Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա (այլ կիրառումներ)

Աննան (անգլերեն՝ anna) բրիտանական դրամական միավոր է (մետաղադրամ), շրջանառության մեջ է թողվել Բրիտանական Հնդկաստանում և այլ գաղութներում, ռուփիի մանրուն դրամն է (16 աննան հավասար էր 1 ռուփիի)[1]։ Մեկ աննան բաժանվում էր 4 փայսայի։

Բրիտանական Հնդկաստանի քառորդ աննա, 1835։

Աննայի թողարկումն սկսվել է 18-րդ դարում և ավարտվել Հնդկաստանի, Պակիստանի և այլ գաղութների կողմից անկախություն ձեռք բերելու ժամանակ, կամ տեղական տարադրամը տասնորդական սիստեմի վերածելու արդյունքում։ Տարբեր արժողություն ունեցող դրամները հատվել են տարբեր մետաղներից՝ պղնձից, արծաթից, նիկելից։

«Աննա» դրամական միավորը թողարկվել է հետևյալ տեսակներով և հետևյալ երկրներում (գաղութներում).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Republic India Coinage». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.Accessed 14 July 2011.