատորիա (Թատերական ակադեմիա)։ Աննին լավ է սովորել, երեկոյան երգել է կաբարեում։

1954 թվականին Աննին ավարտել է ուսումը՝ ստանալով 2 մրցանակ՝ դասական և ժամանակակից կատակերգության մեջ խաղացած դերերի համար և հրավիրվում է «Կոմեդի ֆրանսեզ» հայտնի թատրոն։ 1956 թվականին Ժան Կոկտոն Աննիին առաջարկում է իր «Գրամեքենա» պիեսում խաղալ գլխավոր դերը։ Կոկտոն դարձավ նաև դերասանուհու ոճաբանը․ վերջինիս խորհուրդ տվեց կտրել մազերը շատ կարճ։ Առաջնախաղը մեծ հաջողություն ունեցավ, Paris Match ամսագիրն անդրադարձավ Ժիրարդոյին, իսկ Կոկտոն երիտասարդ դերասանուհուն հայտարարեց որպես «հետպատերազմյան տարիների ամենագեղեցիկ դրամատիկական կերպար»։ Աննին դարձավ հայտնի, կինոյում նկարահանվելու հրավերներ ստացավ, որն այդքան էլ չէր ուրախացնում «Կոմեդի ֆրանսեզ»-ի ղեկավարությանը։ Դերասանուհուն պայմանագիր առաջարկեցին, որն ավելի բարձր աշխատավարձ էր ենթադրում, սակայն սահմանափակում էր դերասանուհու ստեղծագործական ազատությունը։ Չստորագրելով պայմանագիրը՝ Ժիրարդոն 1957 թվականին հեռացավ «Կոմեդի ֆրանսեզ»-ից։

1958 թվականին Աննի Ժիրարդոն մեծ հաջողություն ունեցավ Լուկինո Վիսկոնտիի ներկայացման մեջ, որը բեմադրվել էր Ուիլյամ Գիբսոնի «Երկուսը՝ ճոճանակին» պիեսի հիման վրա։ Գրող Անդրե Մորուան 1959 թվականին Elle ամսագրում Աննիին անվանեց իր սերնդի 2 լավագույն դերասանուհիներից մեկը (երկրորդը՝ Ժաննա Մորոն էր)։

1950-ական թվականների երկրորդ կեսին Աննի Ժիրարդոն դառնում է ամենանորաոճ ֆրանսիական դերասանուհիներից մեկը, նրա լուսանկարները հաճախ են հայտնվում ամսագրերի շապիկին, իսկ անունը՝ հոդվածների և հարզազրույցների վերնագրերում։ 1960 թվականին Ժիրարդոն խաղաց իր հայտնի կերպարներից մեկը՝ մարմնավաճառ Նադյայի դերը Վիսկոնտիի «Ռոկոն և նրա եղբայրները» ֆիլմում։ Նրա խաղընկերներն էին Ալեն Դելոնը և Ռենատո Սալվատորին, ում հետ ամուսնացավ 1962 թվականին։ Թեև 1960-ական թվականների վերջում ամուսիններն սկսեցին առանձին ապրել, պաշտոնապես նրանք ամուսիններ մնացին մինչև 1988 թվականը՝ Ռենատոյի մահը։

1960-ական թվականներ խմբագրել

Հաջորդ տարիներին մինչև 1960-ական թվականների վերջը դերասանուհուն ոչ մի նշանակալի դեր չառաջարկվեց։ Բացառություն էր Քեյի դերը Մարսել Կարնեի «Երեք սենյակ Մանհեթենում» ֆիլմում, որի համար Ժիրարդոն Վենետիկի կինոփառատոնում ստացավ Վոլպի գավաթ։ Ֆիլմը, սակայն, սուր քննադատության արժանացավ և ցուցադրման հաջողություն չունեցավ։ Անհայտ պատճառներով դերասանուհին չէր հետաքրքրում «նոր ալիքի» ֆրանսիացի ռեժիսորներին (բացառությամբ Ալեքսանդր Աստրյուկի, ով Ժիրարդոյին նկարահանեց «Ստվերի ավարը» ֆիլմում) և նրա դերասանական տաղանդը դեռ երկար ժամանակ պահանջարկ չուներ։ Իրավիճակը փրկեց Կլոդ Լելուշը, ով 1967 թվականին Աննիին առաջարկեց դեր «Ապրել ապրելու համար» ֆիլմում։ Դերասանուհին խաղաց ոչնչով աչքի չընկնող կնոջ կերպար, ով իր զույգի հետ փոխհարաբերություններում բախվել էր դժվարությունների։ Հրաշալի խաղացած դերը, 35-ամյա դերասանուհու գեղեցկությունը նրան կրկին առաջին պլան մղեցին։ 1960-ական թվականների վերջին նա տարեկան 8 դեր էր խաղում, մեծ ուշադրություն էր դարձնում հեղինակային կինոյին՝ նկարահանվելով այնպիսի հայտնի ռեժիսորների մոտ, ինչպիսիք են Գի Ժիլը, Մարկո Ֆեռերին, Ալեքսանդր Պետրովիչը։

1970-1990-ական թվականներ խմբագրել

40 տարեկանում դերասանուհին աստիճանաբար հեռանում է հեղինակային կինոյից և սկսում է խաղալ շարքային ֆրանսուհիների, սովորական փարիզուհիների՝ կրակոտ, խելառ, ողբերգական կամ զվարճալի՝ կախված ֆիլմի ժանրից։ 1970-ական թվականներին նա դառնում է Ֆրանսիայի ամենապահանջված դերասանուհին՝ ըստ կինեմատոգրաֆիական ամսագրերի՝ գլխավորելով հանրահայտության վարկանիշերը։ Նրա այցեքարտն է դառնում «Մահանալ սիրուց» (1970) ֆիլմը, որը պատմում է միջին տարիքի ուսուցչուհու ողբերգական կապի մասին իր դեռահաս աշակերտի հետ։ Խաղացել է նաև այնպիսի կատակերգություններում, ինչպիսիք են «Ծեր կույսը» (1972), «Ծանոթություն ամուսնական հայտարարությամբ» (1976), «Խառնակչություն» (1978)՝ Լուի դե Ֆյունեսի հետ։ Հաճախ է մարմնավորել ֆեմինիստուհիների։ Նրա հետ համագործակցել են ֆրանսիական կինոյի հայտնի դեմքեր, օրինակ՝ նկարահանվել է Կլոդ Լելուշի 5, Անդրե Կայատայի՝ 4, Ֆիլիպ դե Բրոկի՝ ևս 4 ֆիլմերում։

1980-ական թվականների սկզբին Աննի Ժիրարդոն ստեղծագործական ճշգնաժամ էր ապրում, որը կապված էր նրա թատերական նախագծերից մեկի՝ «Ուղղված և լրացված է» մյուզիքլի ձախողման հետ (երգերի խոսքերի հեղինակ և ռեժիսոր Բոբ Դեկու)։ Աննին մասնակցել է նաև Դեկուի ևս մեկ շոուին՝ «Մարգարիտան և այլք կամ առանց ընդմիջման կյանքը», որը հաջողություն վայելեց հանդիսատեսի շրջանում, սակայն դերասանուհին ներկայացման ժամանակ վնասվածք ստացավ, որի պատճառով հետագա ներկայացումները ստիպված էին հետաձգել։ Բոբ Դեկուի նախագծերը սնանկացրին Ժիրարդոյին և, որպեսզի պարտքի տակ չընկնի, նա ստիպված եղավ վաճառել Փարիզի կենտրոնում գտնվող իր մեծ բնակարանը։ Դերասանուհու հարաբերությունները մեծ կինոյի հետ բարդանում են. ռեժիսորները արժանի դերեր չեն առաջարկում, սակայն Ժիրարդոն մնում է հանդիսատեսի սիրելին և նկարահանվում հեռուստատեսությունում։ 1990 թվականին Աննին ստանում է 7 d’or հեռուստատեսային մրցանակը՝ «Հունձքի քամի» մինիսերիալում խաղացած դերի համար։

Այնուամենայնիվ դերասանուհին վերադարձավ մեծ բեմ.

  Ֆրանսիական կինոն երևի թե կարող է առանց ինձ յոլա գնալ, բայց ես առանց նրա՝ ոչ։
- Աննի Ժիրարդո
 

Վերջին տարիներ խմբագրել

Ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկեն նրան նկարահանում է մայրական դժվար կերպարներում՝ «Դաշնակահարուհին» (2001) և այլն։

2006 թվականին դերասանուհու դուստրը և թոռնուհին հայտարարեցին, որ Ժիրարդին տառապում է ալցհեյմերի հիվանդությամբ։ 2010 թվականին նրա դուստրը՝ Ջուլիա Սալվատորին, հայտարարեց, որ մայրը չի հիշում, որ դերասանուհի է եղել։

2011 թվականի փետրվարի 28-ին Աննի Ժիրարդոն մահացավ Փարիզում՝ 80 տարին չբոլորած[11][12][13]։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Մրցանակներ խմբագրել

  • 1956 - Սյուզաննա Բիանշետիի մրցանակ «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում՝ «Ոսկե բանալիներով մարդը» ֆիլմում
  • 1965 - Վենետիկի կինոփառատոնում Վոլպի գավաթ «Մանհեթենի երեք սենյակները» ֆիլմի համար
  • 1968 - մրցանակ կանացի լավագույն դերի համար Մար դել Պլատայի փառատոնում («Ապրել ապրելու համար»)
  • 1977 - «Սեզար» մրցանակ կանացի լավագույն դերի համար («Դոկտոր Ֆրանսուազա Գայան»)
  • 1977 - «Դավիդ դի Դոնատելլո» իտալական մրցանակ («Վազիր իմ հետևից՝ որպեսզի ես բռնեմ քեզ»)
  • 1996 - «Սեզար» մրցանակ՝ «երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար» («Մերժվածները»)
  • 2002 - «Սեզար» մրցանակ՝ «երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար» («Դաշնակահարուհին»)
  • 2002 - «Մոլիեր» ֆրանսիական թատերական մրցանակ («Մադամ Մարգարիտա»)
  • 2002 - «Մոլիեր» ֆրանսիական թատերական մրցանակ՝ թատերարվեստում ունեցած ավանդի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 http://frenchfilmsite.com/bio/An/Annie_Girardot.html
  5. 5,0 5,1 5,2 Fichier des personnes décédées mirror
  6. 6,0 6,1 6,2 http://www.aveleyman.com/FilmCredit.aspx?FilmID=26650&Extra=Y
  7. 7,0 7,1 7,2 http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=10&OTDDay=25&OTDYear=2004
  8. 8,0 8,1 8,2 http://www.in.com/lola-singer/photogallery-336952.html?imid=0aha8zPfrY3Oe
  9. 9,0 9,1 9,2 http://www.valdostadailytimes.com/todays-top-stories/x2118802785/Today-in-History-for-Tuesday-Feb-28-2012
  10. 10,0 10,1 10,2 https://deces.matchid.io/search?advanced=true&fuzzy=false&view=card-expand&ln=Girardot&fn=Annie%2CSuzanne&bd=25%2F10%2F1931&bc=Paris%2CParis+10e+Arrondissement&dd=28%2F02%2F2011
  11. «Французская актриса Анни Жирардо скончалась в Париже». РИА «Новости». 2011 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
  12. «L'actrice Annie Girardot est décédée» (ֆրանսերեն). Le Figaro. 2011 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
  13. «Addio Annie Girardot» (իտալերեն). la Repubblica. 2011 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննի Ժիրարդո» հոդվածին։