Աննա Օռլովա-Չեսմենսկայա

Կոմսուհի Աննա Ալեքսեևնա Օռլովա-Չեսմենսկայա (ռուս.՝ А́нна Алексе́евна Орло́ва-Чесме́нская, մայիսի 2 (13), 1785, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 5 (17), 1848, Yuriev Monastery, Մեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն և Մեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն[1]), պալատական ազնվական օրիորդ, կայսրուհի Եկատերինա II-ի զինակից Ալեքսեյ Օռլովի միակ դուստրը և նրա բազմամիլիոնանոց կարողության ժառանգորդը։ Հոր մահից հետո նա հրաժարվել է ամուսնությունից, գերադասել է հոգևոր կյանքը, բայց չի լքել կայսերական արքունիքը։ Աննան եղել է Ֆոտիա (Սպասսկի) վարդապետի հոգևոր դուստրը, ինչը մի շարք խոսակցությունների տեղիք է տվել նրանց հարաբերությունների մասին։ Աննա Օռլովան ստացած ժառանգությունը ծախսել է բարեգործական նպատակներով, հատկապես Նովգորոդի Յուրիևի վանքի կարիքների համար, որը տնօրինել է նրա հոգևոր հայրը՝ Ֆոտիան։

Աննա Օռլովա-Չեսմենսկայա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 2 (13), 1785
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 5 (17), 1848 (63 տարեկան)
Մահվան վայրYuriev Monastery, Մեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն կամ Մեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանYuriev Monastery և Annunciation Church in Arkazhi
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունֆրեյլինա
Ծնողներհայր՝ Ալեքսեյ Օռլով, մայր՝ Եվդոկիա Օռովա
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Եկատերինայի շքանշան
 Anna Orlova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Աննան ծնվել է 1785 թվականի մայիսի 2-ին, Մոսկվայում, մկրտվել է 1785 թվականի մայիսի 11-ին Դոնսկոյի ավանդատան եկեղեցում՝ քավորությամբ իր հորեղբոր՝ կոմս Իվան Օռլովի և տատիկի Աննա Ալեքսեևնա Խիտրովի, որի պատվին ստացել է իր անունը։ Մեկուկես տարի անց նրա մայրը՝ Եվդոկիա Նիկոլաևնա Օռլովա-Չեսմենսկայան (ծննդյամբ՝ Լոպուխինա, 1761-1786), մահացել է հաջորդ ծննդաբերության ժամանակ։ Նրանից ծնված որդին՝ Իվանը ապրել է ընդամենը երկու տարի[2]։ Աննան մնացել է գեներալ Ալեքսեյ Օռլովի միակ օրինական զավակը[3], ով արդեն թոշակի է անցել և հեռացել պետական գործերից։ Նա բնակություն է հաստատել Մոսկվայի արվարձանում՝ Նեսկուչնոյում և իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է դստեր դաստիարակության և կրթության վրա։ Նրա համար կառուցվել է պալատ՝ պուրակով, որտեղ անցկացրել են դիմակահանդեսներ, հրավառություններ և ներկայացումներ։ Նրան ուսուցանելու համար հրավիրվել է կրթված դաստիարակներ։ Յոթ տարեկանում Աննան սովորել է խոսել ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և իտալերեն և նրան շնորհվել է կայսերական արքունիքի պալատական ազնվական օրիորդ կոչում[4]։ 1796 թվականին հայրը Աննային տարել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նրան ներկայացրել է կայսրուհի Եկատերինային։ Այդ մասին Գրիբովսկին գրել է[5]

  Ես տեսա, որ նա Ձմեռային պալատում ներկայացրեց իր դստերը՝ կոմսուհի Աննային կայսրուհուն։ Հայրը զինվորական համազգեստով էր, իսկ դուստրը՝ սպիտակ շղարշե զգեստով և ադամանդներով։ Կայսրուհին ձեռքով շոյեց նրա կզակը, գովեց ու համբուրեց այտը։ Երբ նրանք գնացին, կայսրուհին ասաց այնտեղ գտնվողներին՝ «Այս աղջիկը շատ լավ բաներ է խոստանում»։  
Ты взорами орлица,
Достойная отца;
Душою голубица,
Достойная венца.
Приятности дивятся
Уму и красотам,
И в плясках все стремятся
Лишь по твоим следам.
Явишься ль в Петрополе, —
Победы поженёшь:
Как флот отец твой в море,
Так ты сердца пожжёшь.
Գ. Ռ. Դերժավին, 1801
 
Երիտասարդ կոմսուհի Աննան
(Իոհան Բատիստ Լամպի, մոտ. 1796)
 
Ալեքսեյ Օռլովը զառամյալ տարիքում

Եկատերինայի մահից հետո Ալեքսեյ Օռլովը լքել է Ռուսաստանը և մեկնել արտերկիր՝ իր հետ տանելով դստերը[6]։ Կայսր Ալեքսանդր I-ի գահակալությամբ կոմսը և նրա դուստրը Դրեզդենից վերադարձել են Մոսկվա, որտեղ հաստատվել են Նեսկուչնի պալատում[7]՝ Դոնսկոյ վանքի մոտ։ Աննան սկսել է ներկայանալ կայսերական արքունիք, որտեղ նրան բարեհաճությամբ են ընդունել։ Գավրիլ Դերժավինը, տեսնելով նրան պարահանդեսում 1801 թվականին, բանաստեղծություններ է նվիրել նրան, որոնցում նա գովաբանել է տասնվեցամյա կոմսուհու միտքն ու հոգևոր որակները[8]։

Աննան ուղեկցել է հորը մոսկովյան տոնակատարությունների ժամանակ, ինչը գրավել է մարդկանց ուշադրությունը։ Այսպես, 1805 թվականի մայիսի 1-ին զբոսանքի մեկնելու մասին Ստեպան Ժիխարևը գրել է[9]

  Կոմս Ալեքսեյ Օռլովը հայտնվեց շքեղ բարեկազմ ձիու վրա՝ հագնված շքահանդեսային համազգեստով ու շքանշաններով։ Նրանից մի փոքր հեռու, գեղեցիկ մոխրագույն ձիու վրա հեծած գալիս էր նրա միակ, սիրելի դուստրը՝ Աննան։ Նրան ուղեկցում էին ձի նստած տիկնայք, Ալեքսանդր Չեսմենսկին, Ա. Վ. և Ի. Ռ. Նովոսիլցովները, արքայազն Խիլկովը, Դմիտրի Պոլտորացկին և շատ ուրիշներ։  

1803 թվականից ի վեր ամենատիտղոսակիր խնամախոսները սկսել են Աննայի ձեռքը խնդրել, ներառյալ այնպիսի նշանավոր ազնվականներ, ինչպիսիք են իշխաններ Ալեքսանդր Կուրակինը և Պլատոն Զուբովը[6]։ 1807 թվականին Ֆեոդոր Ռոստոպչինը գրել է․ «Օռլովի տունը լի է դստեր խնամախոսներով՝ երկու Գոլիցինները՝ իշխան Սերգեյ Ֆեդորովիչի որդին և փառապանծ իշխան Բորիս Վեստրիսը»[10]։ Բոլոր փեսացուներին մերժել է Աննան կամ նրա հայրը։ Հայտնի է միայն մեկ հավակնորդ, ում նկատմամբ երիտասարդ կոմսուհին համակրանք է տածել․ դա կոմս Նիկոլայ Միխայլովիչ Կամենսկին է եղել[10]։ Կոմսուհի Անտոնինա Բլուդովայի վկայությամբ, Աննան, մինչև իր մահը «կրքոտությամբ և քսանամյա աղջկա սիրո ողջ խանդավառությամբ» հիշել է Նիկոլայ Կամենսկուն, ով մահացել է 1811 թվականին։

Հոր մահը և հոգևոր որոնումների սկիզբ խմբագրել

1808 թվականի դեկտեմբերի 24-ին Ալեքսեյ Օռլովը Մահացել է կարճատև հիվանդությունից հետո։ Ըստ Նիկոլայ Վասիլևիչ Ելագինի, ով գրել է Աննա Օռլովայի առաջին մանրամասն կենսագրությունը, նա մինչ այդ հեռու է եղել տխրությունից ու վիշտից, սակայն ծնողի մահից ցնցված, կորցրել է զգացողությունը և տասնչորս ժամ կյանքի նշաններ ցույց չի տվել։ Միայն սև զգեստը հագնելուց հետո, շրջապատողների ներկայությամբ, նա մոտեցավ սրբապատկերներին, հեկեկալով ծնկի իջավ և ասաց՝ «Աստված իմ դու վերցրեցիր իմ մորը, որին ես չէի ճանաչում, հիմա որքանով է հարմար, որ դու տանում ես իմ հորը, եղիր ինձ համար մոր և հոր փոխարեն, առաջնորդիր իմ կյանքի բոլոր գործողություններում[4]։

Հուղարկավորության արարողության կազմակերպումը ստանձնել է Աննայի հորեղբայրը` Վլադիմիր Օռլովը, որն էլ առաջարկել է նրան տեղափոխվել իր մոտ «պատճառաբանելով, որ նա շատ երիտասարդ է ու անփորձ և նրա համար անհարմար կլինի միայնակ ապրելը»[6]։ Սակայն Աննան հրաժարվել է, իր ապօրինի եղբորը՝ Ալեքսանդր Չեսմենսկուն վերցրել է որպես իր գործերի կառավարիչ և հրաժարվել Նիկոլայ Կամենսկու հետ ամուսնանալ, չնայած արդեն ծրագրված է եղել կայսրին զեկուցել այդ մասին[10]։

Գործերը կարգավորելով՝ Աննան մեկնել է ուխտագնացության նախ Կիև-Պեչերսկի մայրավանք, այնուհետև Ռոստով, աղոթելու Սպասո-Յակովլևսկի վանքում՝ Դեմետրի Ռոստովսկու մասունքների մոտ։ Վանքում նա ծանոթացել է գերեզմանյին տարիքավոր վանական Ամֆիլոխիին։ Նրա հետ զրույցներից հետո Աննան «սառնություն է զգացել դեպի աշխարհիկ երջանկությունը, աշխարհիկ զվարճություններն ու ունայնությունը»[4]։ Աննան դարձել է նրա հոգևոր դուստրը և ամեն տարի Մեծ Պահքի ժամանակ եկել է նրա վանք, ապաշխարել, ապա նշել Սուրբ Զատիկը։ Մինչև երեց Ամֆիլոխիի մահը՝ 1824 թվականը Աննան հաճախակի այցելել է Սպասո-Յակովլևսկի վանք և ծավալուն նամակագրություն է վարել տարեց վանականի հետ։ Իրնն ուղղված Ամֆիլոխիի բոլոր նամակները կոմսուհին հրամայել է կազմել, զարդարել ոսկյա զարդանախշերով և դրոշմել «Նամակներ իմ հոգևոր հորից, սրբազան վանական Ամֆիլոխիից» մակագրությամբ[11] (Վանական Ամֆիլոխիի և Աննա Օռլովայի նամակագրությունը պահվում է ՌՊԳ-ի ձեռագրերի բաժնում)։

Սպասո-Յակովլևսկի վանքը դարձել է առաջին ապաստանը, որտեղ Աննան սկսել է նվիրատվություններ ուղարկել, ինչը չի դադարել իր հոգևոր հոր մահով։ Ընդհանուր առմամբ նա վանքին նվիրաբերել է մոտ 300000 ռուբլի[11]։ Նրա հաշվին ձմեռային պատարագ մատուցելու համար կառուցվել է Սուրբ Իակով Ռոստովսկու տաք քարե եկեղեցին, իսկ Սուրբ Իակովի մասունքների վրա նա կանգնեցրել է նոր արծաթե տապանակ։ 1840-ական թվականներին նա միջոցներ է նվիրաբերել Սուրբ Աննայի սաղմնավորման եկեղեցու գեղանկարների վերանորոգման և նրա գահի արծաթե շրջանակի պատրաստման համար։ Բազմիցս նվիրատվություններ է արել զգեստների, սրբապատկերների մետաղե դրվագների, պատարագի ճոխ զարդարված գրքերի և այլնի տեսքով։ Կոմսուհի Աննա Օռլովա-Չեսմենսկայան դարձել է 1812 թվականի Հայրենական պատերազմում մոսկովյան աշխարհազորի գլխավոր հովանավորներից մեկը։ Նա հարյուր հազար ռուբլի է նվիրաբերել աշխարհազորի ստեղծման համար հոգաբարձուների խորհրդի տոմսերով, համազգեստ է տրամադրել և զինել 18 գյուղացիներին, ովքեր ընդգրկված էին ժողովրդական աշխարհազորի 7-րդ հետևակային գնդում, ինչպես նաև նվիրաբերել է 4300 հրացան, 4000 նիզակներ, 300 սվիններ, 500 սակրավորի տապարներ, 4000 սաղավարտ, 40 փութ կապար, 20 փութ վառոդ և 160,000 կայծքար[9][12][13]։

 
Պալատական ազնվական օրիորդ Աննա Օռլովան Ելիզավետա Ալեքսեևնայի անվան սկզբնատառերի ծածկագրով
(անհայտ նկարիչ, XIX դար)/center>

Չնայած կրոնականության դրսևորումներին, Աննան չի լքել աշխարհիկ կյանքը։ 1817 թվականին նրան շնորհվել է կամեր ֆրեյլինի կոչում, կայսր Ալեքսանդր I-ը նրան է նվիրել կայսրուհի Էլիզաբեթ Ալեքսեևնայի դիմանկարը, իսկ Նիկոլայ I-ի թագադրման ժամանակ կոմսուհին ստացել է Սուրբ Եկատերինայի Փոքր Խաչի շքանշան, 1828 թվականին Աննա Օռլովան ուղեկցել է կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային Ռուսաստանում և արտասահմանում կատարած ճանապարհորդության ընթացքում[6]։ Կայսրուհին շատ բարեհաճ է տրամադրված եղել նրա հանդեպ հենց Ռուսաստան գալուց հետո և նրան անվանել է ռուս ազնվականուհիներից գրեթե ամենահարուստը[14]։ Աննան շարունակել է հնարքներ բանեցնել, որոնցով հիացել է բարձր հասարակությունը․

  Կոմսուհի Աննա Ալեքսեևնա Օռլովա-Չեսմենսկայայի կողմից սեպտեմբերի 17-ին տրված պարահանդեսը բոլորովին այլ տեսակի և ճաշակի էր, քան իշխան Նիկոլայ Բորիսովիչ Յուսուպովի տոնը։ Սա այն է, ինչ կոչվում է նրբագեղ grandioso ոլորտում, սա այնպիսի պարահանդես է, որը մինչ այժմ կարողացել էր տալ միայն տիրակալը։

Պատկերացրեք 80 արշին երկարությամբ դահլիճ։ Եվ դուք չեք զարմանա, որ 1000 հոգի կարող էին հեշտությամբ տեղավորվել այդտեղ, որի լուսավորման համար անհրաժեշտ էր 7000 մոմ։ Թվում է, թե ավելորդ է խոսել սեղանի զարդարանքների և լուսավորության շքեղության, շքեղազգեստ սպասավորների, կերակուրների հարստության, բակի և պարտեզի գեղեցիկ լուսավորության և այլնի մասին։ Մենք միայն նշում ենք, որ թագավորական ընտանիքը սնվում էր ոսկե և թանկարժեք ճենապակե սպասքից, իսկ մնացած բոլոր սպասքները արծաթյա էին[15]։

 

Աննան և վարդապետ Ֆոտին խմբագրել

 
Ֆոտի վարդապետը
(Հենրի Դոու Ջորջ Դոուի փորագրությունից, 1822-1824)

1817 թվականին Ֆոտին ընդունել է կուսակրոնություն Ալեքսանդր Նևսկու մայրավանքում, ձեռնադրվել վարդապետ և շուտով նշանակվել օրենքի ուսուցիչ երկրորդ կադետական կորպուսում։ Ֆոտիին, որպես Աննայի հոգևոր դաստիարակ, խորհուրդ է տվել եպիսկոպոս Ինոկենտին (Սմիրնով), ով մինչև հոգևոր պետի բարձրացումը եղել է Սանկտ Պետերբուրգի հոգևոր սեմինարիայի ռեկտորը։ Աննան լքել է Մոսկվան և տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ, որտեղ երկու տարի փորձել է մտերմանալ Ֆոտիի հետ, ով խուսափել է նրա հարստությունից և ազնվական ծագումից[4]։ Ֆոտին հանդես է եկել հասարակության մեջ տիրող առեղծվածային տրամադրությունների դեմ, 1820 թվականին, Կազանի տաճարում մերկացուցիչ ճառից հետո, հեռացվել է մայրաքաղաքից և նշանակվել Նովգորոդի մոտ գտնվող աղքատ և կիսախարխուլ Դերևյանիցկի վանքի վանահայր։ Աննա Օռլովան մեծ գումարներ է նվիրաբերել վանքի վերականգնման համար։ Նովգորոդ տեղափոխվելուց անմիջապես հետո նա ուղարկել է 3000 ռուբլի, այնուհետև ևս 10000 ռուբլի և երկու սայլախումբ՝ մեկը մոմերով, խունկով և գինով, իսկ երկրորդը՝ հացով բեռնված։ Բոլոր նվիրատվությունները նրա կողմից ուղարկվել են անձամբ Ֆոտիին՝ նշելով «նրա կարիքների համար»[4]։ Կոմսուհին, օգտագործելով իր դիրքը, մեծ ջանք է թափել իր հոգևոր հոր մայրաքաղաք վերադառնալու համար։ Նրա ազդեցությամբ Նովգորոդի և Սանկտ Պետերբուրգի միտրոպոլիտ Սերաֆիմը (Գլագոլևսկին) 1822 թվականի հունվարին Ֆոտիին տեղափոխել է Սկովորոդսկի-Միխայլովսկի վանք և բարձրացրել վարդապետի աստիճանի, իսկ նույն թվականի Զատիկից հետո կանչել Սանկտ Պետերբուրգ և նրան տեղավորել Ալեքսանդրո Նևսկու մայրավանքում։

Ֆոտին մեկ տարուց էլ քիչ է անցկացրել Պետերբուրգում։ Նա ծանոթացել է Սինոդի գլխավոր դատախազ իշխան Ալեքսանդր Գոլիցինին, ով բազմիցս հանդիպել է նրա հետ Աննա Օռլովայի տանը, որտեղ «Աստծո խոսքն ու գործն էր մատուցում օրիորդին ու իշխանին օրական երեք, վեց և մինչև ինը ժամ»[16]։ Հունիսի 5-ին Ֆոտիին ընդունել է Ալեքսանդր կայսրը և շուտով Նորին Մեծության գրասենյակից ստացել է թանկարժեք զարդանախշերով լանջախաչ, իսկ նույն թվականի օգոստոսին նշանակվել է Նովգորոդի առաջին կարգի Յուրիևի վանքի վանահայր։ Սինոդին ներկայացնելով Ֆոտիի թեկնածությունը՝ միտրոպոլիտ Սերաֆիմը նշել է, որ նա, առանց գանձարանի օգնության, կարճ ժամանակում վերականգնել է երկու վանք և հույս կա, որ կկարողանա վերականգնել նաև Նովգորոդի հնագույն վանքը[16]։ Կոմսուհի Աննան, ով այդ տարիների ընթացքում օգնել է նրան, նրա հետևից մեկնել է Նովգորոդ։ Նա մեծ հողատարածք է գնել վանքի մոտ գտնվող Վիտոսլավլիցի գյուղում, կառուցել դաստակերտ և աստիճանաբար Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել այնտեղ մշտական բնակության։

 
Օռլովսկի մասնաշենքը և Յուրևի վանքի Սուրբ Գևորգ տաճարը

Աննա Օռլովայի միջոցներով Ֆոտին վերականգնեց Յուրիևի վանքը, նա զարդարել է գոյություն ունեցող եկեղեցիները[17] և կառուցել նորերը, իսկ երբ 1823 թվականին հրդեհն ավերել է Սուրբ Խաչ տաճարը, Աննան անմիջապես ուղարկել է 40,000 ռուբլի արժողությամբ նյութեր դրա վերականգնման համար։ Աննա Օռլովայի բարեգործությունը վանքի օգտին ներգրավել է նաև այլ հովանավորների և մինչև 1831 թվականը վանքի գանձարանն ունեցել է ավելի քան 300 000 ռուբլի հատկացված միջոցներ։ 1831 թվականին Աննան իր հոր և նրա եղբայրների աճյունը բերել է Յուրիևի վանք և թաղել Սուրբ Գեորգի տաճարի գավթում[9]։ Վարդապետի և չամուսնացած կոմսուհու հարաբերությունները բամբասանքներ են առաջացրել, որ նրանք սիրային կապի մեջ են։ Ալեքսանդր Պուշկինն այդ առիթով գրել է երկու երգիծական կարճ բանաստեղծություն։ Սակայն, ոչ բոլորն են հավատոացել նման լուրերին, օրինակ, Սանկտ Պետերբուրգի սրահի տիրուհի և 1830-ականների աշխարհիկ կյանքի օրագրի հեղինակ Դոլլի Ֆիկելմոնտը գրել է․ «Նրա մասին կարելի է վստահորեն ասել, որ ոչ միայն նա մնաց կույս, այլև նրա հոգին էր կույս, ինչպես մանկիկինը։ <…> Չնայած կոմսուհի Օռլովան վաղուց արդեն երիտասարդ չէր, նա տիրապետում է այն հավերժական երիտասարդությանը, որը շնորհված է միայն երկնային հոգիներին»[18]։

 
Աննա Հռոմեացի (երեցփոխանական որմնանկար Գեորգիևյան տաճարում)
 
Ֆոտիա Նիկոմիդացին (երեցփոխանական որմնանկար Գեորգիևյան տաճարում)

Հետազոտողները նշում են, որ Ֆոտիայի համար ավելի կարևոր է եղել տիրանալ կոմսուհու հոգուն, նա համառորեն «ընդունում էր նրան օրիորդական, ֆիզիկական և հոգևոր կուսական վիճակում»։ Հայտնում են, որ երբ Աննան զրույց է սկսել Ֆոտիայի հետ հնարավոր ամուսնության մասին, նա նրան տարել է Հիսուս Քրիստոսի սրբապատկերի մոտ, նրա մատից մատանի կախել և ասել՝ «Ահա քո փեսացուն», դրանից հետո կոմսուհին կուսակրոնության երդում է տվել[19]։ Ֆոտիան, ստիպելով Աննա Օռլովային գործնականում վանական կյանք վարել, միևնույն ժամանակ թույլ չի տվել նրան կուսակրոնություն ընդունել, քանի որ այդ դեպքում նրա ողջ կարողությունը կգնար համապատասխան կանանց մենաստանին։ Նա նաև թույլ չի տվել նրան ամբողջությամբ դադարեցնել կապերը մայրաքաղաքային հասարակության հետ՝ նրան պարտադրելով այն գաղափարը, որ ինքը եկեղեցու «ներկայացուցիչն» է իշխանության տիրակալների աշխարհում։ Հավանաբար դրանով է բացատրվում հասարակության մեջ նրա մասին հակասական կարծիքները՝ինչ-որ մեկը գրել էր, որ «նա լավ էր հագնված, բայց գրեթե ծեր կնոջ պես՝ մուգ թավշյա զգեստ գեղեցիկ ժանյակով, մարգարիտների երկար շարան», մինչդեռ մյուսները նրան տեսնում էին որպես «փայլուն աշխարհիկ տիկին, որը բոլորովին նման չէր մոսկովյան աստվածապաշտներին»[19]։ Ինքը՝ Աննան, Ֆոտիայի մասին գրել է հետևյալը․

  Նա իմ ուշադրությունը գրավեց այն քաջությամբ, այն անվեհերությամբ, որով ... նա սկսեց բացահայտել հավատքի մեջ գերակշռող սխալները։ Ամեն ինչ նրա դեմ էր՝ սկսած արքունիքից։ Նա դրանից չէր վախենում։ Ես ցանկացա ճանաչել նրան և նամակագրություն հաստատեցի նրա հետ։ Նրա նամակներն ինձ ինչ-որ առաքելական պատգամներ էին թվում։ Ավելի լավ ճանաչելով նրան՝ համոզվեցի, որ նա անձամբ իր համար ոչինչ չի փնտրում[20]։  

Ենթադրվում է, որ Ֆոտիան, իմանալով 1762 թվականի հեղաշրջման գործում Ալեքսեյ Օռլովի դերի մասին, կայսր Պյոտր III-ի և հետագայում իշխանուհի Տարականովայի սպանության մասին, ոգեշնչել է Աննային, որ նա պետք է քավի իր հոր մեղքերը ամբողջ կյանքում[19][21]։ Դրանով է թերևս, բացատրվում Ալեքսեյ Օռլովի և նրա եղբայրների աճյունի տեղափոխումը Մոսկվայի մերձակայքում գտնվող Օստրով կալվածքից Յուրիևի վանք։

1838 թվականի փետրվարի 26-ին Ֆոտիա վարդապետը երկարատև հիվանդությունից հետո մահացել է իր հոգևոր դստեր գրկում։ Նրա թաղման համար կոմսուհի Աննան հնագույն կատակոմբների նմանությամբ պատրաստված Աստվածածնի փառաբանության ստորգետնյա եկեղեցում հանգստարան է կազմակերպել (դա վանական ավանդույթի խախտում է եղել, ըստ որի Յուրևի վանքի վանահայրերն են թաղել Սուրբ Գեորգի տաճարի տակ գտնվող դամբարանում)։ Ֆոտիայի մարմարե սարկոֆագի կողքին Աննան իր համար դամբարան է պատրաստել։ Ֆոտիայի մահից հետո Աննան գործնականում չի լքել Յուրևի վանքի մոտ գտնվող իր կալվածքը և այնտեղ անցկացրել է իր կյանքի վերջին տարիները։

Աննան և Վերա Մոլչալնիցան խմբագրել

 
Վերա Մոլչալնիցան մահվան մահճում (անհայտ նկարիչ, 1861)

Կոմսուհի Աննա Օռլովան առանձնահատուկ դեր է խաղացել Վերա Մոլչալնիցայի պատմության մեջ, որին լեգենդները նույնացնում են կայսրուհի Ելիզավետա Ալեքսեևնայի՝ Ալեքսանդր I-ի կնոջ հետ, ով իբր հետևել է նրա օրինակին այն բանից հետո, երբ կայսրը, բեմադրելով իր մահը, դարձել է Սիբիրի հոգևոր հայր Ֆեոդոր Կուզմիչ։

1841 թվականին նա Վերային գտել է Կոլոմովսկ հոգեբուժարանում և առաջարկել «լուռ կնոջը» բնակություն հաստատել Սիրկովի վանքում։ Հաղորդվում է, որ Վերայի մասին տեղեկություններ է ստացել Սանկտ Պետերբուրգից[22]։ Համաձայնություն տված Վերայի համար եկել է վանքի վանահայրը, որը նրան տարել է վանք։ Վերայի վանք տեղափոխելու մասին 1841 թվականի ապրիլի 10-ին Նովգորոդի եկեղեցական կոնսիստորիայի կողմից ընդունվել է հրաման, որտեղ ասվել է, որ Վերային վանքում պահելու և սպասարկման ծախսերը կատարվելու են կոմսուհի Աննա Օռլովայի հաշվին[23]։ Երբ Վերա Մոլչալնիցայի խուցի սպասավորը հիվանդացել է և չի կարողացել կատարել իր պարտականությունները, կոմսուհի Աննան նրա փոխարեն նոր սպասավոր է նշանակել։ Այդ միանձնուհին Ամֆիլոխիան (մահացել է 1901 թվականին) խուլ է եղել, և Սիրկովսկու լռակյաց կնոջ հետ կապված ինչ-որ գաղտնիքի գոյության կողմնակիցները պնդել են, որ կոմսուհին, իր նախաձեռնությամբ, հատուկ ընտրել է խուլ սպասավոր, որպեսզի նա չկարողանա լսել, թե Վերան զառանցանքի կամ մոռացկոտության պահին ինչ-որ բան կասի իր մասին[23]։

Կյանքի վերջին տարիներ և մահ խմբագրել

 
Կոմսուհի Աննա Օռլովա
(փորագրություն՝ Լավրենտի Սերյակովի, 1870-ական թվականներ))

Ֆոտիայի մահից հետո Աննան իր կյանքի վերջին 10 տարիները անցկացրել է Յուրևի վանքի մոտ գտնվող իր կալվածքում։ 1832 թվականին նա վաճառել է Մոսկվայի Նեսկուչնի այգումգտնվող իր «Մայիսյան» պալատը կայսր Նիկոլայ I-ին մեկուկես միլիոնով[24]։ 1845 թվականին հայրական Խրենովսկու ձիաբուծարանը վաճառվել է գանձարանին, որտեղ բուծել են հայտնի Օրյոլ ցեղատեսակի ձիեր[25]։

Վերջին տարիներին նա հատկապես ջանասիրաբար հաճախել է սուրբ պատարագներին. ամեն օր ներկա է եղել գիշերային, վաղ պատարագին Սուրբ Աստվածածնի Փառաբանություն եկեղեցում, որտեղ ամեն օր պատարագ է մատուցվել, իսկ շաբաթ օրերին (բացառությամբ տոների) հոգեհանգստյան արարողություն իր ծնողների և հոգևոր հոր համար[20]։ Նա նաև ուխտագնացություն է կատարել դեպի Կիև-Պեչերսկի մայրավանք, որտեղ մտերմացել է Կիևի վանական Պարթենիի և Թեոֆիլի հետ։ Աննան մի շարք խոշոր նվիրատվություններ է կատարել մայրավանքի և Կիևի այլ սրբավայրերի համար՝ Ուսպենսկու տաճարի մայրավանքի համար նա պատվիրել է 1,000,000 ռուբլի արժողությամբ նոր բրոնզե սրբապատկերային պատ[4], որը փոխարինել է հին փայտե պատին, իսկ Մեծն նահատակ Բարբարայի մասունքների համար Միխայլովսկի վանքում պատրաստել է արծաթյա տապանակ և հովանի՝ մոտ 400 կգ ընդհանուր քաշով[26]։ Բացի այդ, միայն 1840-ականներին Աննան Կիև-Պեչերսկի մայրավանքի կարիքների համար հատկացրել է ավելի քան 50000 արծաթյա ռուբլի[27]։ Աննան նվիրատվություններ է արել նաև արտասահմանում։ Նրա միջոցներով զարդարվել են Կոստանդնուպոլսի, Ալեքսանդրիայի և Դամասկոսի պատրիարքական եկեղեցիները, նվիրատվությունները հասել են Երուսաղեմ և Աթոսի վանքեր։ Նրա առաջին կենսագիր Ն. Էլագինը Աննա Օռլովային համեմատել է Հռոմի Մելանիայի հետ և գրել, որ նա հոգնել էր իր փառքից։ Ընդհանուր առմամբ, Աննա Օռլովան իր կենդանության օրոք մոտ 25 000 000 ռուբլի է ծախսել տարբեր եկեղեցիների ու վանքերի վրա[4]։

 
Կոմսուհու տունը Յուրիևի վանքի կողքին գտնվող իր կալվածքում (ժամանակակից Վիտոսլավլիցայի թանգարանի տարածք)
 
Սուրբ Աստվածածին եկեղեցու ժամանակակից տեսքը (հարդարանքն ամբողջությամբ ավերվել է խորհրդային տարիներին, վերականգնողական աշխատանքներ են ընթանում)

Հոր ժառանգության շնորհիվ Աննա Օռլովան եղել է Ռուսական կայսրության գլխավոր հովանավորներից մեկը։ Նա ճորտատիրության կողմնակից չի եղել և փորձել է բարելավել իր գյուղացիների վիճակը. «նրանցից մի քանիսին վերածելով ազատ մշակների՝ նա մյուսներին տեղափոխեց Ուդելային գերատեսչություն՝ հաշվի առնելով, որ այդ հաստատության գյուղացիական վարչակազմը և ուդելային գյուղացիների կառավարման ողջ համակարգը ամենամարդասիրականն է»[6]։ Սամարայի գավառի իր գյուղացիների մեջ, որտեղ գերակշռում էին չուվաշները, որոնք հեթանոսներ էին, նա սկսեց ուղղափառության քարոզը և հասավ իր ճորտերից շատերի քրիստոնեության ընդունմանը։

Աննա Օռլովան մահացել է 1848 թվականի հոկտեմբերի 5-ին՝ իր հոր՝ Ալեքսեյ Օռլովի անվանակոչության օրը։ Չի նշվում, որ նա հիվանդ է եղել կամ վատառողջ[20].։ Առավոտյան ութին նա մեկնել է վանք, մասնակցել առավոտյան պատարագին, որը մատուցել էր Յուրևի վանքի վանահայր Մանուելը և հաղորդություն ընդունել այնտեղ։ Պատարագից հետո ժամը հինգին Աննան կրկին եկավ վանք, ունկնդրեց Ֆոտիա վարդապետի հոգեհանգստի արարողությունը նրա գերեզմանի մոտ՝ Ամենասուրբ Աստվածածնի փառաբանության եկեղեցում։ Հիշատակի արարողությունից հետո նա հրաժեշտ է տվել բոլորին՝ ճանապարհի օրհնություն խնդրելով, ապա իջավ քարայրը՝ դեպի Ֆոտիայի գերեզմանը։ Վերադառնալով տաճար՝ նա համբուրել է բոլոր սրբապատկերները և նորից վերադարձել դամբարան։ Այնուհետև Աննան գնացել է Սուրբ Գեորգի տաճարի գավիթ, որտեղ թաղված է նրա հայրը, գնացել իր խոստովանահոր մոտ օրհնության։ Այնտեղից նա գնացել է Մանուել վարդապետի սենյակ՝ ցանկանալով հրաժեշտ տալ նրան և մեկնել մայրաքաղաք։ Սանդղամուտքում վատ է զգացել, բայց առանց արտաքին օգնության հասել է հյուրասենյակ, համբուրել Իբերիայի Աստվածածնի սրբապատկերը, որին նա հարգել է, և սկսել է բողոքել կրծքավանդակի սեղմվածությունից ու հազից։ Տասը րոպե անց կոմսուհին մահացել է։ Կյանքի վերջին րոպեներին Մանուել վարդապետը կարդացել է նրա սիրած աղոթքը «Ուրախացեք Մարիամ Աստվածածնով...», իսկ սրբազանը կարդացել է հրաժեշտի աղոթքը։ Կոմսուհի Աննա Օռլովայի մահը վրա է հասել ժամը վեցից տասնհինգ րոպե պակաս[4]։

Աննայի մահից հետո հինգ օր շարունակ Աննայի հոգեհանդստի արարողությունը կատարել են Նովգորոդի թեմի առաջնորդական փոխանորդ Լեոնիդը (Զարեցկի) և Մանուել վարդապետը։ Կոմսուհու հուղարկավորման ծեսը կատարվել է հոկտեմբերի 10-ին Սուրբ Գևորգ տաճարում նրա հարազատների, Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից նրան հրաժեշտ տալու եկած ազնվական մարդկանց ներկայությամբ, ինչպես նաև ժողովրդի մեծ հոսքով։ Աննային թաղել են Ֆոտիա վարդապետի գերեզմանի կողքին գտնվող նախապես պատրաստված դամբարանում, Ամենասուրբ Աստվածածնի գովաբանության եկեղեցում։

Հետմահու ճակատագիր խմբագրել

Կոմսուհու իրերում հայտնաբերվել է ավետարան արծաթե և ոսկեզօծ շրջանակի մեջ՝ նրա կողմից հարգված Կիևի երեց Պարֆենիի 1845 թվականին կատարած մակագրությամբ, որտեղ նա Աննային անվանում է «Եինգա քույրը Քրիստոսի»։ Այս արձանագրությունը հիմք է տվել այն վարկածին, որ Աննա Օռլովան գաղտնի վանական երդումներ է տվել Ագնիա անունով (ԵԻՆԳԱ - գրված է Ագնիա անվան հակառակ հաջորդականությամբ՝ կոչական հոլովով)[20]։ Վարկածը, մասնավորապես, հաստատել է վանական Եվվոդին (նախկինում՝ Աննա Օռլովա-Չեսմենսկայայի ծառան), որը ներկա է եղել կոմսուհու թաղմանը[28]։

 
Աննայի և Ֆոտիայի գերեզմանը Արկաժիի Ավետման եկեղեցում

Աննա Օռլովայի մահից մի քանի տասնամյակ անց ժողովրդի մեջ հայտնվել են մի շարք շահարկումներ, որոնք արտացոլված են Նիկոլայ Լեսկովի «Հայրապետական կյանքի մանրուքները» (1879) ակնարկում․

  Համաձայն տարածված մեկնաբանությունների, որոնք չպետք է կարծիքներ համարել այս կերպ, Ֆիլարետի առաջ կարող են բացվել միայն Յովասաֆ Բելիգորոդսկու մասունքները, և Տոբոլսկի եպիսկոպոս Պավելը (Կոնյուշկևիչ), որը հանգչում է Կիև-Պեչերսկի մայրավանքում, պետք է զիչի իր շարքը Ֆիլարետին և կանգնի հաջորդ հերթում։ Միայն Նովգորոդում նրանք հույս ունեն, որ առաջին հերթին պետք է բացվեն Ֆոտիայի մասունքները, բայց դրան, կարծես, մեծապես խանգարում է մի բան, որը չի կարելի տարբերել, թե որտեղից են գալիս հրաշքները Ֆոտիայից թե նրա կողքին հանգչող կոմսուհի Օռլովայից։ Դժվար է դա տարբերակել, քանի որ երկու գերեզմանները կողք կողքի են գտնվում և հրաշքները կատարվում են երկուսից, դրանք առանձնացնելն անհնար է, ուստի պետք է սպասել հատուկ նշանի, որին էլ սպասում են[29]։  

20-րդ դարում կոմսուհու հետ կապված մեկ այլ լեգենդ է հայտնվել՝ 1932 թվականին հնագետ Միխայիլ Կարգերը բացել է վարդապետ Ֆոտիոսի և Աննա Օռլովայի գերեզմանները։ Նրա աճյունը, իբր, գտնվել է անբնական վիճակում, հագուստը պատառոտված է եղել, կարծես հանգուցյալը շուռումուռ է եկել դագաղի մեջ, ողջ-ողջ կամ լեթարգիական քնի վիճակում թաղված լինելու հետևանքով[19]։ Որպես դրա պատճառ՝ լեգենդում բերում է թունավորված գինին, որը նրան տվել են հաղորդության ժամանակ մահվան օրը[21]։

Աննայի և Ֆոտիոսի դամբարանների բացման հաջորդ օրը նրանց աճյունները տեղափոխվել են Արկաժի Նովգորոդի Ավետման եկեղեցի։ Թաղման ստույգ վայրը հայտնի չէ։ 2001 թվականին տաճարի հարավային կիսաշջանաձև ելուստին կից կառուցվել է խաչով խորհրդանշական գերեզման[30]։

Աննա Օռլովայի կտակը խմբագրել

Ժառանգորդ Գումարը (ռուբլի արծաթով)
Յուրևի վանք 300 000
Պոչաևսկի մայրավանք 30 000
Սոլովեցկի վանք 10 000
340 տարբեր վանքեր 1 700 000 (յուրաքանչյուրին 5000 ռուբլի)
48 մայր տաճարներ 144 000 (յուրաքանչյուրին 3000 ռուբլի)
Թեմական հոգաբարձուական գերատեսչություններ 294 000
Ընդամենը 2 478 000

Կտակի համաձայն, կապիտալը պետք է տեղաբաշխվեր վարկային հաստատություններում և մնար անձեռնմխելի։ Վանքերին ու տաճարներին թույլատրվում էր օգտագործել միայն դրանց վրա կուտակված տոկոսները։ Յուրիևի վանքի մոտ գտնվող կոմսուհու կալվածքը, ներառյալ կենցաղային բոլոր պարագաներն ու անձնական իրերը (բացառությամբ թանկարժեք իրերի), դարձել էին վանքի սեփականությունը։ Կոմսուհու թանկարժեք իրերը նույնպես նվիրաբերվել էին բարեգործական նպատակներով։

Կտակի համաձայն՝ Աննա Օռլովայի հարազատները Վորոնեժի նահանգում ստացել էին միայն տափաստանային հողեր[4]։ Աննա Օռլովայի մահից մեկ տարի անց, եկեղեցական պատմաբան Ա.Ն.Մուրավյովը գրել է, որ ի երախտագիտություն եկեղեցիների և վանքերի օգտին կտակով կատարված նվիրատվությունների, կոմսուհին արժանացել է հիշատակի ոգեկոչման, որին վաղուց չէր արժանացել որևէ հոգևոր կամ աշխարհիկ անձնավորություն։

Սրբազաններն իրենց մայր տաճարներում հավաքեցին իրենց մերձավոր վանահայրերին՝ ընդհանուր հոգեհանգստի համար. մայրավանքերում և մեծ վանքերում, ոգեկոչման հիշատակից հետո, սահմանվեց աղքատների ճաշկերույթ, բոլոր փոքր վանքերը նույնպես չէին դադարում ամեն օր պատարագի ժամանակ նշել իրենց բարերարի հիշատակը[31]։

Կերպարը գրականության մեջ խմբագրել

  • Գավրիլ Դերժավին, Բանաստեղծություն «Կոմսուհի Օռլովային» (1801),
  • Ալեքսանդր Պուշկին, Էպիգրամներ «Բարեպաշտ կինը…» (տե՛ս վերևի տեքստը) և «Ուշադրություն դարձրու, թե ինչ մարգարեություն եմ անում՝ // «Ես մարմինը վերածում եմ հոգու» (երկխոսություն կոմսուհի Աննա Օռլովայի և Ֆոտիա վարդապետի միջև)։ Բորիս Բաշիլովի կարծիքով, այս էպիգրամները անհիմն կերպով վերագրվում են Պուշկինին և բացակայում են Պուշկինի բնագրերում[32],
  • Եվգենի Կարնովիչ, «Ֆոտի Սպասսկի» (1875) և «18-րդ և 19-րդ դարերի նշանավոր և խորհրդավոր անհատականություններ։ Ֆոտիա վարդապետ» (1884)։ Աննա Ալեքսեևնա Օռլովայի հանգամանալից բնութագիրը, Ֆոտիայի նամակները Օռլովային և շատ այլ փաստաթղթեր է մեջբերում վկայակոչելով «Ռուսկայա Ստարինա» ամսագիրը։
  • Նիկոլայ Լեսկով, «Աղքատացած սերունդ» (1874)։ Օռլովան ծառայել է որպես Լեսկովսկու վեպի հերոսի նախատիպ՝ կոմսուհի Անտոնիդա Պետրովնա Խոտետովա[33]՝ «Խոտետովան, ում բարեպաշտությունը զարգացել է ընտանեկան մեկ դժվարին հիշողության ազդեցությամբ... մեկնել է վանքեր, որոնց վրա ծախսել է իր գրեթե, կարելի է ասել, հսկայական հարստությունը։ Նա վերականգնեց բազմաթիվ կիսավեր վանքեր՝ Նրա միջոցներով շատ մասունքներ փայտե համեստ դագաղներից տեղափոխվեցին թանկարժեք արծաթյա տապանակներ և կարծես թե, դրանում էր կայանում նրա ողջ քրիստոնեական առաքինությունը։
  • Դմիտրի Մերեժկովսկու «Ալեքսանդր I» (1911-1913) վեպը, «Գազանի թագավորությունը» եռերգության մի մասն է։ Աննա Օռլովան պատկերված է միայն մեկ դրվագում և ներկայացված է որպես Ֆոտիա վարդապետից ամբողջովին հոգեպես կախված անձնավորություն՝

Դեմքը հարթ է, կլոր, կարմիր, պեպենավոր, ինչպես գյուղացի աղջկա դեմքը։ Նա կարծես բարձրահասակ շրջազգեստով զինվոր լինի։ Մոտ քառասուն տարեկան է, բայց խելքը կարծես երեխայի լինի։ «Թռչնների ուղեղներ», - ասում էր Ֆոտիան։ Բայց աչքերը աղբյուրի ջրի պես մաքուր են, մտքի հիմարության միջով սրտի միտքն է փայլում։ Պատրաստվում էր գաղտնի կուսակրոն ձեռնադրվել, նա մետաքսե ֆրեյլինի զգեստի տակից մազազգեստ էր հագել. Նա ամբողջ կյանքում աղոթել էր հոր՝ կոմս Ալեքսեյ Օռլովի մեղքերի համար, Ռոպշինսկու ոճրագործության համար՝ Պյոտր III-ի սպանության համար։ Խոսակցություններ էին գնում Աննայի հետ Ֆոտիայի անառակ համակեցության մասին, բայց դա զրպարտություն էր։ «Ես, աշխարհում ոչ մի անգամ չեմ դիպել կանացի մարմնին, չեմ իմացել դրա քաղցրությունը», - ասել է Ֆոտիան՝ «Իմ որդյակը ամբողջությամբ Տիրոջով կույս է։ Տերն Ինքն է նրան տվել ինձ որպես անարատ հարս»[34]։

Գրականություն խմբագրել

переизд.: Жизнь графини Анны Алексеевны Орловой-Чесменской и её духовные искания. — 2-е изд. М.: Либроком, 2012. — 392 с., ISBN 978-5-397-02312-2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ГБУ ЦГА Москвы. Ф. 2121. — Оп. 1. — Д. 1160. — С. 50. Метрические книги Храма Ризоположения на Донской.
  2. Николай Васильевич Елагин Жизнь графини Анны Алексеевны Орловой-Чесменской. — СПб, 1853. — С. 13.
  3. У Алексея Орлова был незаконнорождённый сын Александр, родившийся в 1763 году.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Николай Васильевич Елагин Жизнь графини Анны Алексеевны Орловой-Чесменской. — СПб., 1853.
  5. Записки об императрице Екатерине Великой полковника, состоявшего при её особе статс-секретарем Адриана Моисеевича Грибовского. — М., 1864. — С. 49-50.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Орлова-Чесменская, Анна Алексеевна // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
  7. В настоящее время здание Президиума Российская академия наук.
  8. В примечании к стихотворению Державин написал — «Сочинено в Москве 1801. Дочери г. Алексея Григорьевича Орлова, по случаю её приятной пляски (французского танца) в сентябре» (Державин Г. Р. Анакреонтические песни. — М., 1986. — С. 438)
  9. 9,0 9,1 9,2 Чулков Н. «Анна Алексеевна Орлова-Чесменская (1785—1848)». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 16-ին.
  10. 10,0 10,1 10,2 Иванов О. «История незамужества графини А. А. Орловой-Чесменской». Վերցված է 2010 թ․ հունվարի 16-ին.
  11. 11,0 11,1 Виденеева А. Е. «О вкладах графини А. А. Орловой-Чесменской в Спасо-Яковлевский Димитриев монастырь». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  12. Антонова А. Обходной марш-маневр // Видновские вести. — 2012. — № 50. — С. 15.
  13. Горновский И. А. Сто лет назад. Добровольные пожертвования. — 1904.
  14. «Воспоминания 1817—1820». Из альбомов императрицы Александры Федоровны. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. Бал у камер-фрейлины графини Анны Алексеевны Орловой-Чесменской // Отечественные записки. — 1824. — № 55. — С. 355—358.
  16. 16,0 16,1 «Фотий, церковный деятель». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  17. При этом в ряде случаев действия Фотия представляли собой вандализм; например, им была полностью уничтожена фресковая живопись XII века в Георгиевском соборе, остатки которой были обнаружены под полом собора в 2014 г.
  18. «Дневник Долли Фикельмон. Отрывки (1834)». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 Евгений Викторович Анисимов Анна Орлова-Чесменская // Тайна души и драгоценного саркофага // Дело. — 2006.
  20. 20,0 20,1 20,2 20,3 Серафим (Роуз). Тайная монахиня Агния. Жизнеописание благодетельницы св. Руси графини Анны Алексеевны Орловой-Чесменской // Русский паломник. — 2003. — № 27.
  21. 21,0 21,1 Наум Александрович Синдаловский «Революция 1762 года» и судьбы её участников в городском фольклоре // Нева. — 2009. — № 6.
  22. Грузинский Н. Вера Молчальница. — СПб., 1911. — С. 5.
  23. 23,0 23,1 Грузинский Н. Вера Молчальница. — СПб., 1911. — С. 6.
  24. Иванов О. Из истории Нескучного сада // Московский журнал. — 2007. — № 6.
  25. «Конный завод — История завода». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
  26. Николай Максимович Сементовский Киев. — 1864. — С. 61.
  27. Евгений (Болховитинов). Описание Киево-Печерской лавры. — Киев, 1847. — С. 100.
  28. Слезскинский А. Архимандрит Фотий и графиня А.Орлова-Чесменская // Русская старина. — 1899. — Т. 100. — С. 324.
  29. Николай Семёнович Лесков Мелочи архиерейской жизни. — Собрание сочинений в двенадцати томах. — М.: Правда, 1989. — Т. 6. — С. 314. — 606 с. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 17. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  30. «Годы 1822—1828. Прах «русской партии»». «Новгород», № 14 (978). 2009 թ․ ապրիլի 9. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  31. Андрей Николаевич Муравьёв Воспоминание о графине Анне Алексеевне Орловой-Чесменской // Прибавления к Творениям св. Отцов. — 1849. — Т. 8 кн. 2. — С. 316—317.
  32. Борис Башилов. «Непонятый предвозвеститель». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  33. «Л. В. Домановский. Комментарии: Н. С. Лесков. Захудалый род. Семейная хроника князей Протозановых». rvb.ru. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին. «Под этим именем [Хотетовой] Лесков выводит известную гр. А. А. Орлову-Чесменскую (1785—1848)… Н. С. Лесков 23 марта 1875 года с возмущением писал И. С. Аксакову. «…уничтожать памфлет Рогожина против Хотетовой (А. А. Орловой) не было нужды…»»
  34. Дмитрий Сергеевич Мережковский. ««Александр I» (роман)». Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել