Աննա Կիպրոսցի (անգլ.՝ Anne of Cyprus կամ Աննա դե Լուզինյան, սեպտեմբերի 24, 1418(1418-09-24)[1], Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս - նոյեմբերի 11, 1462(1462-11-11)[1][2], Ժնև, Ժնև, Շվեյցարիա), Սավոյայի դուքս Լյուդովիկոս I-ի հետ ամուսնության բերումով Սավոյայի դքսուհի։

Աննա դե Լուզինյան
Ծնվել է՝սեպտեմբերի 24, 1418(1418-09-24)[1]
ԾննդավայրՆիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս
Մահացել է՝նոյեմբերի 11, 1462(1462-11-11)[1][2] (44 տարեկան)
Վախճանի վայրԺնև, Ժնև, Շվեյցարիա
ՏոհմRamnulfids?
ազնվական
ՀայրJanus of Cyprus?
ՄայրՇառլոտա դե Բուրբոն
ԵրեխաներAmadeus IX, Duke of Savoy?[1], Լյուդովիկոս Սավոյացի[1], Margaret of Savoy, Countess of Saint-Pol?, Շառլոտա Սավոյացի, Filippo II, Duke of Savoy?, Marie of Savoy, Countess of Saint-Pol?, Բոնա Սավոյացի, François de Savoie?[1], Jacques of Savoy, Count of Romont?, Janus of Savoy?[1], Giovanni di Savoia?[1], Maria di Savoia?[1], Pierre de Savoie?[1], Giacomo di Savoia?[1], Agnès de Savoie?[1], Jean-Louis de Savoie?[1] և Anna di Savoia?[1]

Եղել է Կիպրոսի թագավոր Յանուսի ու թագուհի Շառլոտա դե Բուրբոնի դուստրն ու Լուսինյանների խաչակիր արքայատոհմի անդամ։

Կյանք խմբագրել

1431 թվականի օգոստոսի 9-ին ամուսնության պայմանագիր է կնքվել Աննայի ու Սավոյայի դուքս Ամադեուս VIII-ի ժառանգ ու ավագ որդի, Պիամոնտեի արքայազն ու Աքեայի տիտղոսակիր արքայազն Ամադեուսի հետ, սակայն արքայազնը մահացել է քսան օր անց՝ օգոստոսի 29-ին։

Հինգ ամիս հետո, 1432 թվականի հունվարի 1-ին Աննայի համար կնքվել է երկրորդ ամուսնական պայմանագիրը, այս անգամ՝ Ամադեուսի կրտսեր եղբայր ու Սավոյայի դքսության նոր ժառանգորդ Լյուդովիկոս Սավոյացու հետ։ Ամուսնությունը տեղի է ունեցել երկու տարի անց, 1434 թվականի փետրվարի 12-ին[3] Շամբերի քաղաքում։ Մի քանի ամիս հետո, նոյեմբերի 7-ին, դուքս Ամադեուս VIII-ը հրաժարվել է կառավարումից հօգուտ իր որդի Լյուդովիկոսի, չնայած նա պաշտոնապես հրաժարվել է գահից միայն այն ժամանակ, երբ 1440 թվականին ընտրվել է որպես հակապապ։

Աննայի ամուսինը, որն ավելի շատ հետաքրքրված էր պոեզիայով, քան իր դքսությամբ, բայց շատ էր սիրում իր կնոջը, աստիճանաբար թույլ է տվել նրան ղեկավարել պետական գործերը։ Աննան, սեփական երկրի հանդեպ կարոտախտի պատճառով, կազմակերպել է բազմաթիվ ընդունելություններ Կիպրոսի ամենահզոր լորդերի անունից։ Այցելուներին տպավորելու համար նա զարդարել է ամրոցները, փառատոներ կազմակերպել ու հյուրերին նվերներ առաջարկել, որոնց ծախսը մեծ բողոք է առաջացրել Վոյի կոմսության գյուղացիների և ազնվականների շրջանում։

Իր պարտքերի մի մասը թեթևացնելու համար Աննան իր դուստրերից մեկի համար փեսացուների մրցույթ է կազմակերպել, որը ձեռնտու դաշինք էր Սավոյայի տան համար։ 1451 թվականին տասը տարեկան հասակում նրա դուստր Շառլոտան ամուսնացել է Ֆրանսիայի գահաժառանգ, Ֆրանսիայի ապագա թագավոր Լյուդովիկոս XI-ի հետ․ վերջինս հետագայում պետք է պահանջեր խոստացված օժիտն ու նոր բերդեր, ինչպես նաև գրավեր մի քանի դղյակ Բրեսում և Վոյի մի քանի գլխավոր քաղաքներ։

1452 թվականին Ժաննա դե Շարնիից Աննան գնել է թուրինյան ծածկոցը՝ այն փոխանակելով Վարամբոն ամրոցի հետ։ Տարիներ անց Հռոմի պապ Պավել II-ը լիազորել է Իոլանդա Վալուային՝ Սուրբ թաղման մասունքը պահելու համար Շամբերիի ամրոցի պահոցում, որտեղ վերջինս որպես կրոնական խորհրդանիշ աշտարակ է կառուցել սրբարանի վերևում։

Մահ խմբագրել

Աննան մահացել է 1462 թվականի նոյեմբերի 11-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում, 44 տարեկան հասակում։

Զավակներ խմբագրել

  1. Ամադեուս IX (Տոնոն լե Բեն, 1 փետրվարի 1435 – 30 մարտի 1472), Սավոյայի դուքս։
  2. Լյուդովիկոս Սավոյացի (Տոնոն լե Բեն, 5 հունիսի 1436 – Տոնոն լե Բեն, 12 հուլիսի 1482), Կիպրոսի թագավոր, Ժնևի կոմս։
  3. Մարի (Մորժ, մարտ 1437 – Տոնոն լե Բեն, 1 դեկտեմբերի 1437)։
  4. Ժան (1437? – 1440)։
  5. Ֆիլիպ II (Տոնոն լե Բեն, 5 փետրվարի 1438 – Թուրին, 7 նոյեմբերի 1497), Սավոյայի դուքս։
  6. Մարգարիտ (Պիներոլո, ապրիլ 1439 – Բրյուգգե, 9 մարտի 1485), առաջին անգամ ամուսնացել է 1458 թվականի դեկտեմբերին Մոնֆերատի մարքիզ Ջովաննի IV-ի հետ, իսկ երկրորդ անգամ՝ Պիեռ II դե Լյուքսեմբուրգի հետ։
  7. Պիեռ (Ժնև, մոտավորապես 2 փետրվարի 1440 – Թուրին, 21 հոկտեմբերի 1458), Տարենտասիայի արքեպիսկոպոս։
  8. Յանուս (Ժնև, 8 նոյեմբերի 1440 – Անսի, 22 դեկտեմբերի 1491), Ֆաուկինի ու Ժնևի կոմս, ամուսնացել է Հելեն Լյուքսեմբուրգցու հետ։
  9. Շառլոտա (Շամբերի, 16 նոյեմբերի 1441 – Ամբուազ, 1 դեկտեմբերի 1483), ամուսնացել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XI-ի հետ։
  10. Էյմոն (Ժնև, 2 նոյեմբերի 1442 – Ժնև, 30 մարտի 1443)։
  11. Ժակ (Ժնև, 29 նոյեմբեր 1444 – Ժնև, 1 հունիս 1445)։
  12. Ագնես (Շամբերի, հոկտեմբեր 1445 – փարիզ, 16 մարտի 1509), ամուսնացել է Լոնգվիլի դուքս Ֆրանսուա դ՛Օռլեանի հետ։
  13. Ժան Լուի (Ժնև, 26 փետրվարի 1447 – Թուրին, 4 հուլիսի 1482), Ժնևի եպիսկոպոս։
  14. Մարիա (Պիներոլո, 20 մարտի 1448 – 13 սեպտեմբերի 1475), ամուսնացել է Լյուդովիկոս դե Լյուքսեմբուրգի հետ։
  15. Բոնա Սավոյացի (Ավիլյանա, 12 օգոստոսի 1449 – Ֆոսանո, 17 նոյեմբերի 1503), ամուսնացել է Միլանի դուքս Գալեացո Մարիա Սֆորցայի հետ։
  16. Ժան (Ժնև, 12 նոյեմբերի 1450 – Ամ, 30 հունվարի 1486), կոմս Ռոմոնտ, Վոյի լորդ։
  17. Աննա (Ժնև, սեպտեմբեր 1452 – Ժնև, 1 հոկտեմբեր 1452)։
  18. Ֆրանսուա (Անսի, 19 օգոստոսի 1454 – Թուրին, 6 հոկտեմբերի 1490), Օշի արքեպիսկոպոս ու Ժնևի եպիսկոպոս։
  19. Ժաննա (մահացել է ծնվելիս, 1455?)։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա դե Լուզինյան» հոդվածին։